Քշիշտոֆ Պենդերեցկի

լեհ կոմպոզիտոր, դիրիժոր
(Վերահղված է Կրիշտոֆ Պենդերեցկիից)

Քշիշտոֆ Պենդերեցկի (լեհ.՝ Krzysztof Eugeniusz Penderecki, նոյեմբերի 23, 1933(1933-11-23)[1][2][3][…], Դեմբիցա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - մարտի 29, 2020(2020-03-29)[4][5][6][…], Կրակով, Լեհաստան[7]), լեհ կոմպոզիտոր, դիրիժոր։ The Guardian-ը նրան անվանել է լեհ ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր[15]։ Նրա ամենահայտնի գործերից են Հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի հիշատակին, Սբ․ Ղուկասի չարչարանքները, Լեհական ռեքվիեմ, Անակլասիս ստեղծագործությունները։ Նա հեղինակել է չորս օպերա, ութ սիմֆոնիա և այլ նվագախմբային պիեսներ, բազում գործիքային կոնցերտներ, երգչախմբային ստեղծագործություններ՝ հիմնականում կրոնական տեքստերով, ինչպես նաև կամերային և գործիքային ստեղծագործություններ։

Քշիշտոֆ Պենդերեցկի
Բնօրինակ անունլեհ.՝ Krzysztof Penderecki
Ի ծնե անունլեհ.՝ Krzysztof Eugeniusz Penderecki
Ծնվել էնոյեմբերի 23, 1933(1933-11-23)[1][2][3][…]
Դեմբիցա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
Երկիր Լեհաստան
Մահացել էմարտի 29, 2020(2020-03-29)[4][5][6][…] (86 տարեկան)
Կրակով, Լեհաստան[7]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և ջութակահար
Գործիքներջութակ և դաշնամուր
ԱշխատավայրԵյլի համալսարան
ԼեյբլEMI Classics
ԿրթությունԿրակովի երաժշտական ակադեմիա (1958)[8] և Կրակովի համալսարան
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Լեհաստանի գիտելիքների ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Union of Polish Composers?
ԱմուսինElżbieta Penderecka?
Պարգևներ
Knight Grand Cross of the Order of Merit Order of Merit of the Grand Duchy of Luxembourg «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեծ ոսկե մեդալ Արվեստի և գրականության շքանշան «Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան «Gloria Artis մշակույթում ունեցած վաստակի համար»ոսկե մեդալ[10] «Gloria Artis մշակույթում ունեցած վաստակի համար»ոսկե մեդալ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի պետական պարգև

[11]
Մարիայի երկրի խաչի առաջին կարգի շքանշան Մարիամի երկրի խաչի շքանշան Երեք աստղերի շքանշան Երեք աստղերի երրորդ աստիճանի շքանշան Order of Cultural Merit Ծառայությունների շքանշանի կոմանդոր Commander of the Order of the Lion of Finland Սպիտակ Արծվի շքանշան Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ շքանշան «Աշխատանքի դրոշ» Լիտվայի Մեծ իշխան Գերդիմինասի շքանշանի հրամանատար Լիտվայի Մեծ իշխան Գեդիմինասի շքանշան Իտալական հանրապետության արժանիքների շքանշանի սպա «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» Բերնարդո Օ'Հիգինսի շքանշան Հայաստանի Պատվո շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ Սպիտակ արծվի շքանշան[9]

Polish Academy Award for Best Film Score?

Հերդերի մրցանակ

Դյուիսբուրգ քաղաքի երաժշտական մրցանակ

Գրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև

Արվեստում Ավստրիայի արքայազնի մրցանակ

Կայսերական մրցանակ

[12]

Գրավմաերի անվան մրցանակ

[13]

Սիբելիուսի մրցանակ

Կրակովի պատվավոր քաղաքացի

Գրոմեյերի մրցանակ երաժշտական կոմպոզիցիայի համար

Paszport Polityki?

