Բացել գլխավոր ցանկը

«Դինամո» Երևան, հայկական ֆուտբոլային ակումբ Երևան քաղաքից։ Հիմնադրվել է 1936 թվականին։

Դինամո
Ամբողջական անուն «Դինամո» Երևան ֆուտբոլային ակումբ
Գույներ կապույտ, սպիտակ
Հիմնադրում 1936 թվական
Երկիր Հայաստան Հայաստան
Քաղաք Երևան
Մարզադաշտ «Քասախի մարզիկ», Աշտարակ
Տարողունակություն 3500
Լիգա Առաջին լիգա
2007 4
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Նախկին անվանումներԽմբագրել

  • 1936-1937 – «Դինամո»
  • 1992-1997 – «Դինամո»
  • 1998 – «Դինամո Էներգո»
  • 1999-2007 – «Դինամո»

ՊատմությունԽմբագրել

Ակումբն ամենահներից մեկն է Հայաստանի Հանրապետությունում։ Այն հիմնադրվել է 1936 թվականի և ընդգրկվել «Դինամո» մարզական միության կազմում։ Տվյալ միության հիմքի վրա ստեղծվել են բազմաթիվ ակումբներ Խորհրդային Միության երկրներում։ Հաջորդ տարի «Դինամոն» կատարել է իր նորամուտը միութենական գավաթի խաղարկությունում և առաջնությունում։ Գավաթի խաղարկությունում ակումբն առաջին իսկ փուլում պարտվել է Բաքվի «Նեֆտյանիկ» ակումբի դեմ խաղում[1]։ Առաջնությունում հակառակորդները եղել են հավասար, և ակումբն զբաղեցրել է երրորդ տեղը դիվիզիոնում[2]։ 1938 թվականին երևանյան «Դինամո» և «Սպարտակ» (ներկայում՝ «Արարատ») ակումբները միավորվել են և կոչվել «Դինամո»։ Այդպիսով՝ «Սպարտակը», դառնալով «Դինամո», շարունակել է ակումբի ավանդույթները, հետագայում կրկին վերանվանվել «Սպարտակ», ապա «Արարատ»։ Իսկ «Դինամոն» անհետացել է երկրի ֆուտբոլային քարտեզից երկար տարիներով։

Հայաստանի անկախացումից հետո ակումբը վերստեղծվել է 1992 թվականին և մասնակցել Հայաստանի առաջին լիգայի մրցաշարերին[3]։ 1994 թվականի մրցաշրջանում Տիգրան Եսայանը, որն այդ ժամանակ հանդես էր գալիս «Դինամոյի» կազմում, իր հեղինակած 30 գոլերով դարձել է Առաջին լիգայի լավագույն ռմբարկու[4][5]։ 1998 թվականին վերանվանվել է «Դինամո Էներգո»[6]։ Այդ անվանումն ակումբը կրել է ոչ երկար և 1999 թվականից հանդես է եկել նախկին անունով։ Նույն մրցաշրջանում թիմն առաջին անգամ նվաճել է փոքր ոսկե մեդալներ առաջնությունում[7]։ 2000 թվականին ակումբը կատարել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում։ Սակայն բարձրագույն մակարդակում անցկացրած առաջին մրցաշրջանում թիմն զբաղեցրել է ութերորդ՝ վերջին տեղը։ Ավելին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների հետ համաձայն չլինելու պատճառով «Դինամոն» «Միկա» և «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբների հետ բոյկոտել է վերջին երկու փուլերի խաղերը։ Այդ պատճառով թիմերը հանվել են առաջնությունից, իսկ մրցաշարային աղյուսակում նրանց տեղերը եղել են պայմանական[8][9]։ «Դինամոն» անցել է ավելի ցածր դիվիզիոն։ 2002 թվականի մրցաշրջանում «Դինամոն» չի մասնակցել առաջնությանը, իսկ 2003 թվականից կրկին սկսել է հանդես գալ Առաջին լիգայի առաջնությանը։ 2006 մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրել է 5-րդ տեղը և մասնակցել երկրորդ անգամ Պրեմիեր լիգա անցնելու համար տեղի ունեցած անցումային խաղին ընդդեմ Երևանի «Ուլիսի», սակայն պարտվել 2:4 հաշվով և շարունակել ելույթներն Առաջին լիգայում[10]։ 2007 թվականի մրցաշրջանում ակումբն զբաղեցրել է 4-րդ տեղը, որն իրավունք է տվել ուղղակի անցնել Պրեմիեր լիգա։ Դա պայմանավորված էր նրանով, որ առաջին հորիզոնականներն զբաղեցրել էին Պրեմիեր լիգայի ակումբների ֆարմ-ակումբները։ Մրցաշրջանում լիգայի լավագույն ռմբարկու է դարձել Արթուր Բաղդասարյանը[11][12]։ Պրեմիեր լիգա անցնելու հետ ակումբը կազմալուծվել է ու ցրվել։

ՁեռքբերումներԽմբագրել

Ազգային առաջնություններԽմբագրել

  • ԽՍՀՄ
  Հայկական ԽՍՀ առաջնություն (6) – 1936, 1937, 1946, 1947, 1948, 1949
  • Հայաստան
  Առաջին լիգայի չեմպիոն (1) – 1999

Խաղացողների ձեռքբերումներԽմբագրել

Ելույթների վիճակագրությունԽմբագրել

Հայաստանի առաջնություն և գավաթԽմբագրել

Գլխավոր մարզիչներԽմբագրել

  •   Աշոտ Կիրակոսյան (? — 2000)
  •   Ռաֆայել Գալստյան (2000 — ?)
  •   Սևադա Արզումանյան (2006-2007)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Нефтяник» (Баку) – «Динамо» (Ереван) 1:0(չաշխատող հղում) (ռուս.)
  2. Группа «Д» СССР 1937 г.(չաշխատող հղում) (ռուս.)
  3. Армения. Сезон — 1992. Первая лига Արխիվացված է Օգոստոս 29, 2010 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  4. Армения. Сезон — 1994. Первая лига Արխիվացված է Օգոստոս 29, 2010 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  5. Armenia 1994 Second Level (First Division) (անգլ.)
  6. Армения. Сезон — 1996/97. Первая лига Արխիվացված է Օգոստոս 29, 2010 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  7. Армения. Сезон — 1999. Первая лига Արխիվացված է Օգոստոս 29, 2010 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  8. Армения. Сезон — 2000. Высшая лига Արխիվացված է Նոյեմբեր 29, 2010 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  9. Armenia 2000 Premier-League (անգլ.)
  10. Armenia 2006 Promotion/Relegation Playoff (անգլ.)
  11. Armenia 2007 First Division (անգլ.)
  12. Армения. Первая лига 2007 (ռուս.)

Արտաքին հղումներԽմբագրել