Համերգասրահ, հատուկ տարածք է, որը նախատեսված է հրապարակային համերգներ անցկացնելու համար։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Առաջին համերգասրահներ հայտնվել են XIX դարի սկզբին։ Նախկինում համերգներ իրականացվել են խանութներում, պալատներում, եկեղեցիներում, թատրոններում և մասնավոր տներում։

Համերգասրահների տեսակներ

խմբագրել

Համերգասրահը որպես կանոն ունի՝ նախասրահ, զգեստապահարան, բուֆետ։ Դահլիճը պետք է ունենա որոշակի ակուստիկ հատկանիշներ և պետք է հագեցած լինի ձայնային և լուսային սարքավորումներ։

Համերգասրահ կարող է լինել ցանկացած Մշակույթի Տուն կամ սպայական տուն, օրինակ՝

Որպես համերգասրահ կարող է հանդես գալ նաև մարզական համալիր, ինչպես Օլիմպիական Սպորտային համալիրը, որտեղ անցկացվել են շատ մեծ համերգներ, այդ թվում և 2009 թվականի Եվրատեսիլը։

Որոշ համերգային համալիրներ ունեն մարզահամերգային անվանումը (ինչպես Պետերբուրգյան ՄՀՀ) և ունեն նաև դահլիճ։

Ռուսաստանի համերգասրահներ

խմբագրել

Գոյություն ունեն մեծ համերգասրահներ, որոնք մեծ դերակատարություն ունեն երկրի երաժշտական կյանքում։ Ինչպես, օրինակ․ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ և փոքր դահլիճները, Միությունների տունը, Կրեմլի Պետական դահլիճը և այլն։

Մեծ հանրաճանաչություն է ձեռք բերել Մոսկվայի նոր Crocus City Hall դահլիճը։

Աշխարհի համերգասրահներ

խմբագրել
 
Ալբերտ հոլ

Համաշխարհային հռչակ են ստացել՝ Հասարակական տունը Պրահայում, Քարնեգի հոլը Նյու Յորքում, Ալբերտ հոլը Լոնդոնում, Գևանդհաուզը Լայպցիգում, Կոնսերտգեբաունը Ամստերդամում և այլն։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համերգասրահ» հոդվածին։