Բացել գլխավոր ցանկը

Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն


Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն կամ Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետություն (պարս․՝ جمهوری دموکراتیک افغانستان), մարիոնետային պետություն, որը օկուպացվել է խորհրդային իշխանությունների կողմից։

Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն
 Աֆղանստանի Հանրապետություն (1973-1978) 1978, ապրիլի 30 - 1992, ապրիլի 28 Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն 
Flag of Afghanistan (1980–1987).svg Emblem of Afghanistan (1980-1987).svg
Քարտեզ

LocationAfghanistan (with Soviet borders).svg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Քաբուլ
Լեզու փաշթո
դարի
պարսկերեն
ռուսերեն
Կրոն իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Սոցիալիստական Հանրապետություն

Պետության պաշտոնական անվանումը՝ Աֆղանստան, երկիրը ստացել է 1978 թվականի ապրիլի 30-ին՝ աֆղանական ապրիլյան հեղափոխական իրադրությունից հետո։ Եղել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կողմից ռազմակալած տարածք։

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Հինդուկուշի լեռնահամակարգի լեռները

Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետությունը պետություն է Ասիայում` Միջին Արևելքում: Սահմանակցել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությանը (խորհրդա-աֆղանական սահմանի երկարությունը եղել է 2350 կմ), Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, Հնդկաստանին, Պակիստանին և Իրանին:

Տարածքը կազմում է 555 հազար քառ. կմ, որի 1/3 մասը կազմել են անապատները և կիսաանապատային կլիմայական գոտիները: Բնակչությունը ըստ 1972 թվականի տվյալների կազմում է 17,4 մլն. մարդ: Մայրաքաղաքը եղել է Քաբուլ քաղաքը:

Վարչականորեն բաժանված է 28 վիլայեթների միջև: Ամենամեծ վիլայեթն է Հելմենդի վիլայեթը, իսկ ամենափոքրը` Քափիսա վիլայեթը, որը գտնվում է Կենտրոնական Աֆղանստանում:

Աֆղանստանի տարածքի 3/4 մասը կազմում են բարձրադիր լեռները և լեռնատափաստանային տարածքները, որոնք քիչ են ուսումնասիրված։ Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության հյուսիսարևելյան մասում ձգվում են Հինդուկուշի հովհարաձև տարածվող լեռնաշղթաները։ Հանրապետության ամենաբարձր կետը Տիրգարան լեռն է՝ 6729 մետր բարձրությամբ։

Այդ լեռը ծածկված է սառցադաշտերով։ Լեռնաշղթայի հյուսիսային մասում ձգվում է Կենտրոնական Աֆղանստանի միջին բարձրության խիստ պենեպլենացված և արևմուտքում մասնատված լեռները։

Այդպիսի լեռներ են օրինակ Մազարը, Կոհի-Հուրդը, որոնք ունեն ավելի քան 4000 մետր բարձրություն։ Լեռները միավորվում են Հազարաջատ բարձրավանդակի մեջ։ Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության հարավային և հարավարևմտյան գտնվում են երկրի բարձրադիր հարթավայրերը և անապատային գոգավորությունները։

Իրանի և Պակիստանի սահմանամերձ մասում տարածված են աղուտներ և լճեր։ Սուլեյմանի նեղ լեռնաբազուկը տեղակայված է Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության արևելքում։

ԳրականությունԽմբագրել

  • Афганистан: борьба и созидание / сост. О. Чернета. М., Воениздат, 1984—143 стр.
  • А. Д. Давыдов. Аграрное законодательство Демократической Республики Афганистан (социально-экономический анализ). М., «Наука», 1984. — 182 стр.
  • Махмуд Барьялай. Национальные традиции служат революции // «Проблемы мира и социализма», № 4 (332), апрель 1986. стр.69-73
  • В. Я. Хромоныгин. Историография национально-демократической революции в Афганистане и интернационалистской помощи СССР // Двустороннее сотрудничество СССР с освободившимися странами. / сб. научных трудов. М., 1987. стр.103-110
  • Е. П. Белозерцев. Народное образование в Республике Афганистан. М., «Педагогика», 1988.
  • Афганистан: история, экономика, культура. / ред. Ю. В. Ганковский. М., «Наука», 1989.
  • Г. П. Ежов. Экономическая география Афганистана. М., изд-во МГУ, 1990.
  • Пуладбек Каландарбеков. Крестьянское землевладение в современном Афганистане. М., «Наука», 1990.
  • Виноградов В. М. «Афганистан: 10 лет глазами СМИ» М., 2003
  • документальный фильм «Афганский дневник» (СССР, 1983). Автор сценария — А. Каверзнев, режиссёр — Борис Горбачёв, оператор — Вячеслав Степанов, звукооператор — Владимир Авдеев.

Արտաքին հղումներԽմբագրել