Մուլան (մուլտֆիլմ)
Մուլան (անգլ.՝ Mulan), լիամետրաժ մուլտֆիլմ, ստեղծվել է 1998 թվականի հունիսի 19-ին Walt Disney Pictures-ի կողմից։ Ֆիլմը հիմնված է միջնադարյան չինական պոեմի վրա, համաձայն որի մի կին, որի անունը Հուա Մուլան էր, գնում է բանակ։ Մուլտֆիլմը Disney-MGM Studios-ի կողմից Ֆլորիդայում նկարահանված երեք մուլտֆիլմերից մեկն է։ Մուլտֆիլմի ռեժիսորներներն են Թոնի Բենկրոֆտը և Բարրի Կուկը։ Այս մուլտֆիլմը համարվում է Դիսնեյի վերածննդի ֆիլմերից, 1989 թվականից հետո[փա՞ստ]։
Տեխնիկական առանձնահատկություններով այն Դիսնեյի առաջին մուլտֆիլմն է, որ ձայնը ապահոված է DTS և SDDS-ի կողմից։
Սյուժեն
խմբագրելՔոչվոր խուները ներխուժում են Չինաստան, և կայսրը հայտարարում է զորահավաք, ամեն ընտանիք մեկ զինվոր պետք է տրամադրի բանակին։ Երիտասարդ աղջկա՝ Ֆա Մուլանի ընտանիքում միակ տղամարդը իր հայրն է՝ Ֆա Զուն։ Ինքը՝ Մուլանը, երբեք չէր կարող պատիվ բերել իր ընտանիքին, որպես հարսնացու։ Կայսեր խորհրդատուն՝ Չի Ֆուն, ժամանում է հայտնելու բանակի համախմբման մասին։ Մուլանի հայրը, հնում կռվել էր, ծեր էր և հիվանդ, բայց նրան պետք է տանեին։ Մուլանը գիշերը հարազատներից գաղտնի, հագնելով տղամարդու հագուստ, ինքն է գնում կռվելու հայրենիքի թշնամիների դեմ։
Նախնիների հոգիները քննարկում էին փրկություն Մուլանի համար ևՄուշու վիշապիկին հանձնարարում են արթնացնել Մեծ Քարե Վիշապին։ Սակայն նա ի վիճակի չէր իրականացնելու պահանջը, և ինքը խաբելով նրանց, գնում է օգնելու Մուլանին, որ ծառայի բանակում։ Գեներալ Լին տալիս է իր որդուն Լի Շանգին երեք շաբաթ, որպեսզի պատրաստվի պայքարին։ Չնայած նրան, որ կապիտանի մոտ ամեն ինչ կստացվեր, Չի Ֆուն չի ցանկանում ուղարկել զինվորին կռիվ։ Գրոհայինները անցնում են Տան-Շաոն։ Ժամանելով, նրանք տեսնում են, որ այրված բանակը և գյուղացիների հետ մահացած բանակը։ Կապիտանը որոշում է հուննաներին կանգնեցնել, և նրանք ուղարկվում են իրենց հետևից։
Գնալու ժամանակ Մուշուն պատահաբար սահմանում է կրակել, այնպես, որ ջոկատը տեղեկացնի հոններին։ Սկսվում է պայքար։ Երբ մնում է վերջին արկը, Մուլանը առաջ է անցնում, շարժվելով դեպի հոներ, որպեսզի կազմակերպի փլուզումը։ Ջոկատը փրկվում է, թշնամու ուժերը սպառվում են, իսկ Մուլանը փրկում է Շանգին մահից, իր վրա վերցնելով կրակոցը։ Բժիշկը զննում է նրան, արդյունքում Մուլանի գաղտնիքը բացահայտվում է։ Օրենքի համաձայն Շանգը պետք է մահապատժի ենթարկեր Մուլանին, բայց խնայում է նրա կյանքը։ Այդպիսով իր կյանքը փկելու համար Մուլանին թողնում է գնալ։
Ժամանակի ընթացքում Մուլանը տեսնում է, թե ինչպես ողջ մնացած հոների վերնախավը ելնում են ձյան միջից։ Նա գնում է Կայսերական մայրաքաղաք, որպեսզի նախազգուշացնի Շանգին և մնացածին։ Նրան ոչ ոք չի հավատում, և նա սկսում է փնտրել ինչ-որ մեկին, ով իրեն կլսի։ Բայց արդեն ուշ էր, հոները գրավում են պալատը և կայսրին գերի են վերցնում։ Զինվորներ Յաոն, Չեն-Պոն և Լինգը հագնվում են ինչպես հարճերը։ Մուլանը Շանգի հետ միասին խաբեությամբ հաղթում են խուններին և փրկում՝ կայսրին։
Պարտությունից հետո Շան-Յուն որոշում է սպանել կապիտան Շանգին, բայց Մուլանը կանգնեցնում է նրան, ցույց տալով, որ ինքը զինվոր է լեռնանցքում և առաջացրել է ձյունակույտ։ Զայրույթի պահին Շան-Յուն փորձում է բռնել Մուլանին և սրով հարվածել։ Սակայն Մուլանը Մուշուի օգնությամբ կարողանում է նրան պարտության մատնել։ Կայսրը աղջկան պարգևատրում է մեդալով և նրան է հանձնում սուրը։ Մուլանը վերադառնում է տուն, իսկ Մուշուն նորից դառնում է ընտանիքի պահապանը։
