«Կոմպոզիտոր Գլինկա» (ռուս.՝ «Композитор Глинка»), խորհրդային ֆիլմ ռուս մեծ կոմպոզիտոր Միխայիլ Իվանովիչ Գլինկայի կյանքի և ստեղծագործության մասին, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովը 1952 թվականին։ Թողարկվել է 1952 թվականի հոկտեմբերի 1-ին։

Կոմպոզիտոր Գլինկա
ռուս.՝ Композитор Глинка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ և կենսագրական ֆիլմ
Թվական1952
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Ալեքսանդրով[1]
Սցենարի հեղինակԳրիգորի Ալեքսանդրով, Պյոտր Պավլենկո և Նատալյա Տրենյովա
ԴերակատարներԼյուբով Օռլովա, Սվյատոսլավ Ռիխտեր, Յուրի Լյուբիմով, Բորիս Սմիռնով, Լև Դուրասով, Գեորգի Վիցին, Կոնստանտին Նասոնով, Պավել Պավլենկո[2] և Անդրեյ Ֆայտ[2]
ՕպերատորԷդուարդ Տիսսե
ԵրաժշտությունՎլադիմիր Շչերբաչյով և Վիսարիոն Շեբալին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն112 րոպե

Սյուժե խմբագրել

Երիտասարդ կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան կատարում է իր նոր ստեղծագործությունը Կոմս Վիելգորսկու տանն անցկացվող երեկոյի ժամանակ։ Սակայն հանդիսատեսը, որը սովոր է արևմտաեվրոպական երաժշտությանը, սառն է վերաբերվում իր հայրենակցի ստեղծագործությանը, հատկապես չարախնդում է Բուլգարինը։ Գլինկային դա շատ է վշտացնում, սակայն շուտով նա որոշում է մեկնել Իտալիա՝ երաժշտական արվեստ սովորելու։

Վերադառնալով արտասահմանից՝ Գլինկան լի է ռուսական օպերա գրելու ցանկությամբ։ Ժուկովսկին նրան հուշում է սյուժե՝ Իվան Սուսանինի սխրանքը։ Կայսր Նիկոլայ I-ը փոխում է օպերայի անունը՝ «Կյանքը հանուն թագավորի» (ռուս.՝ «Жизнь за царя») և լիբրետիստ է նշանակում բարոն Ռոզենին։ Ապագա համահեղինակի հետ ծանոթությունը ցնցում է Գլինկային. նա խոսում է գերմանական նկատելի առոգանությամբ։ Պրեմիերան հաջողությամբ է ընթանում, բայց Գլինկան, այնուամենայնիվ, այնքան էլ գոհ չէ լիբրետոյից։

Նիկոլայ I-ը, իմանալով, որ Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերան գրված է Պուշկինի համանուն պոեմի սյուժեի վրա, դրանում տեսնում է խռովարարություն։ Կոմպոզիտորի դառը ապրումները մեղմացնում են նրա համախոհները՝ «Ռուսաստանի առաջադեմ մարդիկ»։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 1953 – Լոկառնոյի միջազգային կինոփառատոն – օտարերկրյա քննադատների մրցանակ լավագույն ֆիլմի համար[4]
  • 1953 – Էդինբուրգի միջազգային կինոփառատոն – պատվավոր դիպլոմ
  • 1954 – Մեխիկո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0044804/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Клавдия Хабарова. Биография
  4. «Winners of the Golden Leopard». Locarno International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • Юренев Р. Н. Волшебник Глинка. «Композитор Глинка» Григория Александрова. Книга фильмов. Статьи и рецензии разных лет. — М.: Искусство, 1981. — С. 146—162. — 336 с.

Արտաքին հղումներ խմբագրել