Կոնսերտգեբաու (Ամստերդամ)
Կոնսերտգեբաու (հոլ.՝ Koninklijk Concertgebouw, արտասանություն: [ˌkoːnɪnklək kɔnˈsɛrt.xəˌbʌu̯]), համերգասրահ Ամստերդամում, Նիդերլանդներ։ Հոլանդերենից «concertgebouw» թարգմանվում է «համերգային շենք»։ 2013 թվականի ապրիլի 11-ին շինության 125-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը համերգասրահին շնորհել է արքայական կոչում[7]։
Տեսակ | համերգասրահ և թատրոն |
---|---|
Երկիր | Նիդերլանդներ[2][1] |
Տեղագրություն | Ամստերդամ |
Վայր | Museumkwartier? |
Հասցե | 1071BB[3] |
Փողոց | Concertgebouwplein? (10)[4] |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Բնակիչ | Royal Concertgebouw Orchestra? |
Կառուցման սկիզբ | 1883 |
Հիմնադրված է | 1886 |
Բացված | 1888[5] |
Ճարտարապետ | Ադոլֆ Լեոնարդ վան Գենդտ |
Կառուցման ավարտ | 1886 |
Վերանորոգվել է | 1985, հուլիս - 1988, ապրիլ |
Պարգևներ | |
Ժառանգության կարգավիճակ | Նիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[6] |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |
Ակուստիկայով պայմանավորված՝ Կոնսերտգեբաուն համարվում է աշխարհի ամենալավ երեք համերգասրահներից մեկը Բոստոնի սիմֆոնիկ դահլիճի[8][9] և Վիեննայի Մուզիքֆերայնի հետ միասին[10][11]։
Պատմություն
խմբագրելՇենքի ճարտարապետը Ադոլֆ Լեոնարդ վան Գենդտն է։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1883 թվականին, քաղաքից դուրս՝ Նիուվեր-Ամստելում գտնվող մի արոտավայրում, որը 1964 թվականին դարձել է Ամստելվեյնը։ Հողի մեջ տեղադրվել են ընդհանուր առմամբ 2186 փայտե կույտեր՝ տասներկուից տասներեք մետր երկարությամբ[12]։ Կոնսերտգեբաուի շինարարությունն ավարտվել է 1886 թվականի վերջին, սակայն Նիուվեր-Ամստելի քաղաքապետարանի հետ կապված դժվարությունների պատճառով՝ փոքր ջրանցքի լցում, մուտքի ճանապարհների հարթեցում և փողոցային լույսերի տեղադրում, շենքի հանդիսավոր բացումը հետաձգվել է[13]։
Սրահը բացվել է 1888 թվականի ապրիլի 11-ին համերգով, որի ընթացքում 120 երաժիշտներից և 500 երգիչներից բաղկացած երգչախումբը կատարել է Ռիխարդ Վագների, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Յոհան Սեբաստիան Բախի և Բեթհովենի ստեղծագործություններից։ Կոնսերտգեբաուում հանդես է գալիս Ազգային երգչախումբը (Koninklijk Concertgebouworkest), որը իր առաջին համերգը ներկայացրել է 1888 թվականի նոյեմբերի 3-ին։
1969 թվականի սեպտեմբերի 17-ին բրիտանական պրոգրեսիվ Փինք Ֆլոյդ ռոք խումբը Կոնսերտգեբաուում ներկայացրել է իր The Man and The Journey շոուն[14]։ Շոուի գագաթնակետն է եղել «Celestial Voices» երգի կատարումը (վերանվանվել է "The End of the Beginning"), որտեղ ստեղնաշարահար Ռիչարդ Ռայթը նվագել է սրահի երգեհոնը իր Ֆարֆիսայի փոխարեն։
Կոնսերտգեբաուում հանդես են գալիս նաև Նիդերլանդների ֆիլհարմոնիկ երգչախումբը և Ռադիոյի ֆիլհարմոնիկ երգչախումբը։
Կոնսերտգեբաուում տարեկան մոտ ինը հարյուր համերգ և այլ միջոցառումներ են տեղի ունենում, ավելի քան 700,000-ը հանրության համար, ինչը այն դարձնում է աշխարհի ամենաշատ այցելվող համերգասրահներից մեկը[15]։
2014 թվականին համերգասրահի գործադիր տնօրենն է եղել Սայմոն Ռեյնինկը, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ Անեկե Հոգենշտեյնը[16]։
Շենք
խմբագրելԳլխավոր դահլիճը (Grote Zaal) ունի 1974 նստատեղ[17] և ունի 44 մետր երկարություն, 28 մետր լայնություն և 17 մետր բարձրություն[18]։ Սրահի անդրադարձման ժամանակը 2,8 վայրկյան է առանց հանդիսատեսի, 2,2 վայրկյան հանդիսատեսի հետ, ինչը այն դարձնում է իդեալական ուշ ռոմանտիկ երգացանկի համար, ինչպիսին է Գուստավ Մալերի երգացանկը։ Գլխավոր սրահի մի քանի վայրերում փոշու շերտ կա, որի հեռացումը կազդի ակուստիկայի վրա[19]։
Ավելի փոքր, օվալաձև մի վայր՝ «Հանդիսությունների սրահը» (Kleine Zaal), գտնվում է Գլխավոր սրահի հետևում։ Սրահի երկարությունը 20 մետր է, լայնությունը՝ 15 մետր[18]։ Այն ավելի ինտիմ տարածք է, հարմար է կամերային երաժշտության և լիդ ժանրի համար։ Հանդիսասրահն ունի 437 նստատեղ[17]։
