Խիզախ Ռոբին Հուդը
«Խիզախ Ռոբին Հուդը» (ռուս.՝ «Отважный Робин Гуд»), արկածային տիկնիկային մուլտֆիլմ երեխաների համար։ Նկարահանվել է 1970 թվականին ռեժիսոր Անատոլի Կարանովիչի կողմից։
Խիզախ Ռոբին Հուդը ռուս.՝ Отважный Робин Гуд | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | պատմական ֆիլմ և արկածային |
Ռեժիսոր | Անատոլի Կարանովիչ |
Սցենարիստ | Եվգենի Ագրանովիչ |
Հնչյունավորում | Օլեգ Անոֆրիև, Անատոլի Պապանով, Ալեքսանդր Գրավե և Լիա Ախեջակովա |
Բեմադրող նկարիչ | Լև Միլչին |
Երաժշտություն | Միխայիլ Զիվ |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1970 |
Սյուժե խմբագրել
Մուլտֆիլմը պատմում է անգլիական ժողովրդական բալլադների սիրելի հերոս, աղքատների մեծահոգի ու անվախ պաշտպան Ռոբին Հուդի արկածների մասին։
Նոթինգհեմի շերիֆը հազար ոսկե մետաղադրամ է խոստանում որպես պարգև նրան, ով կբերի Ռոբին Հուդի գլուխը։ Բայց փողն ստանում է հենց Ռոբինը, որն անմիջապես այն բաժանում է աղքատներին։
Ռիչարդ Առյուծասիրտ թագավորը ասպետ Գային ուղարկում է բռնելու Ռոբին Հուդին, բայց նա իր ընկերների՝ ազատ նետաձիգների օգնությամբ խաբում է ասպետին և վերցնելով նրա ասպազենքն ու ձին՝ ինքը ասպետի տեղը գնում է Նոթինգհեմ, որպեսզի մահվանից փրկի այն կալանավորներին, որոնք շերիֆի հրամանով փակված էին գետնահարկում։
Ստեղծողներ խմբագրել
Սցենարիստ | Եվգենի Ագրանովիչ |
Ռեժիսոր | Անատոլի Կարանովիչ |
Բեմադրող նկարիչներ | Լև Միլչին, Ա. Դանիլով |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Կոմպոզիտոր | Միխայիլ Զիվ |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Մուլտիպլիկատորներ։ | Յուրի Կլեպացկի, Պավել Պետրով, Մարիա Պորտնայա, Վլադիմիր Պուզանով, Բորիս Սավին |
Դերերը հնչյունավորել են | Օլեգ Անոֆրիև — պատմող / Ռոբին Հուդ / երգ Անատոլի Պապանով — շերիֆ Ալեքսանդր Գրավե — ասպետ Գայ Լիա Ախեջակովա — Փոքրիկ Ջոն |
Տիկնիկները և դեկորացիաները պաստրաստել են | Օլեգ Մասաինով, Վ․ Կալաշնիկովա, Պավել Գուսև, Մարինա Չեսնոկովա, Վլադիմիր Աբակումով, Գալինա Գետինգեր, Վալերի Պետրով, Վլադիմիր Ալիսով, Վիկտոր Գրիշին, Պավել Լեսին, Ավետլանա Զնամենսկայա, Վալենտին Լադիգին, Ռոման Գուրովի ղեկավարությամբ |
Մոնտաժող | Լիդիա Կյակշտ |
Խմբագիր | Նատալյա Աբրամովա |
Ֆիլմի տնօրեն | Նաթան Բիտման |
Փաստեր խմբագրել
«Ռոբին Հուդի գաղտնիքը» (ռուս.՝ «Тайна Робин Гуда») երգը, որ կատարում է Օլեգ Անոֆրիևը, գրվել է սցենարիստ և բանաստեղծ Եվգենի Ագրանովիչի բանաստեղծության հիման վրա[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- «Խիզախ Ռոբին Հուդը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Խիզախ Ռոբին Հուդը Archived 2019-02-13 at the Wayback Machine.