Բացել գլխավոր ցանկը

Թաթուլ Ալթունյան

հայ երաժշտագետ, դիրիժոր

Թաթուլ Տիգրանի Ալթունյան (1901, հոկտեմբերի 2 (հոկտեմբերի 15), Ադանա- 1973, նոյեմբերի 29, Երևան), հայ խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ (1965) և ՀԽՍՀ (1945) ժողովրդական արտիստ։

Թաթուլ Ալթունյան
Բնօրինակ անունհայ․՝ Թաթուլ Ալթունյան
Ծնվել էհոկտեմբերի 15 (28), 1901
Ադանա, Ադանա, Թուրքիա[1]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 29, 1973(1973-11-29) (72 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր և երաժշտագետ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի հայրն է։

ԿենսագրությունԽմբագրել

1928 թվականին ավարտել է Երևանի, 1934 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիաները։

 
Թաթուլ Ալթունյանին նվիրված հուշատախտակ Երևանում
 
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի հուշատախտակը Հայաստանի երաժշտական ընկերության պատին, քանդակագործ՝ Արա Հարությունյան, բրոնզ, 70х140

1934 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր` 1971 թվականից): 1935-1936 թվականներին ղեկավարել է կոնսերվատորիայի երգչախումբը, 1937-1939 թվականներին և 1947-1949 թվականներին՝ Հայաստանի պետական երգչախումբը, 1938-1970 թվականներին` Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1974 թվականից՝ Ալթունյանի անվան), 1966-1969 թվականներին` Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (ընկերության նախագահ՝ 1958-1973):

Ստեղծագործական գործունեությունԽմբագրել

Ալթունյանի ղեկավարությամբ ինքնատիպ մեկնաբանությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Քրիստափոր Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Սպիրիդոն Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ։

Երգի-պարի անսամբլի համար Ալթունյանի մշակած ստեղծագործություններն աչքի են ընկնում բեմական ինքնատիպ ոճով։ Հիշարժան են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի և իր ձայնագրած ժողովրդական երգերը («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Հոպինա», «Խամբաջի», «Քա, դե եսիմ», «Յաման յար» և այլն)։ Հեղինակ է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակների։ Ալթունյանը եղել է հայկական գաղթավայրերում և նպաստել տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության բարձրացմանը։

Ալթունյանի անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի և հայկական այլ անսամբլներ։

ՊարգևներԽմբագրել

ԵրկերԽմբագրել

  • Հայաստանի ժողովրդական երգի-պարի անսամբլը «ԻՒՆԵՍՔՕ» ի մէջ: Մասնակցութեամբ 60 արուեստագէտ-արուեստագիտուհիներու, Ալթունյան Թաթուլ Տիգրանի, Պէյրութ, տպ. Շիրակ., 1959:
  • Հայ ժողովրդական երգեր ու պարեր Թաթուլ Ալթունյանի մշակմամբ երգի-պարի անսամբլի համար, հ. 1–3, Երևան, 1965–1964:
  • Հայկական ժողովրդական երգերի մշակումներ = Treaments of armenian folk songs: Ալթունյան Թաթուլ Տիգրանի, Ալթունյան Ժիրայր, Երևան, «Արճեշ», 2002:

ԳրականությունԽմբագրել

  • Բրուտյան Մ., Թաթուլ Ալթունյան, Երևան, 1962:
  • Բալյան Վ., Թաթուլ Ալթունյան, Երևան, 1977:
  • Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին: Ծննդյան 75-ամյակի առթիվ = Слово о Татуле Алтуняне. К 75-летию со дня рождения, Բալյան Վլադիլեն Ալեքսանդրի, Բրուտյան Մարգարիտ Արամի, Հայաստանի երգչախմբային ընկերություն, Երևան, Ա. հ., 1977:
  • Թաթուլ Ալթունյանը և հայ երգն ու պարը: Սարյան Արաքսի, Ենոքյան Արամ, ՀՀ մշակույթի նախարարություն, Երևան, Կոմիտաս, 2008:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Алтунян Татул Тигранович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005