1983 թվականին Կոնսերտգեբաուի շենքը սկսել է սուզվելԱմստերդամի խոնավ հողի մեջ, պատերին մի քանի դյույմ լայնությամբ ճեղքեր են հայտնվել, ուստի դահլիճի վերանորոգման համար նախաձեռնվել է դրամահավաք։ Դժվարին վերականգնումը սկսվել է 1985 թվականին, որի ընթացքում 2186 փտած փայտե սյուները փոխարինվել են բետոնե սյուներով։ Հոլանդացի ճարտարապետ Պի դե Բրույնը նախագծել է ժամանակակից կցամասը նոր մուտքի և նկուղի համար՝ փոխարինելու հագնվելու և փորձերի նեղ տարածքին[12]։
Երգեհոն
խմբագրելԵրգեհոնը պատրաստվել է 1890 թվականին, Ուտրեխտ քաղաքից երգեհոն պատրաստող Միքայել Մարշալկերվերդի կողմից։ Վերանորոգվել է 1990-1993 թվականներին Ֆլենտրոպի կողմից։ Ունի երեք բաժիններից բաղկացած 60 ձայնասահմաններ և ոտնակ[20]։
Կոմպոզիտորների անունները Գլխավոր դահլիճում
խմբագրելԳլխավոր դահլիճի պատշգամբի եզրերին և պատերին պատկերված են հետևյալ 46 կոմպոզիտորների ազգանունները[21]․
Պատկերասրահ
խմբագրել-
Ճարտարապետական նախագիծ,1888
-
Կոնսերտգեբաուն 1902 թվականին
-
Գլխավոր սրահ, 2010, հուլիս
-
Կոնսերտգեբաուի գլխավոր սրահը (Grote Zaal)
-
Կոնսերտգեբաուն գիշերով, 2016
-
Կոնսերտգեբաու, 2015
-
Կոնսերտգեբաուի գլխավոր սրահի երգեհոնը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.koninklijkhuis.nl/onderwerpen/onderscheidingen/predicaat-koninklijk/overzicht-predicaat-koninklijk — 2019.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ (նիդերլ.)
- ↑ Contact — Concertgebouw.
- ↑ European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
- ↑ «Koninklijke status voor Het Concertgebouw». Concertgebouw NV. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ April 11, 1888: Concertgebouw, Home of Nearly Perfect Acoustics, Opens
- ↑ R. W. Apple, Jr., Apple's America (North Point Press, 2005), 0-86547-685-3.
- ↑ Tapio Lahti and Henrik Möller. «Concert Hall Acoustics and the Computer». ARK – The Finnish Architectural Review. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 22-ին.
- ↑ Gerrit Petersen; Steven Ledbetter & Kimberly Alexander Shilland (1998 թ․ հունիսի 26). [[[:Կաղապար:NHLS url]] «National Historic Landmark Nomination: Symphony Hall»] (PDF). National Park Service. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 12,0 12,1 Paul L. Montgomery (1988 թ․ ապրիլի 13). «Dutch Hail Concertgebouw's 100th». The New York Times. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «History of the building». Official website of the Concertgebouw. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Archived at Ghostarchive and the Wayback Machine: «The End of the Beginning (A Saucerful of Secrets) ('The Journey' performed at the Concertgebouw, Amsterdam, 17 Sept 1969) – Pink Floyd». Pink Floyd Records. 2017 թ․ մարտի 24. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Facts & Figures». Concertgebouw NV. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Jaarverslag 2012» [Annual Report 2012] (PDF) (հոլանդերեն). Concertgebouw NV. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 17,0 17,1 «Concerts». Concertgebouw NV. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 18,0 18,1 «Het Concertgebouw – Capaciteit Zalen» (PDF). Concertgebouw NV. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Geheime deuren in Het Concertgebouw | Preludium – magazine voor liefhebbers van klassieke muziek». www.preludium.nl. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Information on Organ
- ↑ «Reader De eregalerijen in het concertgebouw» (PDF). Vrienden Concertgebouw & Koninklijk Concertgebouworkest. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնսերտգեբաու (Ամստերդամ)» հոդվածին։ |