Բացել գլխավոր ցանկը

Օսիպ Աֆանասևիչ Պետրով (1807 թվական — 1878 թվական), ռուս երգիչ (բաս)։ Ռուսական վոկալ դպրոցի հիմնադիրներից։

Օսիպ Պետրով
Osip Petrov by Makovskiy.jpg
Ծնվել էնոյեմբերի 15, 1806(1806-11-15)[1] կամ 1807
Կիրովոգրադ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն
Մահացել էմարտի 12, 1878(1878-03-12)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունօպերային երգիչ և երգիչ
Երգչաձայնբաս, բաս-բարիտոն և բարիտոն
Գործիքներվոկալ
ԱմուսինAnna Vorobyov?[2][3]
Osip Petrov Վիքիպահեստում

1830 թվականին Ջարաստրոյի դերերգով (Մոցարտի «Կախարդական սրինգ») հանդես է եկել Պետերբուրգի օպերային թատրոնում (1860 թվականից՝ Մարիինյան թատրոն), ուր և երգել է մինչև 1878 թվականը։ Դերերգերից են՝ Բերտրամ (Մեյերբերի «Ռոբերտ-Սատանա»), Ֆիգարո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Կասպար (Վեբերի «Ազատ հրաձիգը») են։ Սուսանինի և Ռուսլանի (Գլինկայի «Իվան Սուսանին», 1836 թվական, «Ռուսլան և Լյուդմիլա», 1842), Ջրաղացպանի և Լեպորելլոյի (Դարգոմիժսկու «Ջրահարսը», 1856 թվական, «Քարե հյուր», 1872 թվական), Իվան Ահեղի (Ռիմսկի-Կորսակովի «Պսկովուհին», 1873 թվական), Վառլաամի (Մուսորգսկու «Բորիս Գողունով», 1874 թվական) դերերգերի առաջին կատարողն է։ Գլինկայի հետ համատեղ աշխատանքը խորացրել է երգչի վարպետությունը։ Մ․ Մուսորգսկու հետ մտերմությունը նպաստել է Պետրովի արվեստի ռեալիստական միտումների հետագա զարգացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png


  1. К. Храневич Петров, Осип Афанасьевич // Русский биографический словарь / под ред. А. А. ПоловцовСПб.: 1902. — Т. 13. — С. 688–691.
  2. Г. Риман Петров // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1015–1016.
  3. В. Воробьева // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 263.