Ժորա Հովհաննիսյան

հայ ֆուտբոլիստ

Ժորա Խորենի Հովհաննիսյան (ապրիլի 16, 1987(1987-04-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Football pictogram.svg
Ժորա Հովհաննիսյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 16, 1987(1987-04-16)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Հայաստան Փյունիկ 25 (4)
2003  Հայաստան Փյունիկ-2 8 (5)
2004-2007 Հունաստան Օլիմպիակոս 0 (0)
2004-2005  Հունաստան Էգալեո 0 (0)
2005-2006  Հունաստան Խայդարի 5 (0)
2006-2007  Հունաստան Այոս Դիմիտրիոս 15 (1)[2]
2007-2008 Հունաստան Այոս Դիմիտրիոս 17 (0)
2008 Հունաստան Դոքսա (Կրանուլա) 10 (0)
2009-2010 Հունաստան Կիմի 30 (0)
2010 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե) 0 (0)
2012-2013 Ուզբեկստան Լոկոմոտիվ (Տաշքենդ) 21 (5)
2013-2014 Ուզբեկստան Պախտակոր 12 (3)
Ազգային հավաքական
2005-2006 Հայաստան Հայաստան (մինչև 19) 14 (4)
2007-2009 Հայաստան Հայաստան (մինչև 21) 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբում՝ «Փյունիկում», որտեղ անցկացրել է 25 խաղ և խփել 4 գոլ։ 2004 թվականի հուլիսին տեղափոխվել է Հունաստանի ամենահայտնի և ամենատիտղոսակիր ակումբ՝ «Օլիմպիակոս»[3]։ Ժորա Հովհաննիսյանը ոչ մի խաղ չի անցկացրել «Օլիմպիակոսի» կազմում, նա վարձավճարով տեղափոխվել է Հունաստանի ավելի համեստ ակումբներ՝ «Էգալեո», «Խայդարի», «Այոս Դիմիտրիոս»։ Վերջինս 2007 թվականին գնել է ֆուտբոլիստին[4]: 2008 թվականի հուլիսին տեղափոխվել է Հունաստանի 3-րդ լիգայի «Դոքսա» (Կրանուլա) ակումբ։ 2009 թվականի հունվարին տեղափոխվել է «Կիմի» ակումբ։ 2010 թվականին տեղափոխվել է ռուսական «Սատուրն» ակումբ, բայց այդ ակումբի կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։

2012 թվականին տեղափոխվել է Տաշքենդի ուզբեկական «Լոկոմոտիվ» ակումբ, իր հոր՝ Խորեն Հովհաննիսյանի մոտ։ 2012 թվականին ճանաչվել է Ուզբեկստանի առաջնության լավագույն լեգեոներ[5]: 2013 թվականի վերջին տեղափոխվել է Ուզբեկստանի ամենատիտղոսակիր ակումբ՝ «Պախտակոր», որտեղ վերցրել է 10-րդ համարը։ Ժորան ընդգրկվել է թիմի կազմում՝ մասնակցելու ԱՖԿ Չեմպիոնների լիգայի 2013 թվականի առաջնությանը[6]: Առաջնությունում խփել է առաջին գոլը «Նեֆչտիի» դեմ խաղում[7]։

ՀավաքականումԽմբագրել

Ժորա Հովհաննիսյանը հանդես է եկել Հայաստանի պատանեկան և Հայաստանի երիտասարդական հավաքականներում։

Անձնական կյանքԽմբագրել

Ժորա Հովհաննիսյանը հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին է:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Zhora Hovhannisyan Archived 2012-02-23 at the Wayback Machine.
  3. «Zhora Hovhannisyan»։ web.archive.org։ 2011-07-23։ Վերցված է 2019-02-20 
  4. «HOVHANNISYAN ZHORA» (Greek)։ EPAE։ Վերցված է 2009-10-05 
  5. «Ժորա Հովհաննիսյանը՝ Ուզբեկստանի առաջնության լավագույն լեգեոնական»։ sport.news.am։ Վերցված է մարտի 31, 2013 
  6. «Ժորա Հովհաննիսյանն ու Արամ Բաբայանը կխաղան Ասիայի Չեմպիոնների լիգայում»։ sport.news.am։ Վերցված է մարտի 31, 2013 
  7. «Ժորա Հովհաննիսյանը՝ գոլի հեղինակ»։ sport.news.am։ Վերցված է մարտի 31, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել