Ազատ առևտրի գոտի (ԱԱԳ), միջազգային ինտեգրացիայի տեսակ, որի շրջանակներում մասնակից երկրներում վերացվում են մաքսատուրքերը, հարկերը և գանձումները, ինչպես նաև հեշտացվում է ապրանքաշրջանառությունը` մասնակից երկրների միջև։ Սա ինտեգրացիայի ավելի խորը տեսակ է, քան միջկառավարական տնտեսական համաձայնագրերը։ Յուրաքանչյուր մասնակից երկիր ունի ինքնուրույն և անկախ առևտրային ռեժիմի որոշման իրավունք` երրորդ երկրների նկատմամբ։ Հիմնականում ազատ առևտրի գոտու պայմանները տարածվում են բոլոր տեսակի ապրանքների վրա, բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների։ Ազատ առևտրի գոտու գործունեությունը վերահսկվում է քարտուղարության կողմից, որը տեղակայված է մասնակից երկրներից մեկում։ Ազատ առևտրի որոշ գոտիներում քարտուղարություն հասկացություն չկա։ Տարին մեկ կամ երկու անգամ միմյանց հետ հանդիպում են մասնակից երկրների ղեկավարները և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները` քննարկելու առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր։ Մասնակից երկրների սահմաններին պահպանվում են սահմանային մաքսակետերը` վերահսկելու համապատասխան երկիր մտնող կամ երկրից դուրս եկող ապրանքաշրջանառությունը։

Ազատ առևտրի գոտիներ
«Ազատ առևտուրը առևտուր է առանց մաքսային տուրքերի և քանակական սահմանափակումների,բացառությամբ խիստ որոշակի դեպքերի, որոնք կարող են մտցվել»

— տնտեսագետ Սերգեյ Գլազև[1]։

Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա (Mercosur)` ազատ առևտրի գոտու օրինակ

Ազատ առևտրի գոտու օրինակներ խմբագրել

Ազատ առևտրի գոտու ստեղծում նորահայտ տնտեսական միություններում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Страны СНГ объединит зона свободной торговли». МТРК «Мир». 2011 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.