Սագեր և կարապներ (մուլտֆիլմ)
Վայրի կարապներ (ռուս.՝ Гуси-лебеди), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1949 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից, ըստ ռուսական ժողովրդական համանուն հեքիաթի։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Հիմնված է | Սագեր և կարապներ |
Ռեժիսոր | Իվան Իվանով-Վանո և Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Սցենարիստ | Իվան Իվանով-Վանո և Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Բեմադրող նկարիչ | Լև Միլչին |
Երաժշտություն | Յուրի Նիկոլսկի |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1949 |
Սյուժե
խմբագրելՇուկա գնալիս ծնողները հանձնարարում են իրենց աղջկան` Մաշային, հոգ տանել իր եղբոր` Վանյայի համար։ Աղջիկը թեթևամտորեն թողնում է նրան բակում, իսկ ինքը գնում է ընկերուհիների հետ խաղալու։ Հանկարծ գալիս են վայրի կարապները, գողանում են Վանյային բակից և տանում են իրենց տիրուհու` Բաբա Յագայի մոտ։
Մաշային այլ ելք չի մնում, քան փրկել եղբորը, և քույրիկը գնում է անտառ` փնտրելու հավի ոտքերով խրճիթը։ Ճանապարհին նա օգնում է վառարանին, խնձորենուն և գետակին, որոնք իրենց հերթին օգնում են աղջկան, երբ նա Վանեչկայի հետ փախչում է Բաբա Յագայից և վայրի կարապներից։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ` Իվան Իվանով-Վանո[1], Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
- Երգի բառերի հեղինակ` Ալեքսանդրա Կովալենկովա
- Ռեժիսորներ` Իվան Իվանով-Վանո, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
- Բեմադրող նկարիչ` Լև Միլչին, Նադեժդա Ստրոգանովա
- Կոմպոզիտոր` Յուրի Նիկոլսկի
- Օպերատոր` Նիկոլայ Վոինովա
- Հնչյունային օպերատոր` Նիկոլայ Պրիլուցկի
- Տեխնիկական օգնականներ` Վ. Սվեշնիկովա, Վ. Շիլինա
- Նկարիչ-դեկորատորներ`
- Վալենտինա Նեչաևա
- Գալինա Նևզորովա
- Վերա Ռոջերո
- Իրինա Տրոյանովա
- Դմիտրի Անպիլով
- Մոնտաժող` Նինա Մայորովա
- Նկարիչ մուլտիպլիկատորներ`
- Վլադիմիր Արբեկով
- Ալեքսանդր Բելյակով
- Լամիս Բրեդիս
- Դմիտրի Բելով
- Բորիս Բուտակով
- Վլադիմիր Դանիլևիչ
- Կոնստանտին Մալիշև
- Ֆաինա Եպիֆանովա
- Կիրիլ Պալյանտովիչ
- Լև Պոպով
- Բորիս Ստեպանցև
- Ֆեոդոր Խիտրուկ
- Տատյանա Ֆյոդորովա
- Տատյանա Տարանովիչ
- Դերերը հնչյունավորել են`
- Մարիա Բաբանովա` գետակ
- Ֆաինա Շևչենկո
- Գալինա Նովոժիլովա` Մաշա
- Լեոնիդ Պիրոգով
- Ի. Վինոկուր
- Միխայիլ Խոլոդով
- Ալեքսանդրա Դենիսովա
- Գեորգի Միլյար` ոզնի
- Դերերը հնչյունավորած դերասանները նշված չեն լուսագրերում, սակայն թվարկված են նկարահանող ընդհանուր խմբի հետ «Ֆիլմ-հեքիաթներ. նկարված ֆիլմերի սցենարներ. 1-ին թողարկում (1950)» գրքի հավելվածի 203 էջում։
Վերահնչյունավորում
խմբագրել- 2001 թվականի վերահնչյունավորում` Վիտալի Օվանեսով, Իրինա Մալկովա, Ժաննա Բալաշովա, Տատյանա Կանաևա։
- 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և կրկին վերահնչյունավորվել է «Ստուդիա ԱՍ« և «Մանկական սեանս 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջապես փոխվել էր ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը միացել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորող դերասանների մասին տվյալները։ Վերահնչյունավորումը չափազանց բացասաբար է ընդունվել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ պրոֆեսիոնալ հանրության անդամների կողմից[4][5]։ Պատկերի վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատվել է։
1949 թվականի սկզբնական տարբերակաը վերականգնվել է 2005 թվականին։
Բարոյախոսություն
