Կարելին ու Չի կարելին
«Կարելին ու Չի կարելին» (ռուս.՝ Можно и Нельзя), 1964 թվականի խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1] այն մասին, թե ինչ կարելի է անել, և ինչ չի կարելի։ Նկարահանվել է Լև Միլչինի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում[2]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Լև Միլչին |
Սցենարիստ | Եվգենի Ագրանովիչ |
Հնչյունավորում | Ալեքսանդր Գրավե, Կլարա Ռումյանովա և Ելենա Պոնսովա |
Բեմադրող նկարիչ | Գրաժինա Բրաշիշկիտե |
Երաժշտություն | Մոիսեյ Վայնբերգ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1964 |
Սյուժե
խմբագրելԿոլյան ու իր խոսող շունը՝ Բոբիկը մնացել են մենակ տանը և չգիտեն, թե ինչով զբաղվեն։ Երբ նրանք որոշում են ուտել մորու մուրաբա, փուչիկներով նրանց մոտ են գալիս փոքրիկ մարդուկներ Կարելին ու Չի կարելին։ Նրանք Կոլյային ու Բոբիկին պատմում են, թե ինչ է կարելի, և ինչ չի կարելի։ Հետո նրանք խաղում են, նկարում (Կարելին նկարում է Բոբիկին, Չի կարելին՝ Կարելիին, Բոբիկը՝ Կոլյային, իսկ Կոլյան նկարում է Չի կարելիի ծաղրանկարը), կերակրում են թռչուններին հացի փշրանքներով։
Երբ երեխաները որոշում են գնդակ խաղալ, Չի կարելին ասում է, որ գնդակով խաղում են բակում։ Այդ ժամանակ Բոբիկն ու Կոլյան հանդիմանում են Չի կարելիին և ծաղրում նրան, ու չնայած մայրիկն արգելել էր զբոսնել բակում նախքան իր գալը, փախչում են։ Չի կարելին ու Կարելին փորձում են հասնել նրանց հետևից, բայց Կոլյան վռնդում է նրանց։ Տխուր մարդուկները հեռանում են և անհետանում բոլոր գրություններից ու պատի թերթերից. այժմ բոլոր արգելքները հանված են, և յուրաքանչյուրը կարող է անել այն, ինչ ուզում է։ Այժմ Կոլյայի ու Բոբիկի վրա ջուր են լցնում, նրանց գրեթե վրաերթի է ենթարկում մայթով անցնող մեքենան, իր տիրուհու թույլտվությամբ հսկա շունը վազում է ուղիղ երեխաների վրա, որոնք բարձրանում են ծառը, ոստիկանը պարան է խաղում, իսկ այդ ժամանակ լուսացույցը բոլոր կողմերից ցույց է տալիս կանաչ ազդանշան, և բոլոր մեքենաները փորձում են անցնել խաչմերուկը, ինչի արդյունքում տեղի է ունենում վթար։ Վերջապես ընկերները ներողություն են խնդրում մարդուկներից։ Կարելին ու Չի կարելին վերադառնում են փողոց, ինչ շնորհիվ վերականգնվում է կարգը։
Հետաքրքիր փաստ
խմբագրել- Մուլտֆիլմի հերոսները՝ Կոլյան ու Բոբիկը, որպես հաղորդավարներ հայտնվում են «Լուսատտիկ» մուլտիպլիկացիոն ամսագրի սերիաներից մեկում։ Սակայն ի տարբերություն տվյալ մուլտֆիլմի, Բոբիկին Ելենա Պոնսովայի փոխարեն («Լուսատտիկը» տվյալ թողարկումը պատրաստվել է դերասանուհու մահվանից երկու տարի անց) հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան։
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Ալեքսանդր Գրավե – Կարելի / Չի կարելի
- Կլարա Ռումյանովա – Կոլյա
- Ելենա Պոնսովա – Բոբիկ / հսկա շան տիրուհի / դույլով կին
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարիստ – Եվգենի Ագրանովիչ
- Ռեժիսոր – Լև Միլչին
- Բեմադրող նկարիչ – Գրաժինա Բրաշիշկիտե
- Կոմպոզիտոր – Մոիսեյ Վայնբերգ
- Օպերատոր – Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
- Մոնտաժող – Լիդիա Կյակշտ
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Գալինա Բարինովա, Բորիս Բուտակով, Վիոլետա Կարպ, Մարիա Մոտրուկ, Լեոնիդ Նոսիրև, Անատոլի Պետրով, Տատյանա Պոմերանցևա, Գենադի Սոկոլսկի, Օլգա Ստոլբովա, Կոնստանտին Չիկին, Լիդիա Նիկիտինա, Նիկոլայ Երիկալով, Դմիտրի Անպիլով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Можно и Нельзя մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ↑ Можно и Нельзя(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում