Լեա Սալոնգա (անգլ.՝ Lea Salonga, փետրվարի 22, 1971(1971-02-22)[2], Էրմիտա, Մանիլա, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի երգչուհի և դերասանուհի, Լորենս Օլիվյե և Թոնի մրցանակների դափնեկիր։ Ֆիլիպինցի առաջին երգչուհին, ով պայմանագիր է կնքել աշխարհահռչակ ձայնագրման ընկերության հետ[16]։ Լեա Սալոնգան հայտնի է որպես «Թշվառները» մյուզիքլում Էմոնինայի և Ֆանտինայի դերերի առաջին ասիական կատարող[17], ինչպես նաև որպես «Միսս Սայգոն» մյուզիքլում Քիմի դերի առաջին կատարող[18]։ Սալոնգան իր ձայնը նվիրել է դիսնեյյան երկու պաշտոնական արքայադուստրերի՝ Մուլանի և Ժասմինի հնչունավորմանը[19]։

Լեա Սալոնգա
Ի ծնե անունանգլ.՝ Maria Ligaya Carmen Imutan Salonga[1]
Նաև հայտնի է որպեսLea Salonga
Ծնվել էփետրվարի 22, 1971(1971-02-22)[2] (53 տարեկան)
Էրմիտա, Մանիլա, Ֆիլիպիններ
Երկիր Ֆիլիպիններ[3]
Ժանրերժամանակակից R&B[4][5], ռիթմ էնդ բլյուզ[6][7], մյուզիքլ[8][9][10], դասական երաժշտություն[11][12] և փոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, ստուդիական երաժիշտ, սյունակագիր և պրոդյուսեր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլԱրիստայի Գրառումները, Capitol Records, Atlantic Records, Warner Music Group, Walt Disney Records, Sony Music, Sony Music Philippines? և WEA?
ԿրթությունՖորդհեմի համալսարան, Ֆիլիպինների համալսարան, Operation Brotherhood Montessori Center? և Ատենեո դե Մանիլա համալսարան
ԱնդամակցությունPhilippine Theatre Actors Guild?
Պարգևներ
Կայքleasalonga.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Lea Salonga Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Լեա Սալոնգան ծնվել է 1971 թվականի փետրվարի 22-ին Անհելեսում։ Կյանքի առաջին վեց տարիներն անցկացրել է այդ քաղաքում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մանիլա[[20]։ 1978 թվականին՝ յոթ տարեկան հասակում, Լեան առաջին անգամ բեմ է բարձրացել Ֆիլիպինների «Թագավորը և ես» բեմադրության մեջ[19]։ այնուհետև նա գլխավոր դեր է խաղացել «Էննի» մյուզիքլում, ինչպես նաև միացել է «Կատուն տաք տանիքին», «Ջութակահար տանիքի վրա», «Ցտեսություն, սիրելիս», «Թղթե լուսին», «Ֆանտաստիքս» բեմադրությունների կազմերին։ Բացի թատրոնի դերերից, Սալոնգան վարել է սեփական հեռուստատեսային «Սիրով, Լեա» շոուն[20] և մասնակցել է That’s Entertainment մանկական հեռուստահաղորդմանը։ Բացի դպրոցից, նա հաճախել է Ֆիլիպինների համալսարանին կից երաժշտական քոլեջի շնորհալի երեխաների հատուկ ծրագրին։ Մինչև 1988 թվականին դպրոցն ավարտելը, նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում։

Սալոնգան ընդունվել է Աթենեո դե Մանիլա կաթոլիկ համալսարան։ Հենց այնտեղ է «Միսս Սայգոնում» դերի համար քասթինգ անցել[21]։ Ավելի ուշ, Նյու Յորքում աշխատելու ընթացքում, նա անցել է երկու դասընթաց Լինքոլն կենտրոնի Ֆորդհեմի համալսարանում։

