Վալերի Տրիերվեյլեր (ֆր.՝ Valérie Trierweiler), ծննդյամբ՝ Վալերի Մասսոննո (ֆր.՝ Valérie Massonneau փետրվարի 16, 1965(1965-02-16)[1][2], Անժե, Ֆրանսիա), ֆրանսիացի հեռուստահաղորդավար և լրագրող։ Ֆրանսիայի առաջին տիկին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի փաստացի կինը՝ 2007 թվականից մինչև 2014 թվականի հունվարը։

Վալերի Տրիերվեյլեր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1965(1965-02-16)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրԱնժե, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՓարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Փարիզ-Նանթեր համալսարան, Փարիզի համալսարան և lycée Joachim-du-Bellay?
Մասնագիտությունլրագրող, գրող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրParis Match
ԱմուսինDenis Trierweiler? և Franck Thurieau?[3]
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի առաջին տիկին
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներLéonard Trierweiler?
Ստորագրություն
Изображение автографа
 Valérie Trierweiler Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Վալերի Մասսոննոն ծնվել է Անժե քաղաքում։ Նա ընտանիքի վեց երեխաներից հինգերորդն է[5]։ Նրա հայրը՝ Ժան Նոել Մասսոննոն, 13 տարեկանում, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ականի պայթունից կորցնում է ոտքը[6] և մահանում 53 տարեկանում[5]։ Վալերիի պապին ու նախապապին էին պատկանում « Massonneau & Co» բանկեր, որոնք 1950 թվականին վաճառեցին ֆրանսիական «Crédit de l’Ouest» բանկերին։ Վալերիի մայրը մինչև իր ամուսնու մահն աշխատել է Անժեի սահադաշտում[5]։ Վալերի Մասսոննոն ուսումնասիրել է պատմություն և քաղաքագիտություն, իսկ 1988 թվականին Սորբոնում ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում[7]։

Լրագրողական կարիերա խմբագրել

2005 թվականին «Direct 8» հեռուստաալիքում Վալերին վարել է քաղաքական թոք-շոու ծրագրի, իսկ 2007 թվականին՝ Le Grand 8 հեռուստաալիքում վարել է ամենշաբաթյա թոք-շոու ծրագիր։ 2012 թվականին իր ամուսնու նախագահ ընտրվելուց հետո, Վալերին հայտարարեց, որ «Paris Match» ամսագրի հետ կշարունակի իր պայմանագիրը։

Անձնական կյանք խմբագրել

Վալերիի առաջին ամուսնությունն իր մանկության ընկեր Ֆրանկոմի հետ ավարտվել է ամուսնալուծությամբ։ Նրանք երեխաներ չեն ունեցել։ Երկրորդ ամուսնությունը՝ «Paris Match» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալի հետ էր, և նրանք ունեցել են 3 երեխաներ[8]։ Նրանց ամուսնալուծության դատավարության գործընթացը տևել է 3 տարի՝ (2007-2010 թթ.):

Ֆրանսուա Օլանդի հետ Վալերին ծանոթացել է 1988 թվականին, երբ տեղի էին ունենում խորհրդարանական ընտրությունները։ Օլանդն այդ ժամանակ քաղաքացիական հարաբերությունների մեջ էր Սեգոլեն Ռուայալի հետ։ Նրանց հարաբերությունները սկսվել է 2005 թվականին, երբ Վալերին դեռ ամուսնացած էր, սակայն նրանք այդ մասին պատմեցին միայն 2010 թվականին, Օլանդի ամուսալուծության պաշտոնական հայտարարությունից հետո[9]։

2014 թվականի հունվարի 10-ին, «Closer» ամսագրի սկանդալային հայտարարությունից հետո (Ֆրանսուա Օլանդի և Ժյուլի Գայեի սիրային կապի մասին) Վալերի Տրիերվեյլերը հոսպիտացվել է Փարիզի հիվանդանոցներից մեկում[10][11]։

2014 թվականի հունվարի 25-ին Ֆրանսուա Օլանդը հայտարարել է իր և Վալերի Տրիերվեյլերի հարաբերությունների ավարտի մասին[12]։

Մատենագրություն խմբագրել

  • Триервейлер, Валери. Благодарю за этот миг / Перевод с французского Ирины Волевич и Елены Тарусиной. М.: Издательство «Corpus», 2015. — 320 с. — ISBN 978-5-17-089172-6.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Valérie Trierweiler mariée deux fois avant François Hollande : qui sont ses ex-époux restés dans l'ombre ? (ֆր.)Purepeople.
  4. https://www.mofa.go.jp/mofaj/gaiko/protocol/jokun_h25.html
  5. 5,0 5,1 5,2 «Valérie Trierweiler sort de l'ombre» (ֆրանսերեն). Lemonde.fr. 21.10.2011. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. Marie Guichoux. De l'ombre à la lumière(ֆր.) // Le Nouvel Observateur. — 20-26 October 2011. — С. 68–69.
  7. «Valérie Trierweiler, la femme discrète» (ֆրանսերեն). lepoint.fr. 24/02/2011. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. Serge Raffy. (12-06-2012). «François, Ségolène et Valérie» (ֆրանսերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. «EXCLUSIF. Valérie Trierweiler : "Ségolène Royal a refermé la porte sur le passé"». L'Obs (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
  10. ИТАР-ТАСС: Международная панорама — Госпитализирована первая леди Франции
  11. Подруга президента Франции Валери Триервейлер госпитализирована
  12. Франсуа Олланд объявил о разрыве отношений с Триервейлер | РИА Новости
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Տրիերվեյլեր» հոդվածին։