Շանել
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շանել, ֆրանսիական հագուստ և շքեղության իրեր արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է մոդելագործ Կոկո Շանելի կողմից, 20-րդ դարասկզբին, Փարիզում։
Շանել | |
---|---|
Տեսակ | մասնավոր ընկերություն, անշարժ գույքով ընկերություն և նորաձևության տուն |
Հիմնադրված է | 1910[1] |
Հիմնադիր | Կոկո Շանել |
Վայր | Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա և Փարիզ, Ֆրանսիա[2] |
Երկիր | Ֆրանսիա |
Տնօրեն | Leena Nair? |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Հասույթ | ▲17,2 մլրդ $ (2022)[3] |
Դուստր ընկերություններ | Fondation d'entreprise Chanel? |
Կայք | chanel.com |
Մասնակից է | Բարձր նորաձևության միության տուն |
Chanel Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՇանել նորաձևության տան առաջին բուտիկը բացվել է 1910 թվականին։ 1924 թվականին Կոկո Շանելը, ձեռներեց Պիեր Վերտեյմերի հետ մեկտեղ, բացեց՝ «Parfums Chanel» օծանելիքի արտադրության ստորաբաժանումը։
Սեփականատերեր և տնօրինություն
խմբագրելՇանելը համարվում է սեփական ընկերություն, որը գտնվում է ղեկավարության նախագահ Ալեն Վերտեյմերի (Alain Wertheimer) ընտանիքի վերահսկողության տակ։ Ընկերության գլխավոր տնօրենը՝ Մորին Շիկեն է։
«Շանելի» տան գեղարվեստական ղեկավարը՝ մոդելագործ Կարլ Լագերֆելդն է։
Գործունեություն
խմբագրելԸնկերությունը մասնագիտանում է հագուստի, կոսմետիկայի, օծանելիքի, ժամացույցների, արևապաշտպան ակնոցների և լյուքս դասի ոսկերչական իրերի արտադրության և վաճառքի վրա։ Այն ողջ աշխարհում 147 բուտիկ ունի։
Ընկերության ֆինանսական ցուցանիշները չեն հրապարակվում։ Hoovers.com ինտերնետային ռեսուրսի տվյալներով՝ Շանելի ամենամյա շրջանառությունը կազմում է մոտ 1,089 միլիարդ դոլար։ Վերջին արտադրված օծանելիքը Chanel-ի կողմից դա կանանց համար նախատեսված N°5 L'EAU -ն է, իսկ տղամարդկանց համար՝ Bleu De Chanel-ը։ Ներկայումս Chanel բրենդը ունի սպառողնեի մեծ շրջանակ աշխարհի տարբեր անկյուններում։ Ուշագրավ է, որ Chanel №5 –ը աշխարհում վաճառվում է յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ։ Սպառողները կարող են ծանոթանալ բրենդի նոր տեսականուն կատալոգների, խանութների, գովազդների կամ համացանցի միջոցով։
SWOT վերլուծություն
խմբագրելԱռավելություններ
խմբագրել- Արտադրանքի և՛ որակը, և՛ ծավալը գրեթե համապատասխանում է իրական գնին
- Շուկայում պահանջված է
- Ունի ճանաչված ապրանքանիշ
- Ունի հավատարիմ հաճախորդների մեծ բանակ և աշխատակազմ
- Տպավորիչ fashion show-ներ
- Ձեռքի պայուսակների և օծանելիքների եզակի ոճ և դիզայն
- Լավ գովազդներ, այդ թվում նաև ցուցահանդեսներ
- Բրենդի հայտնի հիմնադիր
- Բրենդի պաշտոնական ներկայացուցիչը հայտնի հարավկորեական խմբի`BLACPINK-ի երգչուհի Kim Jennie-ն է
Թերություններ
խմբագրել- Կայքի հասարակ դիզայն
- Ապրանքները հասանելի են հիմնականում մեծ քաղաքներում
- Նյութերը մատակարարներից ստանում են բարձր գներով
- Ինքնարժեքը բարձր է
- Խնամքի պարագաները բարելավման կարիք ունեն
- Արտադրությունը սահմանափակ է
Սպառնալիքներ
խմբագրել- Շուկայում առկա են ապրանքների նույնական օրինակները, որոնք վաճառվում են ավելի քիչ վճարել ցանկացող հաճախորդներին
- Peta-ն հրապարակել է, որ Շանելի կոսմետիկան փորձարկվել է կենդանիների վրա, որից հետո Շանելը կարող է վատ համբավ ձեռք բերել
- Հաճախորդները չեն կարող օնլայն հագուստ գնել, ինչն օգնում է ուրիշ բրենդների, որոնք ունեն այդ հնարավորությունը
- EU-ն սպառնալով արգելել է No 5–ի արտադրությունը, քանի որ այն պարունակում է բաղադրաաս, որը մեծացնում է ալերգիայի ռիսկը
Հնարավորություններ
խմբագրել- Հայտնի բլոգերների հետ աշխատելը հնարավորություն կտա մեծացնել վաճառքը երիտասարդների շրջանում
- Ընդլայնելով արտադրանքը շուկայում նա կբարելավի իր դիրքերը
- Ստեղծվում է նոր և նորարարական արտադրանք
- Զարգանում է տղամարդկանց խնամքի պարագաների արտադրությունը
- Տեխնոլոգիաները անընդհատ թարմացվում են
- Կատարվում է օնլայն գնումներ տարբեր՝ կայքերի միջոցով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ House of Chanel | Hat | French — 1870.
- ↑ Collectie Boijmans Online — 2010.
- ↑ Կոմյունիկե — 2023.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանել» հոդվածին։ |