Միս Սայգոն խմբագրել

1989 թվականին Լեա Սալոնգային ընտրել են «Միս Սայգոն» նոր բեմադրության գլխավոր դերակատար[18]։ Մյուզիքլի պրոդյուսերները չեն կարողացել ասիական արտաքինով բավականաչափ ուժեղ վոկալիստ գտնել Մեծ Բրիտանիայում և քասթինգ են անցկացրել նաև այլ երկրներում[22][23]։ Լսումների ժամանակ 17-ամյա Սալոնգան կատարել է «Թշվառները» մյուզիքլի On my own-ը, որից հետո նրան խնդրել են երգել Sun and Moon-ը «Միս Սայգոն» պարտիտուրայից, որպեսզի ստուգեն իր ձայնի համապատասխանությունը երաժշտական նյութին։ Ժյուրիի անդամները հավանություն են տվել Լեայի դերի մեկնաբանմանը և աղջկան միանգամից նշել որպես պոտենցիալ Քիմ[24][25]։ Սալոնգայի գլխավոր մրցակիցը եղել է Մոնիկ Ուիլսոնը՝ նրա մանկության ընկերուհին և Ֆիլիպինյան թատրոնի գործընկերը։ Հետագայում նա փոխարինվել է և ստացել Միմիի դերը մյուզիքլի առաջին կազմում[26][27]։

Իր կատարման համար Լեա Սալոնգան Լորենս Օլիվիեի մրցանակ է ստացել «Մյուզիքլի լավագույն դերասանուհի» անվանակարգում 1989-1990 թվականներին։ 1991 թվականի ապրիլին բեմադրությունը տեղափոխվել է Բրոդվեյ[28]։ Այնտեղ Սալոնգան ևս մի քանի դեր է կատարել՝ հաղթելով Թոնի, Դրամա Դեսկ և ևս մի քանի թատերական մրցանակներ[18]։ 1993-1996 թվականներին նա բեմադրությանը մասնակցել է արդեն որպես հրավիրված աստղ[29]։ 1999 թվականին հրավիրվել է Լոնդոն՝ խաղալու մյուզիքլի փակմանը, իսկ 2001 թվականին մասնակցել է Ֆիլիպինյան բեմադրությանը և փակել բրոդվեյյան բեմադրությունը[30][31]։

Հաջորդող կարիերա խմբագրել

1993 թվականին Լեա Սալոնգան մասնակցել է Օսկարի հանձնման 65-րդ արարողությանը և կատարել Disney հեռուստաընկերության Ալադին մուլտֆիլմի «A Whole New World» երգը։ Երգն արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նույն թվականին նա նորամուտն է նշել Բրոդվեյում՝ «Թշվառները» մյուզիքլում կատարելով Էմոնինայի դերը[32][33]։ Հետագայում թողարկել է առաջին միջազգային մենահամերգը՝ Լեա Սալոնգա (Atlantic Records) անվանումով[16]։ 1994-1995 թվականներին Ֆիլիպիններում և Սինգապուրում մասնակցել է տարբեր բեմադրությունների, ինչպես նաև նկարահանվել է մի քանի հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերում։

1995 թվականին Քամերոն Մակինտոշը Լեա Սալոնգին հրավիրել է Ալբերտ թագավորական սրահում մասնակցելու «Թշվառները» մյուզիքլի 10-ամյակին նվիրված համերգին՝ Էպոնինայի դերում։ Այս համերգի կազմն առայսօր համարվում է «Թշվառների» լավագույն կազմը (Les Misérables Dream Cast): Սալոնգայի գործընկերներն են եղել Քոլմ Ուիլկինսոնը, Մայքլ Բոլը, Ջուդի Քունը[34]։ 1996 թվականին կրկին խաղացել է Էպոնինային, այս անգամ Լոնդոնի բեմադրության մեջ։

1997-2000 թվականներին Սալոնգան թողարկել է մի քանի ալբոմ, մասնակցել է բարեգործական համերգների։ 1998 թվականին նա իր ձայնը նվիրել է ևս մեկ դիսնեյան արքայադուստր Մուլանին՝ երգեր կատարելով մուլտֆիլմում (հիմնական ձայնը պատկանում է չինական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհի Մինգ Նա Վենին)։ 2001 և 2003 թվականներին Սալոնգա Լին կատարել է Լի Հյուզի էպիզոդիկ դերը «Ինչպես է պտտվում աշխարհը» օճառապղպջակային օպերայում, որը 80-ական թվականների վերջին կատարել է նաև Մինգ-Նա Վենը[35]։ 2004 թվականին «Մուլան 2» մուլտֆիլմում գլխավոր հերոսուհին կրկին երգել է Սալոնգայի ձայնով։

2006 թվականին Լեան 15-րդ Ասիական ներկայացումները փակել է Դոհա քաղաքում՝ «Triumph of the One» երգով[36][37]։ 2007 թվականին նա թողարկել է յոթ տարվա ընթացքում իր առաջին ալբոմը, որը կոչվում է Inspired[38], ինչպես նաև ավարտել է Բրոդվեյում իր ելույթների հերթական շարքը[39][40]։

2008 թվականի վերջից մինչև 2009 թվականի կեսը Սալոնգան կատարել է գլխավոր դեր Ռոջերսի և Համերսթայնի «Մոխրոտիկը» մյուզիքլում ավանդական ասիական շրջագայության ժամանակ։ Պրեմիերան կայացել է 2008 թվականի հուլիսին Միլանում[41]։

2009 թվականի հուլիսին Սալոնգան դարձել է Avon կոսմետիկ ընկերության դեմքը Ֆիլիպիններում[42]։

2010 թվականի հուլիսին և օգոստոսին Լեա Սալոնգան կատարել է Գրիզաբելի դերը Էնդրյու Լոյդի «Կատուներ» մյուզիքլում։ 2010 թվականի հոկտեմբերի 10-ին կատարել է Ֆանտինայի դերը «Թշվառները» մյուզիքլի 25-ամյակին նվիրված համերգի ժամանակ՝ մյուզիքլի 10-ամյակի ժամանակ Էպոնինայի դեր խաղալուց 15 տարի անց[43][44]։

2011 թվականի օգոստոսի 19-ին Սալոնգան ստացել է Դիսնեյի լեգենդի տիտղոս[45]։

Նա ընտրվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում 2011 թվականի սեպտեմբերի 12-ին անցկացված «Միսս Տիեզերք 2011» 60-րդ մրցույթի ժուրի[46]։

2013 թվականի փետրվարին Սալոնգան հայտարարել է, որ լինելու է «Ֆիլիպինների ձայնը» մրցույթի չորս մարզիչներից մեկը, որի պրեմիերան կայացել է հունիսի 23-ին[47]։

2014 թվականի հունվարին Սալոնգան հաստատել է իր վերադարձը շոուի երկրորդ եթերաշրջան, ինչպես նաև մասնակցությունը «Ֆիլիպինների ձայնը. Երեխաներ» մրցույթի պրեմիերային[48]։