Յագելոնյան համալսարանի պատվավոր դոկտոր

Order of Danica Hrvatska

Romano Guardini award?

Աստուրիայի արքայազնի պարգև

Բորդո Մոնտեն համալսարանի պատվավոր դոկտոր

[14]
և

Honorary Member of the International Society for Contemporary Music?

Կայքkrzysztofpenderecki.eu
Ստորագրություն
Ստորագրություն
 Krzysztof Penderecki Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին, Լեհաստանի Դենբիցա քաղաքում։ Նրա տատը՝ Եվգենյա Շիլկիևիչը, եղել է հայուհի[16], որը նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի։

Կոմպոզիցիա է ուսանել Կրակովի կոնսերվատորիայում՝ Արթուր Մալավսկու և Ստանիսլավ Վիեխովիչի մոտ, ուսումն ավարտել է 1958 թ.։ Այնուհետև նշանակվել է նույն կոնսերվատորիայի դասախոս։ 1966–1968 թթ. Պենդերեցկին դասավանդել է Էսսենի (Գերմանիա) երաժշտական բարձրագույն դպրոցում։ 1968-ին դրամաշնորհ է ստացել Գերմանական ակադեմիական փոխանակման կազմակերպությունից։

1972 թ. նշանակվել է Կրակովի կոնսերվատորիայի ռեկտոր։ Միջազգային մակարդակով Պենդերեցկու առաջին հրապարակային ելույթը կայացել է 1959 թ. Վարշավայի Աշնանային փառատոնում, որտեղ կատարել է Strophen-ը՝ երեք ստեղծագործություններից մեկը, որի համար ազգային երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթում արժանացել է առաջին մրցանակի (մյուս երկու աշխատանքներն են Դավթի սաղմոսները և Ճառագայթումը)։ 1959 թ. գրել է հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի հիշատակին։ Այս երկի համար, որը նրա ամենից հայտնի և առավել հաճախ կատարվող գործերից է, նա արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ -ի մրցանակին։ 1966 թ. գրել է իր առաջին խոշոր աշխատանքը Չարչարանքներ ըստ Սուրբ Ղուկասին՝ ի նշանավորումն Մյունսթերի Մայր տաճարի 700-ամյակի։ Պրեմիերան բեկումնային է դարձել Պենդերեցկու կարիերայում՝ նրան դարձնելով ամենից ականավոր կոմպոզիտորը Ստրավինսկիից հետո։ Հաջորդ տարի գրել է մեկ այլ խոշոր երգչախմբային աշխատանք՝ Dies Irae-ն։

1968-1969 թթ. Պենդերեցկին գրել է իր առաջին օպերան՝ Լուդունի դևերը, Համբուրգի պետական օպերայի պատվերով։ Պենդերեցկու հաջորդ խոշոր աշխատանքն էր Ուտրենյան։ 1970 թ. ՄԱԿ-ի համար գրել է մեկ այլ օրատորիա՝ Կոսմոգոնիա կանտատը։ Նրա պրեմիերան նշանավորվել է նախագահների, թագավորական ընտանիքների անդամների և վարչապետների ներկայությամբ։ Կոսմոգոնիան գնահատվել է որպես փայլուն ու չափազանց ինքնատիպ աշխատանք։ 1971 թ. գրել է Natura sonoris թիվ 2 ստեղծագործությունը դիրիժոր Զյուբին Մեհթայի համար։ 1972 թ. Պենդերեցկին սկսել է իր դիրիժորական կարիերան։ Այդ թվականից նա հանդես է գալիս աշխարհի կարևորագույն նվագախմբերի հետ։ 1972–1978 թթ. Քշիշտոֆ Պենդերեցկին եղել է Յեյլի համալսարանի երաժշտության պրոֆեսոր։ 1973 թ. ավարտել է իր Սիմֆոնիա թիվ 1 և Canticum Canticorum Salomonis ստեղծագործությունները։ Գրել է Magnificat-ը՝ ի նշանավորումն Զալցբուրգի Մայր տաճարի 1200-ամյակի, որը Պենդերեցկին ինքն է ղեկավարել 1974 թ. Զալցբուրգի փառատոնում։

