HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալադին (այլ կիրառումներ)

«Ալադին» (անգլ.՝ Aladdin), 1992 թվականին նկարահանված երաժշտական ֆենտեզի մուլտֆիլմ։ Դասվում է «Ուոլտ Դիսնեյ» ընկերության դասական անիմացիոն ֆիլմերի շարքին[5]։ Ֆիլմը ռեժիսորներն են Ջոն Մասկերը և Ռոն Քլեմեթսը։ Նկարահանված է արաբական «Ալադինն ու կախարդական լամպը» և «Հազար ու մի գիշեր» ստեղծագործությունների հիման վրա։ Մի շարք անիմացիոն տարրերի համադրություն է։

Picto infobox cinema.png
Ալադին
Aladdin
Ալադին.jpg
Մուլտֆիլմի պաստառներից
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ և comic fantasy?
ԿերպարներԱլադին[1], Ջին[1], Արքայադուստր Ժասմին[1], Ջաֆար[1], Աբու[1], Կախարդական գորգ[1], Յագո[1], Սուլթան[1], Ռաջա[1], Գազիմ[1], Արքայազն Ախմեդ[1] և Պահակազոր[1]
Գործողության վայրԱրաբական թերակղզի, Իրաք[2] և Ագրաբահ
Հորինված երկիրԱլադին
Հիմնված էԱլադինն ու կախարդական լամպը
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր, Դիսնեի Վերածնունդ և Ալադին
ՌեժիսորՋոն Մասկեր
Ռոն Քլեմենթս
ՍցենարիստՌոն Քլեմենթս
Ջոն Մասկեր
Թեդ Էլիոտ
Թերրի Ռոսիո
ՀնչյունավորումՍքոթ Ուեյնգեր
Ռոբին Ուիլյամս
Բրյուս Ադլեր
Ջոնաթան Ֆրիման
Լինդա Լարկին
Լեա Սալոնգա
Գիլբերտ Գոթֆրիդ
Դուգլաս Սիլ
Ջիմ Քամինգս
Չարլի Ադլեր
Քորի Բարթոն
Ֆիլիպ Փրոքթոր
Ֆրենկ Ուոքեր
ՊատմողՎաճառական
ՊրոդյուսերՋոն Մասկեր
Ռոն Քլեմենթս
Գործադիր պրոդյուսերԱլիս Դյուվեյ[1]
Բեմադրող նկարիչՌիչարդ Վանդեր Վենդե
ԵրաժշտությունԱլան Մենկեն
ԽմբագիրՀ. Լի Պետերսոն[1], Մարկ Հեսթեր[1] և Չակ Ուիլյամս[1]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
Walt Disney Feature Animation
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures[1], InterCom, Նեթֆլիքս և Disney+
Տևողություն91 րոպե
Շարք«Ալադին»
ՍիկվելՋաֆարի վերադարձը (1994)
Թվական1992
Առաջադրում«Օսկար» ձայնի լավագույն մոնտաժի համար, Օսկար լավագույն երաժշտության համար և Օսկար մրցանակ լավագույն ձայնադրման համար
Պարգևներ
Օսկար լավագույն երաժշտության համար
MPAA վարկանիշRATED G.svg
Բյուջե28 000 000 $[3]
Շահույթ504 050 219 $[3] և 217 350 219 $[4]
movies.disney.com/aladdin(անգլ.)

Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 1992 թվականի նոյեմբերի 25-ին։ Ցուցադրման առաջին իսկ օրերից այն արժանացել է ԱՄՆ-ի, իսկ հետագայում արդեն ամբողջ աշխարհի հավանությանը։ 1992 թվականին գրանցել է ավելի քան 217 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ Միացյալ Նահանգներում և ավելի քան 504 միլիոն ողջ աշխարհում։ Մուլտֆիլմը նաև արժանացել բազմաթիվ մրցանակների, որոնց մեծ մասը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։

ԿերպարներԽմբագրել

ԱլադինԽմբագրել

Ալադինն աղքատ, սակայն բարի սիրտ ունեցող պատանի է։ Նրա միակ ընկերն Աբու անունով մի կապիկ է, ում հետ անցկացնում էր իր կյանքի ուրախ և տխուր պահերը։ Մի օր Ալադինը սիրահարվում է արաբ սուլթանի դստերը՝ արքայադուստր Ժասմինին։ Իր սիրուն հասնելու համար շատ երկար ու դժվար ճանապարհ է անցնում՝ ջին գտնում, շրջագայում կախարդական գորգով, անցնում ճանապարհներ և կռիվներ մղում։

Անիմացիոն կերպարը ստեղծել է Գլեն Քինը։

ՋինԽմբագրել

Ջինը բանտարկված էր կախարդական լամպում և միայն կարթնանար այն ժամանակ երբ որևէ մեկը երեք անգամ դիպչեր լամպին։ Երբ ծպտված Ջաֆարը բանտում համոզում է Ալադինին գնալ և «Հրաշքների քարանձավից» իր համար բերել լամպը, Ալադինը պատահաբար շփում է լամպը և այնտեղից դուրս է գալիս մեծ, կապույտ Ջինը։ Ջինի երազանքն էր լինել ազատ ու այլևս ոչ մեկին չծառայել։

Կերպարի հեղինակն է Էրիկ Գոլդբերգը։

ՋաֆարԽմբագրել

Ջաֆարը մուլտֆիլմի գլխավոր բացասական կերպարն է։ Շրջում է իր չար թութակ Յագոյի հետ։ Նա սուլթանի պալատական վեզիրն է և աչքի է ընկնում իր նախանձախնդրությամբ, չարությամբ և դաժանությամբ։ Մի անգամ նա մտնում է սուլթանի մոտ և իր թիկնոցավոր օձի գավազանով փորձում է հիպնոսացնել, որպեսզի իրեն ամուսնացնի Ժասմինի հետ։ Մուլտֆիլմում անընդհատ հակամարտության մեջ է Ջինի և Ալադինի հետ։

Կերպարի հեղինակն է Անդրիաս Լքելը։

ԺասմինԽմբագրել

Ժասմինը Ագրաբահի թագավորության և «Դիսնեյի» վեցերորդ արքայադուստրն է։ Նա 15 տարեկան է։ Քանի որ իր հոր՝ սուլթանի հրահանգով չէր կարող պալատի սահմաններից դուրս գալ, նրա միակ ընկերը վագր Ռաջան էր։ Ի վերջո ամուսնանում է Ալադինի հետ։

ԾանոթագրություններԽմբագրել