Կառլա Բրունի (ֆր.՝ Carla Bruni-Sarkozy, դեկտեմբերի 23, 1967(1967-12-23)[1], Թուրին, Իտալիա[2]), իտալա-ֆրանսիական ֆոտոմոդել, երգչուհի, երգահան, դերասանուհի, կոմպոզիտոր։

Կառլա Բրունի
իտալ.՝ Carla Bruni
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1967(1967-12-23)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԹուրին, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիա և  Ֆրանսիա[3]
Մայրենի լեզուիտալերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԺանսոն-դը-Սայի լիցեյ, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան և Ժանին Մանուելի դպրոց
Մասնագիտություներգչուհի
ԱմուսինՆիկոլա Սարկոզի[4] և Raphaël Enthoven?
Ծնողներհայր՝ Alberto Bruni Tedeschi? և Maurizio Remmert?[5], մայր՝ Մարիսա Բորինի
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի առաջին տիկին
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՋուլիա Սարկոզի[7] և Aurélien Enthoven?[8]
Կայքcarlabruni.com
 Carla Bruni Վիքիպահեստում

Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիի երրորդ կինը։

Կենսագրություն խմբագրել

Կառլա Բրունին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 23-ին Իտալիայի Թուրին քաղաքում։ Մայրը՝ Մարիզա Բորինին եղել է դաշնակահարուհի, իսկ հայրը՝ Ալբերտո Բրունին օպերային երգահան, CEAT ընկերության տնօրեն։ Կառլայի քույրը՝ Վալերիա Բրունին, դերասան և կինոռեժիսոր է։ Եղբայրը՝ Վիրջինիո Բրունին, մահացել է 2006 թվականին ՁԻԱՀ-ից։ Ընտանիքն Իտալիայից Ֆրանսիա է տեղափոխվել, երբ Կառլան հինգ տարեկան էր, չնայած մինչև 2008 թվականը նա միայն Իտալիայի քաղաքացի էր։ Տեղափոխման պատճառն այն էր, որ այդ ժամանակ Թուրինում շրջելիս է եղել «Կարմիր խմբավորումներ» ահաբեկչական կազմակերպությունը, որն առևանգում էր հարուստ ընտանիքների երեխաներին և գումար պահանջում[9]։ Ալբերտո Բրունիի մահից հետո պարզվել է, որ Կառլան նրա հարազատ աղջիկը չէ։ Կառլան ծնվել է բիզնեսմեն Մոուրիցիո Ռեմերտի և Մարիզայի սիրային հարաբերություններից[10]։

Կարիերա և տղամարդիկ խմբագրել

Ծնողները Կառլային երաժշտական կրթության են տալիս շվեյցարական մի դպրոցում, որտեղ նա սովորել է դաշնամուր և կիթառ նվագել[11][12][13]։ Կրթությանը զուգահեռ նա զբաղվել է մոդելային գործունեությամբ։ Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սորբոնի համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետը, սակայն կիսատ է թողել ուսումն ու ամբողջովին տրվել մոդելային կարիերային[13]։ Կառլան որպես մոդել շատ արագ հաջողությունների է հասնում, մի քանի տարում դառնում Guess-ի ու Versace-ի դեմքը և մտնում աշխարհի 10 ամենահայտնի մոդելների շարքը[14]։ Նա աշխատել է այնպիսի թոփ-մոդելների հետ, ինչպիսիք են Կլաուդիա Շիֆերը, Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը, Լինդա Եվանգելիստան և «Վալենտինո», «Լակրուա», «Շանել» և այլ հայտնի նորաձևության տներում[15]։ 1994-1995 թվականներին նա ընդհանուր առմամբ, որպես մոդել 7,5 միլիոն դոլար հոնորար է ստանում։ Նա հետևում էր իր կազմվածքին, ապրում առողջ ապրելակերպով և օրվա ընթացքում վազում երեք կիլոմետր[10]։ Այդ տարիներին նա հանդիպել է բազմաթիվ տղամարդկանց հետ։ Նրանցից էին երգիչներ Միկ Ջագտերը, Էրիկ Կլեպտոնը, միլիոնատեր Դոնալդ Թրամփը, դերասաններ Քևին Քոսթներ, Վենսան Պերեսը, Չարլզ Բարլինգը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը[12]։

 
Կառլա Բրունին Վենսան Պերեսի հետ։ 1994 թվական, հունվարի 1

1996 թվականին արդեն կայացած մոդելը հասկանալով, որ մոդելային բիզնեսում մանեկենուհու կարիերան երկար չի տևում, թողնում է մոդելային աշխարհը և սկսում զբաղվել երգարվեստով ու նկարահանվել կինոյում։ 1998 թվականին նա նկարահանվեց Ալեն Բերբերյանի «Պապարացցի» ֆիլմում։ Կառլան ձայնագրեց բազմաթիվ բլյուզ և դանդաղ ռոք երգեր իր հեղինակությամբ, թողարկեց ալբոմներ։ Նա սկսեց ապրել ֆրանսիացի գրող Ժան-Պոլ Էնթովենի և միաժամանակ գաղտնի սիրավեպ սկսեց Էնթովենի որդու՝ սկսնակ փիլիսոփա Ռաֆայելի հետ, որը տաս տարով փոքր էր Կառլայից։ Ռաֆայելն այդ ժամանակ ուներ օրինավոր կին։ Շուտով Կառլան քայքայում է նրանց ընտանիքը, 2001 թվականին երեխա ունենում Ռաֆայելից։ Որդուն անվանում են Օրելյան։ 2003 թվականին թողարկվում է նրա «Ինչ-որ մեկն ինձ ասաց» («Quelqu'un m'a dit») ալբոմը, որը երգարվեստի մեջ նրան հռչակավոր դարձրեց[10]։

Ֆրանսիայի առաջին տիկին խմբագրել

2007 թվականին Կառլան լքում է Ռաֆայելին և նույն թվականին մամուլը սկսում է խոսել Կառլայի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի սիրավեպի մասին։ Նրանք ծանոթացել են 2007 թվականի նոյեմբերի 13-ին ֆրանսիացի հայտնի իմիջմեյքեր Ժակ Սեգելի տանը։ Սարկոզին նույն օրը Կառլային ամուսնության առաջարկություն է անում, ինչին ի պատասխան Կառլան հայտնում է, որ կամուսնանա միայն այն տղամարդու հետ, որից կցանկանա երեխա ունենալ։ Սեգելը նշել է, որ ամբողջ երեկոյի ընթացքում Կառլան և Սարկոզին փոխադարձաբար սրամտում էին, և նրանց զրույցը նման էր երկու վայրի գազանների միջև գայթակղիչ սիրախաղի։ Երեկոյի ավարտին նախագահն ասաց, որ կժամանի Կառլայի համերգին և նրանք նման կլինեն Ջոն Քենեդի և Մերիլին Մոնրո զույգին։ Ֆրանսիայում միաժամանակ լույս տեսավ երկու գիրք նրանց սիրավեպի մասին[16]։ Ծանոթությունից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի վերջին Կարլա Բրունին Նիկոլա Սարկոզիին ուղեկցում է Եգիպտոս, իսկ հունվարի 4-ին՝ Հորդանան։ Հորդանանից վերադառնալուց հետո Ելիսեյան պալատում մոտ վեց հարյուր լրագրողների մասնակցությամբ անցկացված ասուլիսի ժամանակ նախագահ Նիկոլա Սարկոզին ասում է, որ նախագահը նույնքան իրավունք ունի երջանկության, որքան մյուսները, ոչ ավել, ոչ պակաս, և որ Կառլա Բրունիի հետ իր հարաբերությունները լուրջ են, և նրանք պատրաստվում են ամուսնանալ[17]։ 53-ամյա նախագահը նոր էր ավարտել իր երկրորդ ամուսնալուծման գործընթացը։ 2008 թվականի փետրվարի 2-ին նրանք ամուսնացան։

  «Իմ հարսանեկան ճանապարհորդությունը 20 րոպե տևողությամբ զբոսանքն էր Վերսալյան պալատի շրջակայքում, և դա լավագույն ուղևորությունն էր, որ կարելի է պատկերացնել։ Ես երբեք չեմ խառնվի նախագահի կառավարական գործերին։ Դա նույնքան ծիծաղելի կլինի, եթե նա խորհուրդ տա ինձ գրել երգ այս կամ այն ոճում։ Մենք տարբեր մասնագիտություններ ունենք և չպետք է խանգարենք իրար»։  
 
Նիկոլա Սարկոզիի հետ, 2009 թվական, հոկտեմբերի 10:

Չնայած Կառլան ամուսնությունից հետո այսպիսի հայտարարություն էր արել, բայց պատահում էր այնպես, որ նա պարբերաբար քաղաքական հայտարարություններ էր անում։

 
Սպիտակ տուն, 2009 թվական, ապրիլի 9, Միշել Օբամայի հետ:

