Կարո Զաքարյան
Կարո Հովհաննեսի Զաքարյան (1895, դեկտեմբերի 15, Վան - 1967, մայիսի 11, Երևան), հայ կոմպոզիտոր, խմբավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։
Կարո Զաքարյան | |
---|---|
Բնօրինակ անուն | Կարո Հովհաննեսի Զաքարյան |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1895[1] Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Մահացել է | մայիսի 11, 1967[1] (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
Աշխատավայր | Հայարտուն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1924) |
Պարգևներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և «Պատվո նշան» շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
1924 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան։ Աշխատել է Թիֆլիսի Հայարտանը՝ որպես խմբավար և մանկավարժ։ 1929 թվականից բնակվել է Երևանում, Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել խմբավարություն։ Զաքարյանի երաժշտական լեզուն մոտ է հայ ժողովրդական երգի ակունքներին։
Հեղինակ է «Պիոներիա» բալետի (1937 թ.), «Մարջան» (1939 թ., բեմականացում 1941 թ.) և «Աղասի» (ըստ Խաչատուր Աբովյանի, 1954 թ.) օպերաների, Հովհաննես Հովհաննիսյանի և Վահան Տերյանի խոսքերով ռոմանսաշարերի, ջութակի, թավջութակի սոնատների, դաշնամուրային տրիոյի, այլ գործիքային, նվագախմբային և վոկալ-նվագախմբային երկերի։ Հանրահայտ են ժողովրդական երգերի Զաքարյանի խմբերգային մշակումները։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 675)։ |