Պենդերեցկու երկրորդ բեմական աշխատանքը Կորուսյալ դրախտն էր, որի պրեմիերան կայացել է Չիկագոյում, 1978 թ.։ Հաջորդ տարի նույն օպերան Պենդերեցկին ղեկավարել է Միլանի Լա Սկալա թատրոնում, ապա Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի հրավերով համերգ ղեկավարել Վատիկանում։ Պենդերեցկու թիվ 1 ջութակի և նվագախմբի կոնցերտի Համաշխարհային պրեմիերան կայացել է 1977 թ. Բազելում (Շվեյցարիա), մենակատար՝ Իսահակ Սթերն։ 1980 թ. Զյուբին Մեհթան ղեկավարել է թիվ 2 սիմֆոնիայի առաջին կատարումը Նյու Յորքում։ 1979–1980 թթ. գրված Te Deum գործը կատարվել է Նյու Յորքում, Բեռլինում, Վարշավայում, և Փարիզում։ 1983 թ. հունվարի 11-ին Պենդերեցկին ղեկավարել է իր Թավջութակի և նվագախմբի թիվ 2 կոնցերտի կատարումը Բեռլինի ֆիլհարմոնիայի հետ (մենակատար՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ)։ Վյուրտեմբերգի ռադիոյի և պետական թատրոնի պատվերով գրել է Լեհական ռեքվիեմը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի քառասնամյա տարելիցին։

Պենդերեցկու երրորդ օպերայի՝ Սև դիմակի համաշխարհային պրեմիերան, տեղի է ունեցել 1986 թ. Զալցբուրգի փառատոնում։ 1987 թ. արժանացել է Իսրայելի Կառլ-Վոլֆ հիմնադրամի մրցանակին։

1988 Պենդերեցկին ստացել է Գրեմի մրցանակ իր Թիվ 2 թավջութակի կոնցերտի (մենակատար՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ) համար, որ ձայնագրել է Էրատո ստուդիան։ 1989 թ. նոյեմբերին Լորին Մաազելը ղեկավարել է Պենդերեցկու Թիվ 4 սիմֆոնիան՝ գրված Ֆրանսիայի կառավարության պատվերով, ֆրանսիական հեղափոխության 200-ամյակի առթիվ։ Նույն ստեղծագործությունը 1992 թ. արժանացել է Լուիսվիլի համալսարանի Գրոմայեր երաժշտական կոմպոզիցիայի մրցանակին։

Պենդերեցկու չորրորդ օպերայի պրեմիերան՝ Ուբու արքան, տեղի է ունեցել 1991 թ. Մյունխենի պետական օպերայում։ 1992 թ. Լոզանում Ժան-Պիեռ Ռամպալն առաջին անգամ կատարել է Ֆլեյտայի կոնցերտը՝ նվիրված Պենդերեցկուն։ 1992 թ. օգոստոսին Պենդերեցկին ավարտել է իր Benedictus-ը երգչախմբի համար՝ մաեստրո Լորին Մաազելի համար, իսկ նոյեմբերին Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացրել է նրա Sanctus-ի պրեմիերան։ 1995 թ. Լայպցիգում Միջին Գերմանիայի ռադիոյի նվագախմբի հետ (դիրիժոր՝ Մարիս Յանսոն) ջութակահարուհի Անն Սոֆի Մութերն առաջին անգամ կատարել է իրեն նվիրված Պենդերեցկու Թիվ 2 ջութակի կոնցերտը։

1996 թ. դեկտեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին ավարտել է իր նոր աշխատանքը՝ Երուսաղեմի յոթ դարպասները, որով նախատեսվել է եզրափակել Երուսաղեմի 3000-ամյակի տոնակատարությունները։ Պրեմիերան կայացել է 1997-ին, Երուսաղեմում։ Նույն թվականին կոմպոզիտորն արժանացել է Բյուրեղյա մրցանակի Դավոսում (Շվեյցարիա)։ 1997-ին Մոսկվայում կայացել է Օրհներգ Սուրբ Դանիիլին ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, պատվիրված Մոսկվայի Հեռուստատեսության վեցերորդ ալիքի կողմից, ի նշանավորումն Մոսկվայի հիմնադրման 850-ամյակի։ Հաջորդ տարվա հուլիսի կայացել է նրա Credo ստեղծագործության համաշխարհային պրեմիերան Յուջինում (Օրեգոն, ԱՄՆ) կայացած Բախի փառատոնում։ 1999 Քշիշտոֆ Պենդերեցկին ստացել է երկու Գրեմի մրցանակ Լավագույն ժամանակակից դասական կոմպոզիցիայի համար (Ջութակի կոնցերտ թիվ 2 - Metamorphosen, մենակատար՝ Անն-Սոֆի Մութեր)։ 2000-ին Պենդերեցկին ստացել է «Լավագույն ապրող կոմպոզիտոր» մրցանակը Կաննի ձայնասկավառակների և երաժշտական հրատարակությունների միջազգային շուկայում։ Պենդերեցկու Ջութակի և դաշնամուրի սոնատի պրեմիերան իրականացրել են Անն-Սոֆի Մութերը և Լամբերթ Օրքիսը Բարբիքանում (Լոնդոն, 2000)։ Վիեննայի երաժշտական ընկերակցության համերգասրահի պատվերով գրված Սեքստետա առաջին անգամ կատարվել է նույն թվականին, Վիեննայում (կատարողներ՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ, Յուրի Բաշմետ, Յուլիան Ռախլին, Դմիտրի Ալեքսեև, Ռադովան Վլատկովիչ և Փոլ Մեյեր)։

2001 թ. հունվարին Պենդերեցկին ավարտել է իր Concerto grosso-ն երեք թավջութակի համար, որի պրեմիերան կայացել է հունիսին, Տոկիոյում (դիրիժոր՝ Շառլ Դյուտուա, կատարողներ՝ Բորիս Պերգամենշչիկով, Հան-Նա Չան և Թրուլս Մյորք)։ 2001 թ. Պենդերեցկին ստացել է հեղինակավոր Աստուրիայի արքայազնի արվեստի մրցանակը։ Նյու Յորքի Քարնեգի հոլի պատվերով գրված Դաշնամուրի կոնցերտի առաջին կատարումը կայացել է 2002-ի մայիսին՝ Էմանուել Աքսի և Ֆիլադելֆիայի նվագախմբի կողմից (դիրիժոր՝ Վոլֆգանգ Սավալիշ)։ Պենդերեցկին եղել է Համբուրգի Հյուսիս-գերմանական և Լայպցիգի Միջին-գերմանական ռադիո-հեռուստատեսության նվագախմբերի գլխավոր դիրիժորը։ 1987–1990 թթ. եղել է Կրակովի ֆիլհարմոնիկ նվագախմբի, իսկ 1992–2002 թթ.՝ Սան Խուանի (Պուերտո Ռիկո) Կազալսի անվան փառատոնի գեղարվեստական տնօրենը։ 1997-ին Պենդերեցկին եղել է Վարշավայի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը։ 1998-ից Պեկինի երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդականն է, իսկ 2000 թ. հոկտեմբերից՝ Չինաստանի նորաստեղծ ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրը դիրիժորը։