Ձայն և տեմբր խմբագրել

Լեա Սալոնգայի ձայնը սոպրանո է[49]։ Երկու դիսնեյան արքայադուստրերին հնչունավորելու համար Սալոնգան օգտագործել է իր տեմբրն ընդհուպ մինչև հինգերորդ օկտավայի ֆա նոտան[50]։ «Միս Սայգոն» մյուզիքլում Քիմի դերերգը հիանալի է նրանով, որ երգչուհին օգտագործել է իր ամբողջ ձայնային դիապազոնը[51]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.leasalonga.com/press/Lea_Bio.doc
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. http://www.bbc.co.uk/music/artists/67f4ab30-bfe1-483a-a5ae-c6e6067497b8
  4. http://www.whosampled.com/cover/262518/Kai-(Group)-It-Might-Be-You-Stephen-Bishop-It-Might-Be-You/
  5. http://www.ultimate-guitar.com/search.php?title=hanggang&page=1&genres=14
  6. https://fandalism.com/marissak/bbET
  7. http://www.locoloboevents.com/display_bio.php?id=3102
  8. http://www.pep.ph/news/25336/Lea-Salonga-overwhelmed-by-result-of--Reader's-Digest-Asia-'s-Most-Trusted-poll
  9. http://www.pep.ph/celeb/parties-the-bulletin/21905/Lea-Salonga-overwhelmed-by-result-of-s-Most-Trusted-poll
  10. http://music-timeline.net/20th-c/1971a/
  11. http://hk-magazine.com/events/hong-kong-classical/hkphil-fundraising-concert-featuring-lea-salonga
  12. http://www.ticketmaster.ca/lea-salonga-winnipeg-manitoba-03-21-2015/event/11004D848BA9862B
  13. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  14. https://d23.com/walt-disney-legend/lea-salonga/
  15. 15,0 15,1 https://www.tatlerasia.com/people/lea-salonga
  16. 16,0 16,1 «Wow Celebrities: Lea Salonga». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  17. «Les Miserables: "Tony Award winner to join cast as Fantine"». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին.
  18. 18,0 18,1 18,2 «Broadway.com Star Files».
  19. 19,0 19,1 Linda; Marquart; Salonga, Lea "The Right Way to Sing" by Linda Marquart: Lea Salonga Biography. — 2005. — ISBN 978-1-58115-407-8
  20. 20,0 20,1 «Filipino Web: Lea Salonga». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին.
  21. «IMDb: Lea Salonga».
  22. «Clips of the worldwide search for Kim and the development of the musical are contained in the video "The Heat is On: The Making of Miss Saigon" produced in 1989».
  23. Witchel, Alex (1991 թ․ մարտի 17). «New York Times: "Theater: The Iron Butterfly within Miss Saigon," March 1991». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  24. «Behr, Edward and Mark Steyn, The Story of Miss Saigon, New York: Arcade Publishing, 1991». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին.
  25. «IMDb: The Heat is On».
  26. «Monique Wilson Biography». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 4-ին.
  27. «Asiaweek: "A Broadway belle hits the books again"». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  28. Rothstein, Mervyn (1990 թ․ մարտի 2). «New York Times: "'Miss Saigon' finds home on Broadway". March 1990». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  29. «Les Miserables: "Tony Award winner to join cast as Fantine", with notes on Miss Saigon». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին.
  30. «CNN: "Musical Miss Saigon opens in the Philippines, home of its leading ladies"». 2000 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  31. «Miss Saigon star returns». CNN. 2001 թ․ հունվարի 16. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  32. «Playbill: "Lea Salonga in Les Miserables"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  33. «Broadway.com: Q&A with Lea Salonga».
  34. «IMDb: Les Miserables in Concert».
  35. «Playbill: "Lea Salonga does double-duty: "Flower Drum Song" and "As the World Turns""». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 12-ին.
  36. «Manila Standard Today: "Lea leads closing program"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  37. «Travel Video Television: "Doha Asian Games comes to close amid mythology of 1001 nights"». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին.
  38. «Broadway Asia: "Lea on Leadership" from Philippine News». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 21-ին.
  39. «Playbill: "The heat is on: Lea Salonga will be Les Miz's new Fantine"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  40. «Playbill: "Salonga exits Les Miz, making way for Judy Kuhn"». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  41. «Lea Salonga to Star in Cinderella Tour». Playbill.com. 2007 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  42. «Avon launches Anew Rejuvenate and Anew Ambassador Lea Salonga». Philstar.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  43. «Lea Salonga Performs Requests In Manila Concert 12/11 & 12/12 2009/12/11». Broadwayworld.com. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  44. «The Number One Site for Philippine Showbiz | Music | Lea Salonga will have Richard Poon and Ai-Ai delas Alas as guests in her December concert». PEP.ph. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  45. Photo Flash: Lea Salonga, Anika Noni Rose, Paige O’Hara et al. Honored at D23 Expo
  46. Lea Salonga to judge 2011 Miss Universe Pageant
  47. Lea Salonga (2013 թ․ փետրվարի 19). «It's official: I am a coach on THE VOICE OF THE PHILIPPINES! I wonder who coach #4 will be». Twitter. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  48. Krissa Donida (2014 թ․ հունվարի 15). «Lea Salonga talks about being back on 'The Voice'» (ֆիլիպիներեն). ABS-CBN Interactive. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  49. «Actress and singer Lea Salonga to perform». Goshen College. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  50. «Reflection Lea Salonga Digital Sheet Music». musicnotes.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.(Purchase required)
  51. «A Night with Lea Salonga». newsflash.org. 1997 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Սալոնգա» հոդվածին։