Էդուարդ Տիսսե
Էդուարդ Կազիմիրովիչ Տիսսե (լատիշ․՝ Eduards Tisē, ապրիլի 13, 1897, Լիեպայա, Grobiņa county, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 18, 1961[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոօպերատոր։ ՌՍՖՍՀ ( 1935 թվականից) և Լատվիայի ԽՍՀ (1947 թվականից) արվեստի վաստակավոր գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։
Էդուարդ Տիսսե | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 13, 1897 |
Ծննդավայր՝ | Լիեպայա, Grobiņa county, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 18, 1961[1] (64 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն Խորհրդային Ռուսաստան ![]() |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր, կինոօպերատոր և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005903 |
Գործունեություն
խմբագրելԿինոյում աշխատել է 1914 թվականից (Լիեպայայում), որպես զինվորական կինոթղթակից նկարահանել լատիշ առաջին փաստագրական ֆիլմերը (պատկերում են 1918–1920 թվականներ քաղաքացիական պատերազմի դեպքերը)։ Վլադիմիր Իլյիչ Լենինի նկարները, որ ժապավենի է առել Տ․, մտել են «Վլադիմիր Իլյիչ Լենին» վավերագրական ֆիլմ (1949 թ.)։ Եղել է Ս․ Էյզենշտեյնի կինոնկարների օպերատորը՝ «Գործադուլ» (1925), «Պոտյոմկին» զրահանավը» ( 1925, «Հոկտեմբեր» (1927), «Հինը և նորը» ( 1929), «Ալեքսանդր Նևսկի» (1938 թվական), «Իվան Ահեղ» (1945 թվական, 2-րդ սերիան Ա․ Ն․ Մոսկվինի հետ, 1958 թ.)։ Աշխատել է նաև այլ ռեժիսորների հետ՝ «Հանդիպում Էլբայի վրա» (1949 թվական), «Կոմպոզիտոր Գլինկա» (1952 թվական)։ Եղել է «Անմահ կայազորը» ֆիլմի (1956) ռեժիսորը (Զ․ Մ․ Ագրանենկոյի հետ) և օպերատորը։ Տիսսեն սովետական օպերատորական դպրոցի նախահայրերից է։ 1921 թվականից դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1943 թվականից)։ ՍՍՀՄ պետական մրցանակներ (1946, 1949, 1950 թվականներ)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Տիսսե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 12)։ |