Հայաստանի երաժշտական ընկերություն
Հայաստանի երաժշտական ընկերություն, երաժշտական ընկերություն Երևանում, հիմնադրվել է 1958 թվականին։ Միավորում է հանրապետության երգչախմբային արվեստի գործիչներին (կոմպոզիտորներ, խմբավարներ, երգիչներ) և ինքնագործ ու մասնագիտական երգչախմբերի անդամներին։
Հայաստանի երաժշտական ընկերություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1958 |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Armenian_Musical_Company_1.jpg/220px-Armenian_Musical_Company_1.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/40/%D0%9C%D0%B5%D0%BC%D0%BE%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B0%D1%8F_%D0%B4%D0%BE%D1%81%D0%BA%D0%B0_%D0%BD%D0%B0%D1%80%D0%BE%D0%B4%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE_%D0%B0%D1%80%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B0_%D0%A1%D0%A1%D0%A1%D0%A0_%D0%A2%D0%B0%D1%82%D1%83%D0%BB%D0%B0_%D0%90%D0%BB%D1%82%D1%83%D0%BD%D1%8F%D0%BD%D0%B0_%284%29.jpg/220px-%D0%9C%D0%B5%D0%BC%D0%BE%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B0%D1%8F_%D0%B4%D0%BE%D1%81%D0%BA%D0%B0_%D0%BD%D0%B0%D1%80%D0%BE%D0%B4%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE_%D0%B0%D1%80%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B0_%D0%A1%D0%A1%D0%A1%D0%A0_%D0%A2%D0%B0%D1%82%D1%83%D0%BB%D0%B0_%D0%90%D0%BB%D1%82%D1%83%D0%BD%D1%8F%D0%BD%D0%B0_%284%29.jpg)
Հիմնվել է 1958 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1962 թվականին), գործադիրը՝ վարչության նախագահությունը։ Նպաստում է սովետահայ խմբերգային արվեստի մասսայականացմանը, երգչախմբերի կազմակերպմանն ու կատարելագործմանը, դպրոցներում երգեցողության դասավանդման բարելավմանը, կազմակերպում երգի տոներ, ստեղծագործական և կատարողական մրցույթներ և այլն։ Միավորում է 7 պրոֆեսիոնալ, 64 ինքնագործ և 300 մանկական երգչախումբ։
Բաժանմունքներ ունի Լենինականում, Կիրովականում, էջմիածնում, Դիլիջանում և այլ վայրերում։ Ընկերությանը կից գործում են մանկական, երգչախումբ, երաժշտական ստուդիա և հայ խմբերգային արվեստի տունը Երևանում։ 1986 թվականին ուներ 12․300 անդամ։
Պատմություն
խմբագրելԿազմակերպվել է Երևանում, 1987 թվականին՝ Հայաստանի երգչախմբային ընկերության հիման վրա, որը հիմնադրվել էր 1958 թվականին և միավորում էր հանրապետության երգչախմբային արվեստի գործիչներին, օժանդակում երգչախմբերի ստեղծմանն ու կատարելագործմանը, խմբերգային գրականության բազմացմանը, սեմինարների, երգի տոների, մրցույթների անցկացմանը։ 1996 թվականից Երգչախմբային ընկերությունը վերանվանվել է երաժշտականի։
Նախագահներ, անդամներ
խմբագրելԵրգչախմբային ընկերության հիմնադիրներից էին՝
- Թաթուլ Ալթունյան (1958-1974 թթ.՝ նախագահ)
- Էմմա Ծատուրյան (1975-1996 թթ.՝ նախագահ)
- Մարտին Մազմանյան (1958-1977 թթ.՝ փոխնախագահ)
- Դավիթ Ղազարյան (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1996 թվականից՝ նախագահ)
- Արամ Տեր-Հովհաննիսյան
- Կարո Զաքարյան
- Երվանդ Սահառունի
- Էդուարդ Կզարթմյան
- Հ․ Վերանյան
- Ջեյմս Գյոզալյան
- Ռոբերտ Աթայան
- Հովհաննես Չեքիջյան
- Նուպար Սնկրյան
- Լ․ Զեյթաղյան
- Է․ Էլբակյան
- Գ․ Տեր-Աբրահամյան (փոխնախագահ)
- Էդուարդ Միրզոյան
- Գևորգ Արմենյան
- Ռ․ Դավթյան
- Օ․ Սիրունյան
- Լ․ Բարսեղյան
- Արզաս Ոսկանյան
- Սվետլանա Նավասարդյան
Գործունեություն
խմբագրելԲաժանմունքներ է ունեցել Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Կապանում, Արմավիրում, Վաղարշապատում, Արտաշատում, Եղեգնաձորում, ինչպես և մեթոդիստներ՝ հանրապետության այլ քաղաքներում ու գյուղերում։ Ընդգրկել է 68 ինքնագործ, 7 պրոֆեսիոնալ (այդ թվում՝ Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախումբը) և բազմաթիվ մանկական երգչախմբեր։ Երևանում և բաժանմունքներում ընկերությանը կից գործում են մանկական երգչախումբ-ստուդիաներ, Երևանում՝ Խմբերգային արվեստի տունը[1]։ Հայաստանի երաժշտական ընկերությունը ընդլայնել է երգչախմբային ընկերության գործունեությունը՝ միավորելով հանրապետության երաժշտական մշակույթի գործիչներին՝ պրոֆեսիոնալ երաժիշտների, մանկավարժների, գեղարվեստական ինքնագործունեության մասնակիցների։ Այն նպաստում է երաժշտալուսավորչական աշխատանքների կազմակերպմանը և դրա մեթոդների կատարելագործմանը, ժողովրդական լայն զանգվածների գեղագիտական դաստիարակմանը։ Հայաստանի երաժշտական ընկերության 7 բաժանմունքների գործունեությանը հասարակական կարգով ընդգրկված են հանրապետության պրոֆեսիոնալ երաժիշտները։
Հասցե
խմբագրելՀայաստանի երաժշտական ընկերությունը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցի 15 հասցեում։
Պատկերասրահ
խմբագրել-
Հայաստանի երաժշտական ընկերություն
-
«Հայ ժողովրդական երգի տոն, ծաղկի տոն», Հայաստանի երաժշտական ընկերության ճեմասրահ, որմնանկար՝ նվիրված արևմտահայության հիշատակին, 1984-1987 թթ., տեմպերա, 330 x 1350 սմ, նկարիչ՝ Հենրիկ Սիրավյան
-
Հայաստանի երաժշտական ընկերություն, na[as8ah
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 138)։ |