խմբագրելՄուլտֆիլմը սովորեցնում է երեխաներին, որ բարին միշտ բարությամբ է վերադարձվում։ Վառարանը, խնձորենին և գետը, որոնց Մաշան օգնել էր խղճահարությունից, վերադարձի ճանապարհին փրկում են նրան վայրի կարապներից։
Տարբերություններ նախնական հեքիաթից
խմբագրել- Նախնական տարբերակում վայրի կարապներն արդեն իսկ վատ հանբավ ունեին։ Այսպիսով, գլխավոր հերոսուհին հայտնաբերում է առևանգումն արդեն այն ժամանակ, երբ նրանց նմարում է հեռվում և եզրակացնում է հանցագործության մասին։
- Մուլտֆիլմում պատկերվում է սովորական գետակ, իսկ հեքիաթում այն կաթնային էր` կիսելային ափերով։
- Հեքիաթում գլխավոր հերոսուհին մերժում էր բոլոր անցորդներին և միակ կերպարը, որ օգնում է նրան, ոզնին էր։ Իսկ ֆիլմու յուրաքանչյուր նոր հերոսը նպաստում է երջանիկ ավարտին։
- Հեքիաթում Բաբա-Յագան շեղում է տղային` նրան տալով ոսկե խնձորներ, որոնցով տղան խաղում է, այլ ոչ թե պարզապես նստում նստարանին։ Ալեքսեյ Տոլստոյի մեկնաբանության մեջ խնձորն արծաթե էր։
- Ֆիլմում գլխավոր հերոսուհին ինքն է վերցնում եղբորը։ Հեքիաթում (Ալեքսեյ Տոլստոյի վերամշակմամբ) նրան օգնում է մի մուկ։
- Հեքիաթում գլխավոր հերոսուհին ստիպված է լինում խնդրել գետակին, խնձորենուն ու վառարանին, որ իրեն թաքցնեն վայրի կարապներից։ Ֆիլմում հակառակն է. նրանք բոլորն ուրախությամբ և երախտագիտությամբ են օգնում նրան։
- Մուլտֆիլմում վայրի կարապներն ընկնում են Մաշայի կողմից պատրաստված ծուղակը և այրվում են վառարանում։ Հեքիաթում նրանք պարզապես չեն գտնում երեխաներին և դատարկաձեռն հեռանում են։
- Ֆիլմում երեխաները որպես նվեր ստանում են կոնֆետներ, իսկ հեքիաթում նվերը փքաբլիթն էր։
Վերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է VHS և DVD ձևաչափերով` ընդգրկվելով մուլտֆիլմերի հավաքածուներում.
- Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր (Studio PRO Video, VHS 1990-ականներ)
- Ռուսական ժողովրդական հեքաիաթներ, առաջին թողարկում, «Ոսկե հավաքածու» շարք (Սոյուզմուլտֆիլմ, DVD, ներկայացուցիչ` Խոշոր պլան ընկերություն)[6]։
Արձագանքներ
խմբագրելՄի քանի տասնամյակ շարունակ Իվանով-Վանոն անդադրում մշակում է ռուսական հեքիաթների հիանալի, փայլուն ու անսպառ շերտը։ Հեքիաթները ժողովրդական են ու գրական, որոնք մոտ են ժողովրդականի ոգուն... «Ցար Դուրանդայի մասին հեքիաթում» մենք գտնում են Իվանով-Վանոյի ռուսական թեմայի կրկներգը։ Սրանք թեմաներ են, որոնք այսպես թե այնպես առկա են նրա ֆիլմերի մեծամասնությունում։ Այն կհնչի «Ձմեռային հեքիաթ» կարճ բանաստեղծական ֆանտազիայում, որը կազմված է ձյունից ու սուրբծննդյան անտառի անմեղ հրաշքից, կփայլատակի «Ձիուկ-Գորբունոկում», այս կամ այն չափով կարտացոլվի «Վայրի կարապներում», «Ձյունանուշիկում» և «12 ամիսներում» - Ն. Աբրամով[7]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լուսագրերում նշված է Ի. Իվանով
- ↑ «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
- ↑ Русские народные сказки. Выпуск 1.
- ↑ Абрамова Н. Иван Иванов-Вано(չաշխատող հղում) Мастера советской мультипликации. М., 1972
Գրականություն
խմբագրել- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с. Содержание: И. Вано, А. Снежко-Блоцкая «Гуси-лебеди», стр. 157-166.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Վայրի կարապներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Վայրի կարապներ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Гуси-лебеди онлайн на сайте Детский класс
- «Վայրի կարապներ» մուլտֆիլմը Ivi.ru կայքում
- Իվան Իվանով-Վանոյի 10 լեգենդար մուլտֆիլմերը Արխիվացված 2015-06-07 Wayback Machine