Ջուդիտա Պաստա
Ջուդիտա Պաստա (իտալ.՝ Giuditta Pasta, նախքան ամուսնությունը՝ Ջուդիտա Նեգրի, ապրիլի 9, 1798[1], Սարոնո, Վարեզե, Լոմբարդիա[2][1] - ապրիլի 1, 1865[3][4][2][1], Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1]), իտալացի օպերային երգչուհի (սոպրանո)։
Ջուդիտա Պաստա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Giuditta Pasta |
Ծնվել է | ապրիլի 9, 1798[1] Սարոնո, Վարեզե, Լոմբարդիա[2][1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | ապրիլի 1, 1865[3][4][2][1] (66 տարեկանում) Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1] |
Ժանրեր | դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո և մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Giuseppe Pasta? |
Giuditta Pasta Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Միլանի կոնսերվատորիայում: 1815 թվականից հյուրախաղերով եղել է Եվրոպայի շատ երկրներում (Ռուսաստանում՝ 1840-1841 թվականներին)։ Հռչակվել է Ջ․ Ռոսսինիի, Վ․ Բելլինիի, Գ․ Դոնիցետտիի օպերաների դերերգերի կատարմամբ։ Նրա համար են գրվել Նորմայի, Ամինայի (Բելլինիի «Նորմա», «Սոմնամբուլա»), Աննա Բոլեյնի Դոնիցետտիի «Աննա Բոլեյն» դերերգերը։
20֊րդ դարում Պաստայի հետ են համեմատել Մարիա Կալլասին:
Պաստայի երգեցողությանը հատուկ էր բարձր արտահայտչականություն։ Ձայնի դիապազոնը թույլ էր տալիս նրան կատարել սոպրանո, մեցցո-սոպրանո և կոնտրալտո ձայնի համար գրված դերերգեր։ Դրա հետ մեկտեղ նրա վոկալ տեխնիկան զուրկ չէր որոշակի թերություններից։ Նա հանդիսացել է Բելլինիի, Դոնիցետտիի և այլ իտալացի երգահանների մի շարք օպերաների գլխավոր դերերգերի առաջին կատարողը։ Խանդավառ գնահատականներ էր տալիս նրա արվեստին Ստենդալը իր «Ռոսսինիի կյանքը» երկում։
ՀիշատակԽմբագրել
Նրա անունն է կրում իր ծննդավայր Սարոննո քաղաքի թատրոնը[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 AA.VV. Dizionario Biografico degli Italiani — 1960.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia Treccani — 1929.
- ↑ 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Teatro Giuditta Pasta - Città di Saronno:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 138)։ |