Բացել գլխավոր ցանկը

Լյուբով Պետրովնա Օռլովա (ռուս.՝ Любо́вь Петро́вна Орло́ва, հունվարի 29 (փետրվարի 11), 1902, Զվենիգորոդ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 26, 1975(1975-01-26)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սովետական դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1950

Լյուբով Օռլովա
Russia-2001-stamp-Lyubov Orlova.jpg
Ծնվել էհունվարի 29 (փետրվարի 11), 1902
ԾննդավայրԶվենիգորոդ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 26, 1975(1975-01-26)[2] (72 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, դաշնակահարուհի, կինոդերասանուհի և պարուհի
Ժանրերսոցիալիստական ռեալիզմ և Ռոմանս
Ամուսին(ներ)Գրիգորի Ալեքսանդրով
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
orlovamuseum.narod.ru

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1919 - 1922), թատերական տեխնիկումում (պարարվեստի բաժնում, 1922 - 1925)։ 1926 - 1933 թվականներին աշխատել է Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում։ Ժակ Օֆենբախի «Պերիկոլա», Պլանկետի «Կոռնևիլյան գանգեր» և այլ օպերետներում կատարել է գլխավոր դերերգերը։

Оռլովայի ստեղծագործական կյանքը սերտ կապված է սովետական երաժշտական կինոկատակերգության հաստատման հետ։ Խաղացել է կինոռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի երաժշտական ֆիլմերում՝ Անյուտա («Ուրախ տղաներ», 1934), Մարիոն Դիկսոն («Կրկես», 1936), «Դունյա» («Վոլգա-Վոլգա», 1938), Տանյա («Լուսավոր ուղի», 1940), պրոֆեսոր Նիկիտինա և դերասանուհի Շատրովա («Գարուն», 1947)։ Նկարահանվել է նաև այլ կինոնկարներում։ 1955 թվականից աշխատել է Մոսսովետի անվան թատրոնում։ ՍՍՀՄ պետական մրցանակակիր է (1941, 1950)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Орлова Любовь Петровна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։