Ալեն Բերբերյան (Alain Berberyan, հուլիսի 2, 1953(1953-07-02)[1], Բեյրութ, Լիբանան[2] - օգոստոսի 22, 2017(2017-08-22)[3][4][1][…], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[5]), հայկական ծագում ունեցող ռեժիսոր, սցենարիստ։ Նկարահանել է արկածային և կատակերգական ժանրի ֆիլմեր։

Ալեն Բերբերյան
ֆր.՝ Alain Berberian
Ծնվել էհուլիսի 2, 1953(1953-07-02)[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան[2]
Մահացել էօգոստոսի 22, 2017(2017-08-22)[3][4][1][…] (64 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 18-րդ շրջան, Փարիզ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0073322

Ա. Բերբերյանը կոմիքսների հանրահռչակ հեղինակ Շարլ Բերբերյանի եղբայրն է։

Կենսագործունեությունը խմբագրել

Ալեն Բերբերյանն իր ստեղծագործական կենսագործունեությունը սկսել է ֆրանսիական «Կանալ պլյուս» (Canal+, Փարիզ) հեռուստաընկերությունում՝ 15 տարի շարունակ աշխատելով որպես զվարճալի ծրագրերի եթերային խմբագիր։ 1989 թվականից սկսել է նկարահանել հեռուստասերիալներ և հեռուստաշոուներ։

Ալեն Բերբերյանի առաջին ֆիլմը «Վախի քաղաքը» ընտանեկան ոճի կինոկատակերգությունն է (1997 թ.)։

Ալեն Բերբերյանը հայտնի է որպես աշխույժ և սրընթաց տեմպերով զարգացող սյուժեներով կինոկատակերգությունների հեղինակ, որոնցում առկա է նաև սատիրայի և վառ արտահայտված ռեալիզմի ոգին։ Այդօրինակ ֆիլմերից են՝ «Պապարացցի» (1998 թ.) և «Կորսիկացին» (2004 թ.) կինոկատակերգությունները։

2000 թ. Բերբերյանը նկարահանեց «Վեց» թրիլլերն՝ ըստ Ժան-Յուգ Օպելի (Jean-Hughes Oppel) վեպի։

«Կարիբյան ծովահենները» հայտնի ֆիլմի թեմատիկ մշակման փաստացի շարունակությունը դարձավ Ա. Բերբերյանի «Գանձերի կղզին» (2007 թ.) արկածային ֆիլմը, որը ռեժիսորը նկարահանեց հունգարացի և անգլիացի կինոնկարահանողների հետ համատեղ։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Սցենարիստ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել