Սարգիս Հովսեփյան (ֆուտբոլիստ)

հայ ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Հովսեփյան (այլ կիրառումներ)

Սարգիս Ռուբենի Հովսեփյան (նոյեմբերի 2, 1972(1972-11-02)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ։ 2014 թվականի հունվարից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։

Սարգիս Հովսեփյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սարգիս Ռուբենի Հովսեփյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 2, 1972 (51 տարեկան)
Ծննդավայր , Հայաստան
Հասակ 182 սմ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Փյունիկ
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990 - 1991
1991 - 1992
1992 - 1997
1998 - 2003
2003 - 2004
2004 - 2012
Մալաթիա
Լոռի
Փյունիկ
Զենիթ Սանկտ Պետերբուրգ
Տորպեդո Մետալուրգ
Փյունիկ
25 (0)
33 (0)
153 (6)
153 (2)
14 (0)
191 (14)
Ազգային հավաքական
1992 - 2012 {{{2}}} Հայաստան 131 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հունվարի 1, 2012:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 27, 2012

Ակումբային կարիերա խմբագրել

Սարգիս Հովսեփյանը իր կարիերան սկսել է Երևանի Մալաթիա ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1990 թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարում։ 1991-ին տեղափոխվել է Վանաձորի Լոռի, որտեղ հանդես է եկել ԽՍՀՄ վերջին առաջնության 2-րդ խմբում։ Հայաստանի անկախացումից հետո տեղափոխվել է նորաստեղծ ՀՄԸՄ ակումբ, որի կազմում 1992 թ.-ին դարձել է Հայաստանի անդրանիկ առաջնության չեմպիոն։ Վեց տարի հանդես գալով ՀՄԸՄ-ի (հետագայում՝ Փյունիկ ) կազմում դառնում է Հայաստանի եռակի չեմպիոն և գավաթակիր։ 1998 թ.-ին տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգի Զենիթ, որտեղ հանդես է գալիս մինչև 2003 թ.։ 1998 թ. ամռանը տեղափոխվում է Պրեմիեր Լիգայի մեկ այլ՝ Մոսկվայի Տորպեդո Մետալուրգ ակումբ։ 2004 թ. գարնանը մարզչի հետ տարաձայնությունների պատճառով լքում է Մոսկվան և վերադառնում Փյունիկ, ուր հանդես է եկել մինչև 2012 թ. սեպտեմբերի 20-ը։ 2012 թ. սեպտեմբերի 20-ին հայտարարել էթ կարիերան ավարտելու մասին։

Ազգային հավաքական խմբագրել

Սարգիս Հովսեփյանը իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի ազգային հավաքականի անդրանիկ հանդիպմանը Մոլդովայի հավաքականի դեմ խաղում։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության հինգ (1996, 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության չորս (1998, 2002, 2006, 2010) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիրն է (131 խաղ)։ ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է մրցանակով, ազգային հավաքականների մակարդակով 100-ից ավելի խաղի մասնակցելու համար։

Մարզչական կարիերա խմբագրել

2014 թ. հունվարից «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչն է։

2014 թ. նոյեմբերից Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է։

2015 թ. ապրիլի 28-ին նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար։

Նվաճումներ խմբագրել

Անձնական խմբագրել

Որպես մարզիչ խմբագրել

Այլ պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Հովսեփյան (ֆուտբոլիստ)» հոդվածին։