Մի անգամ նույնիսկ հրապարակավ թույլ տվեց իրեն վատ արտահայտվել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հասցեին։ Կառլա Բրունիի անվան հետ կապված մեկ այլ պատմություն էլ 2010 թվականին հանգեցրեց միջազգային սկանդալի։ Դա իրանցի Սակինե Աշտիանիի պաշտպանության կոչն էր, որը դատապարտվել էր քարկոծման այն պատճառով, որ նա 2006 թվականին քարկոծման եղանակով մահապատժի էր դատապարտվել ամուսնական անհավատարմության և ամուսնու սպանության մեղադրանքով։ Կառլան բաց նամակով դիմել էր Աշտիանիին՝ արտահայտելով իր ցավակցությունն ու օգնությունը։ «Կայխան» իրանական թերթը Ֆրանսիայի առաջին տիկնոջն անվանեց մարմնավաճառ՝ շեշտելով, որ նրա անցյալն ապացուցում է նրա անբարոյականությունը։ Փարիզը պաշտոնական բացարկ ուղարկեց իրանական իշխանություններին՝ անընդունելի համարելով նմանատիպ հայտարարությունները։ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անցկացվեցին երթեր՝ ի պաշտպանություն Աշտիանիի, իսկ Ֆրանսիայի կառավարությունը Եվրամիությանը կոչ արեց Իրանին սպառնալ նոր սանկցիաներով։ Բրազիլիայի նախագահ Լուլա դե Սիլվան Աշտիանիին պաշտոնապես քաղաքական ապաստան առաջարկեց։ Միաժամանակ ֆրանսիացի հայտնի կինոդերասանուհի Կատրին Դենյովը, ամբողջությամբ պաշտպանելով իրանուհուն, զգուշությամբ նշել է, որ Կառլան իր այդպիսի անցյալով պետք է զգույշ լիներ[18]։ Նույն թվականին Ֆրանսիայում լույս է տեսնում «Կառլա. գաղտնի կյանք» վերնագրով գիրքը։ Հեղինակը գրքի մեջ խոսում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ բարքի ու նախկին կյանքի, պատմում Կառլայի սիրավեպերի մասին։ «Անտի-Լեդի Դի» կամ «շրջազգեստով Դոն Ժուան», այսպես էր ներկայացնում հեղինակը Կառլային գրքի մեջ։ Գիրքը մեծ աղմուկ հանեց Ֆրանսիայում:Աղմուկը փոքր-ինչ լռեցնելու համար կառավարական ընտանիքը մեկ այլ գիրք հրատարակեց՝ «Կառլան ու կարիերիստները», որտեղ խոսվում էր Կառլա Բրունիի կենսագրության մասին, ըստ իր հիշողությունների[19] : 2011 թվականի հոկտեմբերի 19-ին Փարիզի ««Լա Մյուետ» հիվանդանոցում Կառլա Բրունի-Սարկոզին երեխա է ունենում։ Երեխային անվանում են Ջուլիա։ Սարկոզին երեխայի ծնվելու պահին գտնվել է Ֆրանկֆուրտում, որտեղ բանակցություններ է վարել կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Բանակցություններից հետո ուղևորվել է Փարիզ` ուղիղ դեպի հիվանդանոց։ Ջուլիան Սարկոզիի առաջին դուստրն է։ Սարկոզին երեք որդի ունի նախկին ամուսնություններից[20]։

Կառլան նախագահական ընտրություններից հետո խմբագրել

2012 թվականին նախագահական ընտրություններից առաջ Կառլա Բրունին հայտարարել է, որ չի ցանկանա ամուսինը նորից նախագահ ընտրվի:Նա նշել է, որ վախենում է Սարկոզիի առողջության համար, նա աշխատում է օրը 20 ժամ և չի մտածում իր մասին։ Կառլան անհանգստացել է, որ ամուսինը կարող է հանկարծամահ լինել[21]:Նախագահական քարոզարշավների ժամանակ, որին մասնակցում էր նաև Կառլան կորցրել էր իր տեսքը:Կառլայի անհանգստությունն ու ուժեղ սթրեսը բերել են նրան, որ նա ստիպված կաթից կտրել է իր փոքրիկին[22]։ Ընտրությունների արդյունքում մայիսի 15-ից Կառլա Բրունին զիջեց իր տեղը Ֆրանսուա Օլանդի զուգընկերուհուն՝ 47-ամյա Վալերի Տրիերվեյլերին[23]։

 
2016 թվական
 
Ելիսեյան պալատ, 2012 թվական, մայիսի 15:Նիկոլա Սարկոզին և Կառլա Բրունիին շնորհավորում են Ֆրանսուա Օլանդին և Վալերի Տրիերվեյլերին

