Գրիգորի Վասիլևիչ Ալեքսանդրով (ռուս.՝ Григорий Васильевич Александров, իսկական ազգանունը՝ Սորմոնենկո, հունվարի 10 (23), 1903[1], Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 16, 1983(1983-12-16)[3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս սովետական կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

Գրիգորի Ալեքսանդրով
ռուս.՝ Григорий Васильевич Александров
Ծնվել էհունվարի 10 (23), 1903[1]
ԾննդավայրԵկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էդեկտեմբերի 16, 1983(1983-12-16)[3] (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, համալսարանի դասախոս և մանկավարժ
Ոճ(եր)սոցիալիստական ռեալիզմ
ԱմուսինԼյուբով Օռլովա
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
IMDbID ID 0017893

Կենսագրություն

խմբագրել

Գրիգորի Ալեքսանդրովը ծնվել է հունվարի 10(23)-ին Եկատերինբուրգում։ Աշխատել է թատրոնում որպես էլեկտրիկ, ապա կինոյի դերասան։ Որպես խորհրդային կինոգործիչների առաջին սերնդի ներկայացուցիչ, միշտ հիշում է Սերգեյ Էյզենշտեյնի խոսքերը. «Եթե հեղափոխությունն ինձ առաջնորդեց դեպի արվեստ, ապա արվեստն ինձ ներգրավեց հեղափոխության մեջ»։

Երաժշտական կինոկատակերգության մեծ վարպետ, նշանավոր ռեժիսոր և սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտրստ Գրիգորի Ալեքսանդրովը 1934 թվականին նկարահանեց «Ուրախ տղաները», որը ոչ միայն Խորհրդային Միության, այլև աշխարհի բազմաթիվ կինոգործիչների կողմից ընդունվեց բուռն ոգևորությամբ։ Ալեքսանդրովի՝ նրբազգաց արվեստագետի, բարձր ճաշակի և վարպետության տեր ռեժիսորի ստեղծագործությունները խորապես մարդկային են, գաղափարական ու բանաստեղծական։ Այդ են վկայում նրա «Լուսավոր ճանապարհ» (1940) և «Գարուն» (1947) կինոնկարները։ 1949 թվականին անվանի ռեժիսորը նկարահանեց «Հանդիպում Էլբայի վրա» կինոնկարը, որը նրա քաղաքացիական բարձր հնչողություն ունեցող գործերից է։ Նրա փաստագրական գործերից հիշատակելի են «Ռուսական հուշանվեր» (1960) և «Լենինը Շվեյցարիայում» (1966) կինոնկարները։

1925 թվականին մասնակցել է «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի նկարահանմանը (դերասան, ռեժիսորի ասիստենտ)։ Սերգեյ Էյզենշտեյնի հետ գրել է «Հոկտեմբեր», «Հինը և նորը» ֆիլմերի սցենարները և համատեղ բեմադրել (1927, 1929 թթ.)։ Ալեքսանդրովն ստեղծել է «Ուրախ տղաներ» (1934 թ.), «Կրկես» (1936 թ.), «Վոլգա–Վոլգա» (1938 թ.) երաժշտական կինոկատակերգությունները (Ի. Դունաևսկու երաժշտությամբ) և գեղարվեստական ու վավերագրական այլ կինոնկարներ։ Ալեքսանդրովի ֆիլմերին հատուկ է լավատեսական պաթոսը։

ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1941, 1950 թթ.)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #122770692 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Ալեքսանդրով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 159