Մաքսիմոս Խոստովանող
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մաքսիմոս Խոստովանող (580, Կոստանդնուպոլիս — 662 թ. օգոստոսի 13, Կողքիս), քրիստոնյա աստվածաբան, մենակյաց և փիլիսոփա։ Երկկամության՝ Հիսուս Քրիստոսի մեջ երկու՝ մարդկային և աստվածային կամքերի առկայության քրիստոսաբանական ուսմունքի ստեղծող և պաշտպան։ Պայքարել է իր ժամանակի պաշտոնական եկեղեցու կողմից դավանվող միակամության՝ Քրիստոսի մեջ մեկ կամքի առկայության ուսմունքի դեմ։ Հալածվել է բյուզանդական կայսրերի կողմից։ Հետագայում, երբ նրա տեսակետը գերիշխող է դարձել և բյուզանդական ու արևմտյան աշխարհում ընդունվել որպես ուղղադավան՝ Կաթոլիկ և հույն-ուղղափառ եկեղեցիների կողմից դասվել է սրբերի շարքը։
Մաքսիմոս Խոստովանող հուն․՝ Μάξιμος ο Ομολογητής | |
---|---|
Ծնվել է | 579 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | օգոստոսի 13, 662 |
Մահվան վայր | Լազիկե |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Կրոն | քաղկեդոնականություն |
Մասնագիտություն | աստվածաբան և փիլիսոփա |
Զբաղեցրած պաշտոններ | վանական |
Maximus Confessor Վիքիպահեստում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմոս Խոստովանող» հոդվածին։ |