Ալեքսեյ Նիկոլաևիչ Կոսիգին (ռուս.՝ Алексей Николаевич Косыгин, փետրվարի 8 (21), 1904[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 18, 1980(1980-12-18)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ։ ԽՄԿԿ անդամ (1927

Ալեքսեյ Կոսիգին
Алексей Косыгин
A. Kosygin 1967.jpg
Դրոշ
ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ
հոկտեմբերի 15, 1964 - հոկտեմբերի 23, 1980
Նախորդող Նիկիտա Խրուշչով
Հաջորդող Նիկոլայ Տիխոնով
Դրոշ
ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ
մայիսի 4, 1960 - հոկտեմբերի 15, 1964
Նախորդող Ֆրոլ Կոզլով
Հաջորդող Դմիտրի Ուստինով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ (1927–1980)
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական և դիզայնի պետական ​​համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Ազգություն Ռուսաստան Ռուս
Ծննդյան օր փետրվարի 8 (21), 1904[1]
Ծննդավայր Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 18, 1980(1980-12-18)[2][3][4][…] (76 տարեկան)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Գերեզման Կրեմլի պատի պանթեոն
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg ՌԽՖՍՀ և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Զավակներ Lyudmila Gvishiani-Kosygina?
 
Պարգևներ

Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս

1919-1921 թվականներին կամավոր ծառայել է կարմիր բանակում։ 1935 թվականին ավարտել է Լենինգրադի Կիրովի անվան տեքստիլ ինստիտուտը։ 1937 թվականին նշանակվել է մանվածքա-ջուլհակային գործարանի տնօրեն։ 1938 թվականին ղեկավար կուսակցական աշխատանք է կատարել Լենինգրադում։ 1939 թվականին նշանակվել է ԽՍՀՄ տեքստիլ արդյունաբերության ժողկոմ, 1940-1946 թվականներին՝ ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, միաժամանակ (1943-1946ՌԽՖՍՀ ժողկոմխորհի նախագահ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Պաշտպանության պետական կոմիտեի անդամ, ինչպես նաև էվակուացիոն խորհրդի նախագահի տեղակալ, և նրան հանձնարարված է եղել տարհանել խորհրդային արդյունաբերական ձեռնարկություններն այն տարածքներից, որոնք շուտով օկուպացվելու էին Նացիստական Գերմանիայի ուժերի կողմից։

1946-1953 թվականների մարտին եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, միաժամանակ (1948)՝ ԽՍՀՄ ֆինանսների նախարար։ 1949-1953 թվականներին՝ ԽՍՀՄ թեթև արդյունաբերության, 1953 թվականից՝ ԽՍՀՄ թեթև և սննդի արդյունաբերության, ապա՝ ԽՄՀՄ լայն սպառման արդյունաբերական ապրանքների նախարար (մինչև 1954 թվականի Փետրվար), միաժամանակ, 1953 թվականի դեկտեմբերից ԽՄՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (այս պաշտոնում եղել է նաև 1954 թվականի Փետրվարից մինչև 1956 թվականի դեկտեմբերը)։ 1957 թվականին նշանակվել է ԽՍՀՄ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ, 1957 թվականի հուլիսից՝ ԽՄՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ և 1959-1960 թվականներին՝ միաժամանակ ԽՍՀՄ Պետպլանի նախագահ, 1960 թվականից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1964 թվականի հոկտեմբերից՝ նախագահ։ Եղել է նաև ԽՄԿԿ XVIII-XXV համագումարների պատգամավոր, ԽՄԿԿ ԿԿ անդամ (1939-1980

1946-1948 թվականներին եղել է ՀամԿ(բ)կ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1948-1952 թվականներին՝ անդամ։ 1952-1953, 1957-1960 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամության թեկնածու, 1960-1966 թվականներին՝ անդամ։

Միջազգային կոնֆերանսներում և խորհրդակցություններում բազմիցս ներկայացրել է խորհրդային Միությունը, գլխավորել խորհրդային կուսակցական-կառավարական պատվիրակությունները։ Եղել է ԽՍՀՄ II-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

1964 և 1974 թվականներին արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության և Կարմիր դրոշի շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Косыгин Алексей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 282.
  2. 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 TracesOfWar
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118715194 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 605