Նախագահական ընտրություններում Սարկոզիի պարտությունից հետո Կառլան սկսեց նորից ակտիվ կյանք վարել։ Ընտրություններից չորս ամիս անց նա մասնակցեց և երգեց Շառլ Ազնավուրին նվիրված “Դեռ երեկ” (Hier encore) խորագրով միջոցառմանը։ Նա նորից իրեն դրսևորեց երգարվեստի և մոդայի աշխարհում։ 2013 թվականին նա դառնում է իտալական Bvlgari ապրանքանիշի առաջավոր դեմքը։ Նա ցուցադրել է ընկերության նոր հավաքածուի մատանիները, ժամացույցները, վզնոցները, ապարանջանները[24]։ Շուտով թողարկվեց նրա չորրորդ ալբոմը «Փոքրիկ ֆրանսիական երգեր» անվանումով։ 2014 թվականի հունիսի 2-ին Կառլա Բրունին առաջին անգամ մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայի երաժշտության տան Սվետլանովյան սրահում։ Համերգի ժամանակ նա երգ է նվիրել Նիկոլա Սարկոզիին[25]։ Երկու օր անց նա երգել է Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում[26]։ 2014 թվականից նա ղեկավարել է Band Aid բարեգործական նախագծի ֆրանսիական տարբերակը։ Նախագծի շրջանակներում ձայնագրված երգից ստացված հասույթը փոխանցվել է Աֆրիկայում տարածված Էբոլա տենդի պայքարին։ Կառլան իր համաձայնությունն է տվել Նիկոլա Սարկոզիին, որ նա մասնակցի 2017 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին[27]։

Ալբոմներ խմբագրել

  • 2003 - «Ինչ-որ մեկն ինձ ասաց»՝ (Quelqu’un m’a dit)[28]։
  • 2006 - «Ոչ մի խոստում»՝ (No Promises)[29]:
  • 2008 - «Կարծես ոչինչ չէր պատահել»՝ (Comme si de rien n'était)[30]:
  • 2012 - «Փոքրիկ ֆրանսիական երգեր»՝ (Little French Songs)[31]:

Տես նաև խմբագրել

  • [1], «Ոչ մի խոստում», ալբոմ
  • [2]«Կարծես ոչինչ չէր պատահել» ալբոմ
  • [3] «Կառլա. գաղտնի կյանք», գիրք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #134138813 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  4. http://www.parismatch.com/People/Carla-Bruni-et-Nicolas-Sarkozy-10-ans-d-amour-1451495
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
  6. https://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-hiver-2020
  7. https://www.gala.fr/stars_et_gotha/giulia_sarkozy
  8. https://www.gala.fr/l_actu/news_de_stars/5_choses_a_savoir_sur_aurelien_le_fils_de_carla_bruni-sarkozy_et_raphael_enthoven_407416
  9. http://www.vokrug.tv/person/show/carla_bruni/
  10. 10,0 10,1 10,2 http://www.uznayvse.ru/znamenitosti/biografiya-karla-bruni.html
  11. https://lenta.ru/lib/14186598/
  12. 12,0 12,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  13. 13,0 13,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  14. http://www.vanityfair.com/news/2013/05/carla-bruni-memorable-fashion
  15. http://vev.ru/blogs/supermodeli-za-kadrom-backstage-legend-podiuma.html
  16. http://www.tatar-inform.ru/news/2008/02/08/96507/
  17. http://www.superstyle.ru/22dec2011/ulybka_terminatora?print=1(չաշխատող հղում)
  18. http://www.bbc.com/russian/international/2010/08/100830_iran_bruni_prostitute.shtml
  19. http://www.caravan.kz/art/sarkozi-pytaetsya-spasti-svojj-rejjting-posle-vykhoda-skandalnojj-biografii-zheny-3497/
  20. https://www.gazeta.ru/social/2011/10/12/3799366.shtml
  21. http://www.alt.kp.ru/online/news/1142759
  22. http://www.dni.ru/showbiz/2012/5/2/232572.html
  23. Կառլա Բրունի զիջեց իր տեղը Օլանդի զուգընկերուհուն
  24. http://www.euromag.ru/lifestyle/41335.html
  25. http://blognews.am/arm/news/163330/karla-brunin-moskovyan-hamergi-zhamanak-erg-e-nvirel-amusnun-nikola-sarkoziin.html
  26. http://www.sobaka.ru/photo/photo/23928
  27. http://www.kp.ru/daily/26226/3109353/
  28. en:Quelqu'un m'a dit
  29. en:No Promises (Carla Bruni album)
  30. en:Comme si de rien n'était
  31. en:Little French Songs
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլա Բրունի» հոդվածին։