Թյուրբան
Թյուրբան (պարս․՝ عمامه), չալմա, արական և իգական գլխարկ գործվածքի կտորի տեսքով, փաթաթած գլխի շուրջը, տարածված է Հյուսիսային Աֆրիկայի, Արաբական թերակղզու, Հնդկաստանի և Ասիայի մի շարք ազգերի մոտ: Թյուրբանը սովորաբար փաթաթվում է տյուբետեյկայի, ֆեսի կամ գլխարկի վրա, շիական նվիրապետությունում փաթաթում են բաց գլխի վրա: Դրա պատրաստման համար սովորաբար պահանջվում է 6-8 մետր գործվածք, սակայն թյուրբանի մի քանի տեսակների համար օգտագործվում է մինչև 20 մետր գործվածք:
Հնդկական ռազմիկներ նիհանգները (սիկհի-ռազմիկներ) կրում են 30 կգ-անոց և պարունակության պատճառով մեծ չափեր ունեցող թյուրբաններ: Նրանք ավանդաբար փաթաթվում են մուգ կապույտ գործվածքից և զարդարված են սիկհերի արծաթագույն նշաններով: Սկզբից նիհանգները թյուրբանի մեջ պահում էին իրենց արշավի համար պետքական զենքն ու իրերը: Հիմա նիհանգների թյուրբանները ունեն առավելապես դեկորատիվ կամ ծիսական նշանակություն:
Արևելագետները հաստատում են, որ աշխարհում գոյություն է ունեցել չալմայի կապման ոչ պակաս հազար տեսակ: Ժամանակակից արաբական երկրներում չալմայի տեսքը, գույնը, կրման ձևերը շատ տարբեր են: Նա ունի ծալքերի տարբեր քանակ, հանգույց առջևում կամ ետևում, ծայրը կախվում է կողքին կամ մեջքին և այլն:
Հենց այս նյուանսները այսպես թե այնպես վկայում են չալմայի տիրոջ մասնագիտության, տարիքի և բնակության վայրի մասին: Մուսուլմանների շրջանում չալման ունի հատուկ նշանակություն: Դա բացատրվում է նրանով, որ այն կրել է հենց ինքը Մուհամմադ Մարգարեն, խորհուրդ տալով իր գործակիցներին անել նույնը: Հադիսներներից մեկում ասվում է, որ նա մզկիթում քարոզ կարդալիս կրում էր սև չալմա, և դրա ծայրը իջնում էր ուսերին:
Հադիսները այդ չալմայի ճշգրիտ երկարության և գույնի մասին վկայություններում հակասում են իրար: Որոշ հադիսներում հիշատակվում է, որ Մարգարեի չալմայի երկարությունը կազմել է 7 արմունկ, այսինքն մոտ 2,5-3 մետր: Պատմում են, որ Մարգարեն իր սիրելի չալման նվիրել է իր գործակցին՝ փեսա և ազգակից Ալիին[1]:
ՊատկերասրահԽմբագրել
Տուարեգական թյուրբան
Իտալական թյուրբան 15-րդ դարի նորաձևությամբ
Սիկհական թյուրբան (դաստար)
Մեհմեդ 2-րդ սուլթան թյուրբանով
Մողոլական կայսր Բաբուր և նրա ժառանգ Հումայուն թյուրբաններով
Սուլեյման 1-ին մեծ թյուրբանով
Սելիմ 2-րդ օսմանյան կայսերական տյուրանով
Իբն Ռուշդ` մուսուլման պոլիմատ Իսպանիայից
Նես նաևԽմբագրել
- Ֆես: 1826 թ.-ից ֆեսը թյուրբանի փոխարեն մտցվեց որպես ձևավոր գլխարկ օսմանյան պաշտոնյաների և զինվորների համար:
- Թյուրբանային սաղավարտ: Սաղավարտը կարող էր համատողվել թյուրբանի հետ, որը նշանակալի բարելավվեց պաշտպանությունը`թյուրբանը դարձավ արտաքին մեղմիչ: Արաբների մոտ նա ուներ ոչ մեծ չափ, սակայն թուրքական զինվորների մոտ հաճախ հսկայական թյուրբանը ամբողջությամբ փակում էր սաղավարտը և կախվում էր ուսերի վրա: Այսպիսի սաղավարտը կտրատել բացարձակապես անհնար էր: Սակայն նրա կրելու համար պահանջվում էր ուժեղ, մարզված վիզ:
ԾանոթագրություներԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Ն. Գուսևա. Բազմադեմ Հնդկաստան. Մ. 1983
Արտաքին հղումներԽմբագրել
Turban Վիքիպահեստում |