Բորիս Սմիռնով
Բորիս Ալեքսանդրովիչ Սմիռնով (ռուս.՝ Борис Александрович Смирнов, հոկտեմբերի 13 (26), 1908, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 19, 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963), Լենինյան մրցանակի դափնեկիր (1959)։
Բորիս Սմիռնով ռուս.՝ Борис Александрович Смирно́в | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13 (26), 1908 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1982 (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1929) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԲորիս Սմիռնովը ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 13 (26)-ին Սանկտ Պետերբուրգում։
1925 թվականին ավարտել է Լենինգրադի 221-րդ աշխատանքային միասնական դպրոցը։ 1925-1929 թվականներին սովորել է Բեմական արվեստների տեխնիկումում (ներկայում՝ Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ)՝ Վլադիմիր Սոլովյովի արվեստանոցում։
1928 թվականից մինչև 1942 թվականը խաղացել է Երիտասարդ թատրոնի բեմում (1934 թվականից՝ Ս․ Ռադլովի ղեկավարած թատրոն-ստուդիա), 1939-1942 թվականներին՝ Լենինգրադյան Սովետի անվան թատրոնում)։ 1942-1943 թվականներին եղել է Կարմիր բանակի Միջինասիական ռազմական շրջանի Տաշքենդի թատրոնում։
1943-1950 թվականներին եղել է Լենինգրադի կոմեդիայի թատրոնի (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն (Սանկտ Պետերբուրգ)) դերասան, որտեղից հեռացել է գլխավոր ռեժիսորի պաշտոնից ազատվելուց հետո։ 1950 թվականին դարձել է Մոսկվայի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 1955 թվականից աշխատել է ԽՍՀՄ Մ․ Գորկու անվան ՄԳԱԹ-ում։
1958 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։
Բորիս Սմիռնովը մահացել է 1982 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1957)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963)[2]
- Լենինյան մրցանակ (1959) – ԽՍՀՄ Մ․ Գորկու անվան ՄԳԱԹ-ի «Կրեմլյան կուրանտներ» (Նիկոլայ Պոգոդին) ներկայացման մեջ Վլադիմիր Լենինի դերը կատարելու համար
- Լենինի շքանշան (1967)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1978)
- «Պատվո նշան» շքանշան (1939)
- «Լենինգրադի պաշտպանության համար» շքանշան (1945)
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալ (1946)[3]
Դերեր
խմբագրելՍտեղծել է Լենինի կերպարը հետևյալ ներկայացումներում․
- 1956 — «Կրեմլյան կուրանտներ», Նիկոլայ Պոգոդին
- 1958 — «Երրորդը՝ պաթետիկականը», Նիկոլայ Պոգոդին
- 1965 — «Հուլիսի 6-ը», Միխայիլ Շատրով
Ֆիլմերում․
Դերեր թատրոնում
խմբագրել- 1956 — «Կրեմլյան կուրանտներ», Նիկոլայ Պոգոդին — Լենին
- 1957 — «Ազնվականության բույնը», ըստ Իվան Տուրգենևի — Լավրեցկի
- 1958 — «Երրորդը՝ պաթետիկականը», Նիկոլայ Պոգոդին — Լենին
- 1958 — «Սատանայի աշակերտը», Ջորջ Բեռնարդ Շոու — Անտոնի Անդերսեն
- 1960 — «Կարամազով եղբայրներ», ըստ Ֆեոդոր Դոստոևսկու — Իվան Կարամազով
- 1965 — «Հուլիսի 6-ը», Միխայիլ Շատրով — Լենին[4]
- 1966 — «Ծանր մեղադրանք», Լ. Շեյնին — գործարանի տնօրեն Լոգինով
- 1967 — «Հուլիսի 6-ը», Պյոտր Տուր և Արիադնա Գելց-Տուր — Լենին
- 1967 — «Գիշերային խոստովանություն», Ալեքսեյ Արբուզով — գերմանացի գնդապետ Գիսլինգ
Դերեր ֆիլմերում
խմբագրել- 1949 – Ստալինգրադի ճակատամարտ (ռուս.՝ Сталинградская битва) – լեյտենանտ Կալեգանով
- 1949 – Ալեքսանդր Պոպով (ռուս.՝ Александр Попов) – էպիզոդ
- 1950 – Մեծ ուժ (ռուս.՝ Великая сила) – Գրիգորի Ժուկով, ինստիտուտի կուսկոմի քարտուղար
- 1952 – Կոմպոզիտոր Գլինկա (ռուս.՝ Композитор Глинка) – Միխայիլ Գլինկա
- 1953 – Կերչինսկու հարսանիքը (ռուս.՝ Свадьба Кречинского, ֆիլմ-ներկայացում) — կալվածատեր Վլադիմիր Նելկին
- 1954 – Աննան վզից կախ (ռուս.՝ Анна на шее)
- 1954 – Նավի հրամանատար (ռուս.՝ Командир корабля) – Տերենտի Զոլոտով
- 1955 – Տաղանդներ և երկրպագուներ (ռուս.՝ Таланты и поклонники) – մեկենաս Իվան Վելիկատով
- 1957 — Բալթիական փառք (ռուս.՝ Балтийская слава) — Լենին
- 1957 – Կոմունիստ (ռուս.՝ Коммунист) – Լենին
- 1957 – Անձամբ ճանաչում եմ (ռուս.՝ Лично известен) – Լենին
- 1958 – Երեքը դուրս եկան անտառից (ռուս.՝ Трое вышли из леса) – ՊԱՆ քննիչ
- 1960 — Մեռած հոգիներ (ռուս.՝ Мёртвые души, ֆիլմ-ներկայացում) — հեղինակի խոսք
- 1960 – Երրորդը՝ պաթետիկականը ({{lang-ru|Третья патетическая, ֆիլմ-ներկայացում) — Լենին
- 1960 – Հարություն (ռուս.՝ Воскресение) – էպիզոդ
- 1963 – Ապասիոնատ (ռուս.՝ Аппассионата) – Լենին
- 1963 – Հանուն հեղափոխության (ռուս.՝ Именем революции) – Լենին
- 1964 – Պատմության րոպեն (ռուս.՝ Минута истории, ֆիլմ-ներկայացում) — Լենին
- 1965—1967 – Պատերազմ և խաղաղություն (ռուս.՝ Война и мир) – իշխան Վասիլի
- 1967 – Կրեմլյան կուրանտներ (ռուս.՝ Кремлёвские куранты, ֆիլմ-ներկայացում) — Լենին
Մրցանակներ, պարգևներ
խմբագրել- Լենինյան մրցանակ (1959 թ.)
Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան» շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Смирнов Борис Александрович (актёр) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Указ Президиума ВС СССР от 30.01.1963 № 993-VI «О присвоении почётного звания народного артиста СССР артистам Блинникову С. К., Кторову А. П., Массальскому П. В., Петкеру Б. Я., Смирнову Б. А.»
- ↑ Смирнов Борис Александрович — Страницы Ленинианы — проект Сергея Николаева
- ↑ Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 459)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Սմիռնով» հոդվածին։ |