Երվանդ Սահառունի

հայ խորհրդային կոմպոզիտոր

Երվանդ Մկրտչի (Իվանի) Սահառունի (Տեր-Հակոբյան) (ապրիլի 16, 1894(1894-04-16)[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 20, 1967(1967-06-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1964

Երվանդ Սահառունի
Ծնվել էապրիլի 16, 1894(1894-04-16)[1]
Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1]
Երկիր Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 20, 1967(1967-06-20)[1] (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունՍանասարյան վարժարան (1912)[1]
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն

խմբագրել

1912 թվականին ավարտել է Էրզրումի Սանասարյան վարժարանը, որտեղ սովորել է նաև ջութակ նվագել։ Ուսումը շարունակել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, Լենինգրադում դասեր առել ջութակահար Հովհաննես Նալբանդյանից։ 1923 թվականից երաժշտական գործունեություն է ծավալել (հիմնականում խմբավարական) Դոնի Ռոստովում, դասավանդել տեղի մանկավարժական տեխնիկումում։ 1930 թվականին ստեղծել է Հյուսիսային Կովկասի առաջին ազգագրական արլ․ անսամբլը (հետագայում՝ Դոնի Ռոստովի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլ), 1938 թվականից ղեկավարել է Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երգի-պարի անսամբլը (Կիսլովոդսկ), 1942 թվականից ապրել է Երևանում, կազմակերպել բազմաթիվ պրոֆեսիոնալ և ինքնագործ երաժշտական կոլեկտիվներ Երևանում, Լենինականում, Կիրովականում [դրանց թվում՝ Երևանի Աշխատանքային ռեզերվների կուլտուրայի տան երգի-պարի անսամբլը։

Հեղինակ է վոկալ-գործիքային սյուիտների («Հայրենիք», «Բերքի տոն», «Երիտասարդական», «Գարնանային» և այլն), բազմաթիվ երգերի («Քայլենք խիզախ», «Շարմաղ աղջիկ», «Մի գ՚նա յար», «Մայրիկիս», «Սայաթ-Նովա»), կատարել է ժողովրդական երգերի և պարեղանակների մշակումներ («Թալիշու ճամփեն դուզ ա», «Ալ վարդ», «Կանչում եմ յար արի»)։

Գրականություն

խմբագրել
  • Ստեփանյան Ռ. «Երվանդ Սահառունի», Երևան, 1962։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 139.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 139