Մուզիքֆերայն
Մուզիքֆերայն (գերմ.՝ Wiener Musikverein), համերգասրահ, որ գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ Կառլսպլաց հրապարակում։ Բոստոնի սիմֆոնիկ ու Կոնսերտգեբաուի համերգասրահներից հետ այն համարվում է աշխարհի լավագույն համերգասրահներից մեկը։ Այդ շենքում է գտնվում և ելույթ ունենում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
ՊատմությունԽմբագրել
1831-1870 թթ. Վիեննական սիրողական երաժշտասերների ընկերությունը, որ հիմնադրվել է 1812 թ., օգտագործեց 700 տեղով ոչ մեծ դահլիճը։ Ունկնդիրների թիվը մեծացնելու նպատակով 1863 թ. կայսր Ֆրանց Յոզեֆը հողատարածք նվիրեց ընկերությանը՝ ավելի մեծ շենքի կառուցման համար, որը պետք է ներառեր ավելի մեծ համերգասրահ՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթների համար և ավելի փոքր համերգասրահ՝ կամերային երաժշտության համերգների համար[1]։ Շենքի կառուցման համար վարձակալեցին դանիացի ճարտարապետ Թեոֆիլ ֆոն Հանսենին (1813—1891 թթ.)[1]։ Ոսկե դահլիճի բացման ժամանակ, որը կայացավ 1870 թ. հունվարի 6-ին[2], սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարել է Կառլո Գայսլերը (1823—1878 թթ.)։ Համերգասրահի յուրօրինակ ակուստիկ հատկություններն ըստ արժանվույնս գնահատվեցին՝ ապահովելով դրա միջազգային ճանաչումը։
ՃարտարապետությունԽմբագրել
Ֆիլհարմոնիայի շենքը կառուցվել է պատմական ոճով։ Այն զարդարված է կարիատիդներով, բարձրաքանդակներով ու սյուներով։ Ոսկե սրահում կան Ավգուստ Այզենմենգերի կողմից նախագծված նկարազարդված առաստաղը, որտեղ պատկերված են Ապոլլոնն ու 9 մուսաները և Ֆրանց Մելնիցկու քանդակները[2]։
Համերգասրահի բեմի վերնամասում գտնվում է երգեհոնի հայտնի վարպետ Ֆրիդրիխ Լադեգաստի կողմից պատրաստված երգեհոնը։ Իսկ այսօր դահլիճում տեղադրված երգեհոնը տեղադրվել է 1907 թ. ավստրիական Rieger Orgelbau ընկերության կողմից։ 2011 թ. այդ երգեհոնը վերակառուցվել է։ Այն գնահատվել է այնպիսի երաժիշտների կողմից, որպիսիք են Ֆրանց Շուբերտն ու Մարսել Դյուպրեն։
Կամերային երաժշտության համերգների համար նախատեսված փոքր դահլիճը 1937 թ. անվանակոչվեց Յոհաննես Բրամսի պատվին։ Այն սկզբնական տեսքով վերականգնվեց 1993 թ.[1]։.
Շենքի նկուղում ճարտարապետ Վիլհելմ Հոլցբաուերի կողմից նախագծվել են ապակյա, մետաղյա և քարի սրահներ։
Սկսած 1959 թվականից Վիեննայի ֆիլհարմոնիկ դահլիճում ամեն տարի անց է կացվում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամանորյա համերգը, որը հեռարձակվում է ամբողջ աշխարհով[3]։ Սիմֆոնիկ նվագախմբից բացի շենքում են տեղակայված նշանավոր Վիեննայի տղաների երգչախմբային ընկերությունը (Wiener Singverein), ինչպես նաև Universal Editions երաժշտական հրատարակչությունը։
ԴահլիճներԽմբագրել
Մուզիքֆերայնի դահլիճները | ||||
---|---|---|---|---|
Դահլիճ | Չափ | Բարձրություն | Տեղերի քանակ | |
(Ոսկե դահլիճ)[2] |
մոտ 300 կանգնածներ | |||
(Գաշեկի աուդիտորիա) |
Մուզիքֆերայնի շենքում են տեղակայված նաև Երաժշտասերների ընկերության գրադարանը, որտեղ պահվում են ամենակարևոր երաժշտական հավաքածուներից մեկը աշխարհում և Վիեննայում բոլոր մեծ կոմպոզիտորների առաջին հրատարակությունները, սկսած Մոցարտից, Բեթհովենից ու Հայդնից և վերջացրած Գուստավ Մալերով, Յոհան Շտրաուսով, Ռիխարդ Շտրաուսով կամ Ալբան Բերգով[1][4]։.
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Geschichte» (գերմաներեն)։ www.musikverein.at։ Վերցված է 2019-02-25
- ↑ 2,0 2,1 2,2 «Gesellschaft der Musikfreunde in Wien» (գերմաներեն)։ musikverein.at։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է 2019-02-25
- ↑ Trelawny Petroc (2015-01-01)։ «The New Year tradition with a dark history» (անգլերեն)։ Վերցված է 2019-02-25
- ↑ Cox Trevor (2015-03-05)։ «10 of the world’s best concert halls»։ The Guardian (անգլերեն)։ 0261-3077։ Վերցված է 2019-02-25
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուզիքֆերայն կատեգորիայում։ |