Տղա, մինչև 13-15 տարեկան (մինչև սեռական հասունության ավարտը) արական սեռին պատկանող երեխա[1][2]։

Գերմանիայում տղաները տիկնիկային ներկայացում են խաղում
Տղաները խաղում են

Նկարագրություն Խմբագրել

Սովորաբար տղաների և աղջիկների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց տարբերությունը դիտարկվում է ոչ միայն կենսաբանական առումով, այլև գենդերային տարբերությունների տեսանկյունից։ Գենդերային նույնականացումը (այսինքն՝ նույնացումը իր սեռի հետ), ինչպես հետևում է կլինիկական էնդոկրինոլոգիայի տվյալներից և նորածինների սեռի փոխոխության (փոխարկության) վիրաբուժական վիրահատությունների փորձերից, առաջին հերթին տեղի է ունենում բնածին դետերմինանտների (այսինքն՝ ուղեղի սեռական տարբերակումը դեռևս ներարգանդային զարգացման շրջանում) արդյունքում[3]։

Դեռահասը 12-16 տարեկան տղան է, որը գտնվում է սեռական հասունության շրջանում[4]։

Պատանին արական սեռի երիտասարդն է՝ 13-15 տարեկանից մեծ և 18 տարեկանից (չափահաս տարիք, որը ներկայումս սահմանված է աշխարհի շատ երկրներում) փոքր։ Տղայի զարգացման գործընթացում տղամարդկանց սեռական հորմոնների ազդեցության տակ ձևավորվում և կատարելագործվում են առաջնային և երկրորդային սեռական հատկանիշները։

Տղամարդը 18 տարեկանից բարձր արական սեռի չափահաս անձն է։

Տարիքային փուլեր Խմբագրել

  • Նորածնություն - սովորաբար այսպես է կոչվում երեխայի կյանքի առաջին, երբեմն՝ նաև երկրորդ տարին, երբ նա ամբողջությամբ կախված է մորից։
  • Մանկություն - մինչև սեռական հասունացումն ընկած ժամանակահատվածը։
  • Պատանեկություն - սեռական հասունության սկզբից մինչև դրա առաջին (հիմնական) փուլի ավարտը։ Պատանեկության տարիքի ավարտը երկրների մեծ մասում համարվում է չափահասունության փուլը, որը, որպես կանոն, սահմանվում է 18 տարեկանը (որոշ երկրներում՝ 21 տարեկանը)։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Carimokam Cahaja (2010)։ Muhammad and the People of the Book։ էջ 515 
  2. Esposito John (2004)։ The Islamic world: past and present -։ էջ 47 
  3. «Gender Identity: 5 Questions with Walter Bockting»։ Columbia University Irving Medical Center (անգլերեն)։ 2019-03-27։ Վերցված է 2019-04-11 
  4. Академия Наук СССР, Институт Русского Языка Словарь русского языка / А.П. Евгеньева. — Москва: Русский язык, 1983. — С. 214.

Արտաքին հղումներ Խմբագրել