Թագ (լատ.՝ corona  - պսակ, թագ), գլխի զարդարանք, որը համարվում է միապետական ​​իշխանության խորհրդանիշ:

Անգլիական թագ

ՊատմությունԽմբագրել

Թագերի հայտնվելը վերագրվում է հին աշխարհի պետություններին[1] (Հին Եգիպտոս, Հին Հռոմ, Շումեր), ավելին՝ մ․թ․ա 1-ին դարում Հռոմում իշխանության այս պարագան վերափոխվել էր մականվան[2][3][4]։

Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (11-րդ դարից) թագերը շատ տարածված էին եվրոպական երկրներում: Ռուսիայում որպես Մեծ իշխանի, հետագայում՝ թագավորի թագ, օգտագործվել է Մոնոմախի գդակը, իսկ կայսրերի դեպքում՝ Մեծ կայսերական թագը: Այժմ, որպես կանոն, միապետները թագ կրում են միայն խիստ հանդիսավոր դեպքերում:

ՆկարագրությունԽմբագրել

Թագերը պատրաստվել են տարբեր թանկարժեք մետաղներից (սովորաբար՝ ոսկուց կամ արծաթից) և զարդարվել թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով:

Կարող են ունենալ տարբեր ձևեր՝ գլխարկի, պսակի, օղակապի տեսքով, տերևներով, ատամիկներով կամ թիթեղյա։

ՏեսակներԽմբագրել

 
Տարատեսակ թագեր

Կախված կրողի կոչումից՝ թագերը կարող են լինել․

  • կայսերական
  • թագավորական
  • իշխանական
  • դքսական
  • կոմսական

Կա նաև պապական թագ՝ տիարա։

Ռուսաստանի պատմական թագերԽմբագրել

Անվանում Գտնվելու վայր Թվագրում Ծանոթագրություն Պատկեր Հերալդիկա
Մոնոմախի գդակ Զինագործական պալատ 13-14-րդ դարեր 18-րդ դարից՝ Մեծ, Փոքր և Սպիտակ Ռուսիայի թագավորությունների հերալդիկ թագը:    
Կազանի թագ Զինագործական պալատ 16-րդ դարի կեսեր 18-րդ դարից՝ Կազանի խանության հերալդիկ թագը:    
Մոսկովյան թագ Չի պահպանվել 1610 թվական Թագը պատրաստվել է Վլադիսլավ 4-րդի թագադրման համար։  
Միխայիլ Ռոմանովի թագ Զինագործական պալատ 1627 թվական 18-րդ դարից՝ Աստրախանի խանության հերալդիկ թագը:    
Երկրորդ հանդերձանքի Մոնոմախի գլխարկ Զինագործական պալատ 1682 թվական 18-րդ դարից՝ Ղրիմի խանության հերալդիկ թագը:    
Երրորդ հաներձանքի թագավորական գլխարկ Զինագործական պալատ մոտ 1682 թվական 18-րդ դարից՝ Սիբիրյան թագավորության հերալդիկ թագը:    
Իվան V-ի ադամանդյա գլխարկ Զինագործական պալատ 1682 թվական  
Պետրոս I-ի ադամանդյա թագ Զինագործական պալատ 1682 թվական  
Եկատերինա I-ի և Պետրոս II-ի թագ Զինագործական պալատ 1724 -1727 թվականներ Պահպանվել է միայն կմախքը։    
Աննա Յոհանովնայի և Ելիզավետա Պետրովնայի թագ Զինագործական պալատ 1730, 1742 19-րդ դարից՝ Լեհական թագավորության հերալդիկ թագը:    
Մեծ կայսերական թագ Ադամանդի ֆոնդ 1762, 1797 Ի սկզբանե պատրաստվել է Պետրոս III-ի համար (չի ապրել մինչև թագադրումը)։    
Մալթայական թագ Զինագործական պալատ մոտ 1798 թվական Հերալդիկ թագ մինչև 1803 թվականը։  
Վրացական թագ Անհայտ մոտ 1798 թվական Պատրաստվել է Քարթլի-Կախեթական թագավոր Գեորգի XII-ի համար։ 1801 թվականից Վրաստանի թագավորության հերալդիկ թագն էր։    
Փոքր կայսերական թագ Ադամանդի ֆոնդ 1856 (Զեֆտիգեն) Ի սկզբանե կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի անձնական թագն էր:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Самая древняя в мире корона найдена в 1961 году в израильской пещере, наряду с другими ценными артефактами
  2. Плутарх. Сравнительные жизнеописания. Марк Юний Брут, Гл. XXVII;
  3. Аппиан Александрийский. Римская история. Гражданские войны, Кн. III, Гл. XCV;
  4. Луций Кассий Дион. Римская история, Кн. XLVI, Гл. XLIX, § 5.

ԳրականությունԽմբագրել

  Ընթերցե՛ք «թագ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։