Սվյատոսլավ Ռիխտեր
Սվյատոսլավ Տեոֆիլովիչ Ռիխտեր (մարտի 7 (20), 1915, ժիտոմիր - օգոստոսի 1, 1997, Մոսկվա), խորհրդային դաշնակահար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1961)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ Ստրասբուրգի համալսարանի պատվավոր դաշնակահար (1977)։
ԿենսագրությունԽմբագրել
Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է դաշնակահար և երգեհոնահար հորից։ 1933-1937 թվականներին Օդեսայի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր։ 1934 թվականին տվել է առաջին մենահամերգը (Օդեսայում), 1937-1947 թվականներին (ընդմիջումներով) սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (Գ․Գ․ Նեյգաուզի դասարան)։
Երաժիշտ-կատարողների համամիութենական 3-րդ մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի (Մոսկվա, 1945)։ 1940 թվականից հանդես է գալիս ԽՍՀՄ քաղաքներում, 1950-ական թվականների կեսերից՝ արտասահմանում։ Ռիխտերը ժամանակակից ականավոր դաշնակահարներից է։ Նրա կատարումն առանձնանում է գեղարվեստական վառ անհատականությանը բնորոշ գծերով, խոր բովանդակությամբ, ներթափանցված է կերպարային բացառիկ ուժով և ստեղծագործական աննկուն կամքով, աչքի է ընկնում տեխնիկական փայլուն վարպետությամբ, հնչերանգի հարստությամբ։
Նվագացանկն ընդգրկում է համարյա բոլոր ոճերը՝ Ս․Բախից մինչև Կ․Դեբյուսի, Ս․Պրոկոֆև, Դ․Շոստոկովիչ։ Հանդես է գալիս նաև որպես անսամբլիստ։ Ելույթներ է ունեցել աշխարհի խոշորագույն նվագախմբերի հետ, ականավոր դիրիժորների ղեկավարությամբ (Հ. Կարայան, Յու․ Օրմանդի, Շ․ Մյունշ, Ե․ Մռավինսկի), Բեթհովենի, Բորոդինի, Կոմիտասի անվան կվարտետների հետ։
Ռիխտերը Ֆրանսիայում անցկացվող կանոնավոր ամառային փառատոների նախաձեռնողն է (1963 թվականից)։
ՄրցանակներԽմբագրել
ԽՍՀՄ պետական մրցանակ (1950)։ Լենինյան մրցանակ (1961)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118600532 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Рихтер Святослав Теофилович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ SNAC — 2010.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Munzinger-Archiv — 1913.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |