Հուստինիանոս Ա Փլավիոս Պետրոս Սավվատիոս (լատին․՝ Flavius Petrus Sabbatius Iustinianus, հուն․՝ Φλάβιος Πέτρος Σαββάτιος Ιουστινιανός, մայիսի 11, 482[1][2], Taurision (Serbia), Dardania, Բյուզանդական կայսրություն[2] - նոյեմբերի 14, 565[1][2][3], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[4]), բյուզանդական կայսր 527 թվականի օգոստոսի 1-ից մինչև իր մահը՝ 565 թվականը։ Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը։ Բյուզանդական զորքերը, զորավարներ Բելիսարիուսի, հայազգի Նարսեսի և ուրիշների գլխավորությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Սասանյան Պարսկաստանի, սլավոնների դեմ։

Հուստինիանոս Ա
Ծնվել է՝մայիսի 11, 482[1][2]
ԾննդավայրTaurision (Serbia), Dardania, Բյուզանդական կայսրություն[2]
Մահացել է՝նոյեմբերի 14, 565[1][2][3] (83 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[4]
Սուրբ Առաքյալների եկեղեցի, Կոստանդնուպոլիս և Ստամբուլ
ԵրկիրԲյուզանդական կայսրություն
ՏոհմՀուստինիանոսների հարստություն
կանոնագիր, քաղաքական գործիչ, կայսր և գրող
Հայրանհայտ և Հուստինոս Ա
ՄայրVigilantia?
ԵրեխաներԹեոդորոս Ցիրոս
ՀավատքԱրևելյան քրիստոնեություն, քաղկեդոնականություն և քրիստոնեություն

Հուստինիանոս Ա-ը զինվորական, վարչական և տնտեսական միջոցներ է ձեռնարկել Բյուզանդական Հայաստանի հասարա-քաղաքական յուրատեսակ կարգը վերացնելու և հռոմեականացնելու նպատակով։ 529-ին Փոքր Հայքը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքերի), Սատրապական Հայաստանը (Հաշտյանք, Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Բալահովիտ գավառները) և Ներքին Հայքը միավորել է զինվորական մեկ շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ։ 536մարտի 18-ի հրովարտակով ստեղծել է վարչական չորս միավորներ՝ Ներքին կամ Ներքնագույն, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր։ Հայ նախարարական դասը կազմալուծելու համար 536-ին փոխել է ժառանգության կարգը՝ ժառանգելու իրավունք արտոնելով նաև ընտանիքի իգական սեռի անդամներին։ Վերակառուցել է հայկական հին քաղաքները՝ Կարինը, Մալաթիան, Սեբաստիան, Անարզաբան և հիմնել նորերը՝ կայսրության արևելքում առևտուրն ու արհեստագործությունը զարգացնելու, բյուզանդական տիրապետությունն ամրապնդելու նպատակով։ Հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ, որի թագն ու պսակն է հանդիսանում Կոստանդնուպոլսում Սուրբ Սոֆիայի տաճարի կառուցումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուստինիանոս Ա» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 683