Կանցլեր Ռոլենի Տիրամայր

Յան վան Էյքի նկար

Կանցլեր Ռոլենի Մադոննա (իռլանդերեն՝ De Maagd van kanselier Rolin), հոլանդացի նկարիչ Յան վան Էյքի յուղաներկ կտավն է, որը թվագրվում է 1435 թվականին։

Կանցլեր Ռոլենի Տիրամայր
տեսակգեղանկար և ex-voto?
նկարիչՅան վան Էյկ[1]
տարի15-րդ դար[2]
բարձրություն66 սանտիմետր[3]
լայնություն62 սանտիմետր[3]
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության[4]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[2] և փայտե տախտակ[2]
գտնվում էLouvre storage (depot)?
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[5]
սեփականատերՖրանսիական պետություն
պատվիրատուNicolas Rolin?
հիմնական թեմաՍուրբ զրույց
կայք
Ծանոթագրություններ
 The Virgin with Chancellor Rolin by Jan van Eyck Վիքիպահեստում

Նիկոլաս Ռոլենը, որը Ֆիլիպ ( Բարի) երրորդ Բուրգունդացու օրոք եղել է Բուրգունդիայի դքսության կանցլեր[6], ում նվիրատվական դիմանկարը պատկերված է կտավի ձախ կողմում՝ Աստվածածնի առջև աղոթելիս, այս կտավը պատվիրել է Օտենում գտնվող իր Նոտր-Դամ-դյու- Շատել (ֆր.՝ Église Notre-Dame du Châtel) ծխական եկեղեցու հանար, որտեղ այն պահպանվել է մինչև եկեղեցու հրդեհվելը՝ 1793 թվականը։ Օտենի տաճարում մնալուց հետո, նկարը 1805 թվականին տեղափոխվել է Լուվր[7]։

Նկարագրություն խմբագրել

Կտավում պատկերված է Կույս Մարիամը՝ մանուկ Հիսուսը ծնկներին, որը թագադրվում է հրեշտակի կողմից և նստած է կանցլեր Ռոլենի դիմաց։ Կերպարները գտնվում են իտալական լոջայում, որը զարդարված է սյուներով և հարթաքանդակներով։ Հետին պլանում երևում է քաղաքը՝ հատող գետով։ Հավանաբար դա Բուրգունդիայի Օտեն քաղաքն է՝ Ռոլենի ծննդավայրը։ Օտենի շրջակայքում գտնվող կանցլերի բազմաթիվ հողային կալվածքներից մի քանիսը ներառված են բնապատկերում։

Ծաղիկներով (վարդեր,,հիրիկ, հովտաշուշաններ, քաջվարդ) փոքրիկ պարտեզը տեսանելի է սյուներից դուրս։ Այն խորհրդանշում է Կույս Մարիամի անաղարտությունը[8]։

Նկարի երկրորդ պլանում՝ այգու պարսպի մոտ երևում են երկու տղամարդկանց կերպարներ, որոնք թիկունքով են կանգնած դիտողին։ Կապույտ հագուստով տղամարդու գլխին կարմիր չալմա է, իսկ ձախ ձեռքին՝ գավազան։ Շատերը այդ կերպարներում տեսնում են նկարիչ Վան Էյքին և նրա օգնականին․ Լոնդոնի ազգային պատկերասրահի հավաքածուում գտնվող Յան Վան Էյքի ինքնադիմանկարում ՝ «Կարմիր չալմայով մարդու դիմանկար» -ում, տեսանելի է նույն կարմիր թյուրբանը[9]։ Այդ երկու կերպարների կողքին երևում են երկու սիրամարգ և երկու կաչաղակ․ սիրամարգը անմահության և հպարտության խորհրդանիշ է։ Ըստ Մարտին Դոմինգեսի սիրամարգերը Հիսուս Քրիստոսի խորհրդանիշն են, իսկ կաչաղակները համարվում են չարի խորհրդանիշ։ Նկարիչները հաճախ հակադրել են այդ խորհրդանշական թռչուններին՝ որպես բարու և չարի երկբևեռություն։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Հրաշք լոջայում» (ֆր.՝ Miracle dans la loggia.) Ալեն Ժոբերի (ֆր.՝ Alain Jaubert) վավերագրական ֆիլմը «Ներկապնակներ» ցիկլից (Ֆրանսիա, 1989)[10]։

Երգերում խմբագրել

  • «Կանցլեր Ռոլենի Մադոննան», «Կանցլեր Գի» խմբի երգ և ««Bregan D’Ert» նախագիծ[11]։

Նկարի դրվագներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://rkd.nl/explore/images/2110
  2. 2,0 2,1 2,2 https://collections.louvre.fr/en/ark:/53355/cl010061856
  3. 3,0 3,1 Joconde (ֆր.) — 1975.
  4. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  5. https://balat.kikirpa.be/object/40004092
  6. «Филипп III Добрый» (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Site officiel du musée du Louvre». cartelfr.louvre.fr. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Источники книг» (ռուսերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Harbison, Craig (1991). Jan van Eyck: the play of realism (English). London; Seattle: Reaktion Books ; Distributed in the USA and Canada by the University of Washington. ISBN 978-0-948462-18-4. OCLC 25150057.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Palettes». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. «Канцлер ги - Мадонна Канцлера Ролена».

Արտաքին հղումներ խմբագրել