Երաժշտագիտություն, գիտություն երաժշտության մասին, արվեստագիտության բնագավառ։ Ընդգրկում է՝ երաժշտության տեսություն, երաժշտության պատմություն, երաժշտական ազգագրություն, երաժշտական քննադատություն։ Ինքնուրույն նշանակություն են ստացել և առանձնացել երաժշտական ակուստիկան, երաժշտական հոգեբանությունը, 20-րդ դարի 1960-1970 թվականներին նաև երաժշտական սոցիոլոգիան։ Տեսական երաժշտագիտությունը հետազոտում է երաժշտության մեջ իրականության արտացոլման եղանակները, երաժշտության զարգացման ընդհանուր օրինաչափությունները, ինչպես և երաժշտական տեսական առանձին դիսցիպլիններ (մելոդիկա, ռիթմիկա, մետրիկա, ևարմոնիա, պոլիֆոնիա, գործիքավորում, ուսմունք ևրաժըշտական ձևի մասին), երաժշտական կերպարի ստեղծման յուրատեսակ միջոցները, նրա կառուցվածքը, արտահայտման ձևերը։ Տեսական երաժշտագիտությունը ընդգրկում է նաև երաժշտական կատարողական արվեստի և երաժշտական լսողության (սոլֆեջո) զարգացման սկզբունքները մշակող գիտամեթոդական դիսցիպլինները։

Եվրո-բրազիլական հետազոտությունների կոնգրես, Նովա Պետրոպոլիսի նիստ, սեպտեմբերի 17, 2002


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 533
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտագիտություն» հոդվածին։