Գեորգի Վիցին

խորհրդային և ռուս դերասան

Գեորգի Միխայլովիչ Վիցին (ռուս.՝ Георгий Михайлович Вицин, ապրիլի 5 (18), 1917, Զելենոգորսկ, Վիբորգի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22, 2001(2001-10-22)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, կատակերգու։ Առավել հայտնի է իր կերտած Ցանցառ բեմական կերպարով՝ ժողովրդի լեզվով Չաղ-Ցանցառ-Նիկուլին եռյակից։ Վիցինը 1990 թվականին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։

Գեորգի Վիցին
ռուս.՝ Георгий Вицин
Գեորգի Վիցինի արձանը Զելենոգորսկում
Ծնվել էապրիլի 5 (18), 1917
ԾննդավայրԶելենոգորսկ, Վիբորգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 22, 2001(2001-10-22)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1935)
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
Ժանրերկատակերգություն
Պարգևներ և մրցանակներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է 1917 թվականի ապրիլի 5 (18) Տերիոկիում (այժմյան Սանկտ Պետերբուրգի մաս կազմող Զելենոգորսկի շրջանը)։ Դրա մասին ապացուցում է Մեծ Պոսադական փողոցի Կրիստովոզդվիժենի եկեղեցու եկեղեցական գրքի արձանագրությունը, որտեղ կնքել են Գեորգիին։ Սակայն ավելի ուշ պաշտոնական փաստաթղթերի ծննդյան օրը համարվում է 1918 թվականի ապրիլի 23-ը, ծննդավայրը՝ Պետրոգրադ։ Դա տեղի է ունեցել նրա համար, որ Վիցինի մայրը 1920-ական թվականներին, կազմակերպել է որդու հանգիստը ամառային առողջարանային դպրոցում, դարձրել նրան «երիտասարդ» և ուղղել ծննդյան օրը 1918-ին։ Ապրիլի 23 (մայիսի 6) համարվում է նրա ծննդյան օրը։ Ապագա դերասանի ազգանունը սկզբում ունեցել է հետևյալ տեսքը՝ «Вицын», բայց անձնագրերով զբաղվող աշխատողի սխալի պատճառով «ы» տառը փոխվել է «и»[2]։

Ծնողները ծագումով եղել են ռուսական շրջաններից՝ մայրը Մարիա Մատվեևնան Պենզայից է, հայրը՝ Միխայիլ Եգորովիչը՝ Վլադիմիրսկի տարածաշրջանից, նրանք արվեստի հետ կապ չեն ունեցել[3]։ Երբ Գեորգին եղել է ութ ամսական, ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Մայրը կազմակերպել է տոմսերի վաճառք Կոլոնիի դահլիճի Միությունների տանը և ժամանակ առ ժամանակ որդուն վերցրել է իր հետ։ Տասներկու տարեկան Վիցինը սկսել է հանդես գալ դպրոցական բեմում, որպես կանոն՝ կրկնօրինակելով բացասական կերպարներին։

1926-1933 թվականներին սովորել է Մոսկվայի № 26 յոթնամյա դպրոցում, 1933—1934՝ Փոքր թատրոնի թատերական ուսումնարանում (այժմյան Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան), որտեղից նա հեռացվել է հետևյալ ձևակերպմամբ. «Ուսումնական ծրագրին անլուրջ վերաբերվելու համար»։ 1935 թվականին ընդունվել է Ե.Վախթանգովի անվան թատրոն (այժմյան Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ)։ 1935 թվականին գնացել է Մոսկվայի երկրորդ գեղարվեստական թատրոն, որտեղ սովորել են Ս.Գ. Բիրման, Ա. Ի. Բլագոնրավովա, Վ. Ն. Տատարինովա (բոլորը Մոսկվայում)։

1936 թվական՝ դերասան Նիկոլայ Պավլովիչ Խմելյովի կինոդերասանի թատրոն-ստուդիա, 1937—1969՝ Մոսկվայի Մ. Ն. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոն, որտեղից տեղափոխվել է թատրոն-ստուդիա, 1969—2001՝ Թատրոն-ստուդիա կինոդերասանների (բոլորը Մոսկվայում)[4]։

Կոչումներ Խմբագրել

  • ՌԽՍՀ Վաստակավոր արտիստ (1959)
  • ՌԽՍՀ Ժողովրդական արտիստ (1977)
  • ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1990)

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. «Георгий Вицин. Отшельник. Документальный фильм ТВ-Центр»։ Վերցված է 2013 թ․ մայիսի 17 
  3. Лев Лайнер Весёлая троица - Вицин, Моргунов, Никулин. — М.: Центрполиграф, 2000. — С. 127. — 320 с. — ISBN 5-227-00873-6
  4. Вицин Георгий Михайлович
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գեորգի Վիցին հոդվածին