Էդուարդ Գերասիմի Կզարթմյան (ապրիլի 15, 1895(1895-04-15)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1976(1976-02-26)[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, խմբավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1964)։

Էդուարդ Կզարթմյան
Ծնվել է1895, ապրիլի 15 (ապրիլի 27)
Ռուսական կայսրություն
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1976, փետրվարի 26
Կիրովական
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԺանրերԴասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, խմբավար
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1915) և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1931)

Կենսագրություն խմբագրել

1915 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1931 թվականին՝ կոնսերվատորիան։ 1914 թվականից Անդրկովկասի բնակավայրերում կազմակերպել և ղեկավարել է երգչախմբեր։ 1934 թվականին հիմնել է Կիրովականի թիվ 1 (1977 թվականից Կզարթմյանի անվան) երաժշտական դպրոցը, 1934-1972 թվականներին տնօրեն, 1941 թվականից՝ երաժշտական ուսումնարանը, 1941-1976 թվականներին՝ տնօրեն։ 1945 թվականին հիմնադրել է Ալավերդու երաժշտական դպրոցը և եղել առաջին տնօրենը։ Հեղինակ է դաշնամուրային պիեսների, խմբերգերի[2]։

 
Էդուարդ Կզարթմյանի կիսանդրին համանուն երաժշտական դպրոցի առջև, քանդակագործ` Համլետ Մատինյան

Էդուարդ Կզարթմյանի կիսանդրին գտնվում է Վանաձորի Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի առջև։

Գրականություն խմբագրել

  • Էդուարդ Կզարթմյան։ (Կյանքը և գործունեությունը), Ստեփանյան, Ռաֆայել Հովհաննեսի; Մակարյան Է.Ա; Հայաստանի երգչախմբային ընկերություն, Երևան, 1966։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=11002
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.