2005-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սեիծի Օձավայի ղեկավարությամբ իրականացրել է Պենդերեցկու՝ թավջութակի և նվագախմբի գրված Largo-ի պրեմիերան (մենակատար՝ Մստիսլավ Ռոտրոպովիչ), գրված Վիեննայի երաժշտական ընկերակցության պատվերով։ Նույն տարում Լյուքսեմբուրգում կայացել է Սիմֆոնիա թիվ 8-ի պրեմիերան, որ պատվիրել է Լյուքսեմբուրգի կառավարությունը՝ ի նշանավորումն նոր Ժոզեֆին Շառլոտ ֆիլհարմոնիկ համերգասրահի բացման։ 2005 թ. Պենդերեցկի պարգևատրվել է «Արծաթե արծիվ» շքանշանով (Լեհաստանի բարձրագույն պարգևը), իսկ 2006-ին՝ Լատվիայի Երեք աստղ շքանշանով։

2007-ին կոմպոզիտորը դարձել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի, իսկ 2008-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր։ 2008 թվականին Քշիշտոֆ Պենդերեցկին ստացել է «Արծիվներ 2008» մրցանակը Անջեյ Վայդայի «Կատինյ» ֆիլմի երաժշտության համար։ 2009-ին Պենդերեցկին ստացել է ընդունել է Լյուքսեմբուրգի մեծ դքսի Արժանյաց շքանշանը և Պատվո շքանշան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։

2010 Վիեննայի երաժշտական ընկերակցության պատվերով գրել է Ջութակի և ալտի կրնկակ կոնցերտը ի նշանավորումն ընկերակցության 200-ամյակի։ Պրեմիերան կայացել է 2012-ն հոկտեմբեր 22-ին, Վիեննայում, Բավարիայի ռադիոյի նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Մարիս Յանսոնս, մենակատարներ՝ Յանին Յանսեն (ջութակ) և Յուլիան Ռախլին (ալտ)։ Քշիշտոֆ Պենդերեցկին արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, որոնց թվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արժանյաց շքանշանի մեծ խաչը բացառիկ ծառայությունների համար, Սուրբ Գևորգի ասպետական կարգը, Praemium Imperiale-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային երաժշտական խորհրդի մրցանակը, Մոնակոյի իշխանության մշակութային Արժանյաց շքանշանը։ 1995 և 1996 թթ. նա արժանացել է հեռուստատեսության ակադեմիայի արվեստի և գիտության Էմմի մրցանակին։ Պենդերեցկու կյանքի և ստեղծագործության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական կինոնկարներ։

2008 և 2014 թվականներին հյուրընկալվել է Հայաստանում, որտեղ կատարվել են նրա ստեղծագործությունները։

2009 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[17]։

2013 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[18]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Пендерецкий Кшиштоф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 https://www.krakow.pl/aktualnosci/238631,33,komunikat,nie_zyje_krzysztof_penderecki.html
  5. 5,0 5,1 5,2 https://www.sueddeutsche.de/kultur/krzysztof-penderecki-tot-1.4860594
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  7. 7,0 7,1 7,2 http://www.radiokrakow.pl/kultura/nie-zyje-krzysztof-penderecki/
  8. Komponisten-Porträts (գերմ.): Bilder und Daten — 1 — Reclam-Verlag, 2003. — 400 p. — ISBN 978-3-15-018268-0
  9. http://isap.sejm.gov.pl/DetailsServlet?id=WMP20060020020
  10. http://www.e-teatr.pl/en/artykuly/16039.html
  11. 35. 2002 // կայք — 1990.
  12. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  13. http://grawemeyer.org/1992-krzysztof-penderecki/
  14. https://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/les-docteurs-honoris-causa.html
  15. Michaels, Sean (2012 թ․ հունվարի 23). «Jonny Greenwood reveals details of Krzysztof Penderecki collaboration». The Guardian.
  16. (www.dw.com), Deutsche Welle. «Penderecki on 'aiming for the unreachable' | Music | DW | 29.11.2013». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  17. Ք. Պենդերեցկուն Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
  18. Ք. ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քշիշտոֆ Պենդերեցկի» հոդվածին։