Կերպարներ
խմբագրել- Ֆա Մուլան (անգլ.՝ Fa Mulan), մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Հնարամիտ և խելացի աղջիկ։ Գնացել է պատերազմ իր հոր փոխարեն։
- Ֆա Զու (անգլ.՝ Fa Zhou), Մուլանի հայրը և փորձառու ռազմիկ։ Պատրաստ է նորից ծառայելու, չնայած նրան որ վիրավոր է և կաղում է։ Սիրում և աջակցում է դստերը։
- Ֆա Սենհա, Մուլանի տատիկը։ Բարի, եռանդուն և ծեր կին, ով շատ է սիրում թոռանը։
- Ֆա Լի (անգլ.՝ Fa Li), Մուլանի մայրը։ Ֆա Զուի հնազանդ կինը։ Մտահոգվում է իր ամուսնու մասին։
- Խնամի (անգլ.՝ The Matchmaker), լավ բնավորությամբ տիկին։ Մերժել է Մուլանին հարսնացուի կարգավիճակում։
- Մուշու (անգլ.՝ Mushu), փոքրիկ վիշապ, Ֆայի ընտանիքի պահապանը։ Երազում է վերադառնալ նախկին դիրքին և ամեն կերպ օգնում է Մուլանին։
- Կրի-Կի (անգլ.՝ Cri-Kee), ծղրիդ։ Ասում էին, թե նա հաջողություն է բերում, սակայն հիմնականում խնդիրներ էր պատճառում։ Նա Մուլանի տատիկի համար ծառայում էր թալիսման։
- Լի Շանգ (անգլ.՝ Li Shang), երիտասարդ սպա, որը հանձնարարել էր ծառայել նորակոչիկներին, որոնց թվում էր Մուլանը։ Ամբողջ ուժով փորձում էր ապացուցել, որ ինքը տտացել էր աշխատանք իր ուժերով, ալլ ոչ թե նրա համար, որ իր հայրը գեներալ է։
- Չի Ֆու (անգլ.՝ Chi Fu), կայսեր խորհրդատուն։ Վնասակար և վախկոտ մարդ։ Սահմանել է Մուլանի համար մահապատիժ։ Վախենում էր կորցնել իր տեղը կայսերական խորհուրդում։
- Շան-Յու (անգլ.՝ Shan-Yu) ճիշտն ասած այն անուն չէ, այլ՝ կոչում), հուննաների առաջնորդը, ներխուժել է Չինաստան, և ֆիլմի գլխավոր հակառակորդ։
- Կայսր (անգլ.՝ The Emperor), իմաստուն իշխան։ Պահպանել է իր արժանապատմվությունն ու զսպվածությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ իր պալատը բռնագրավել էին հուննաները։
- Յաո (անգլ.՝ Yao), փոքր զինվոր։ Ունի շատ համառ և մռայլ բնավորություն և իրեն կոչում է «բլրի արքա»։
- Լինգ (անգլ.՝ Ling), նիհար և բարձրահասակ զինվոր, մեծ ինքնագնահատականով։ Սիրում է զվարճանալ ուրիշների հետ, պայքարել և պարծենալ։
- Չիեն-Պո (անգլ.՝ Chien-Po), հսկա և գեր զինվոր։ Շատ բարեհոգի է։ Մարտերը լուծում է երգելու ճանապարհով։
Կերպարների կրնկօրինակում
խմբագրելԿերպար | Բնօրինակ ձայնավորում | Հայկական կրկնօրինակում (2016 թվական, Արդինի ստուդիայի կողմից) |
---|---|---|
Ֆա Մուլան | Մինգ-Նա Վեն (երգում է Լեա Սալոնգա) | Կարինե Եսայան/Սուսաննա Պետրոսյան (վոկալ) |
Մուշու (վիշապ) | Էդի Մերֆի | Վարուժան Մանուկյան |
Լի Շանգ (կապիտան) | Բի Դի Վոնգ (երգում է Դոնի Օսմոնդ) | Սամվել Թոփալյան/Էրիկ Կարապետյան (վոկալ) |
Կայսր | Պետ Մորիտա | Գրիգոր Բաղդասարյան |
Չի Ֆու (կայսրի խորհրդատու) | Ջեյմս Հոնգ | Սամվել Ղազարյան |
Շան-Յու | Միգել Ֆերեր | Սարգիս Մելքոնյան |
Ֆա Զու (Մուլանի հայրը) | Օ Սուն-Թեք | Սերգեյ Ոսկանյան |
Տատիկ | Ջուն Ֆորեյ (երգում է Մարնի Նիքսոն) | Կարինե Ջանջուղազյան |
Ֆա Լի (Մուլանի մայրը) | Ֆրեդա Ֆո Շեն | Սոնա Քոլոզյան |
Խնամախոս | Մարիամ Մարգուլիս | Ռուբինա Ռուբեն |
Յաո (դրոշով զինվորը) | Հարվի Ֆեյերսթին | Սուրեն Թումասյան |
Լինգ (նիհար զինվորը) | Ջեդի Վատանաբե (երգում է Մեթյու Ուայլդեր) | Գևորգ Դավթյան |
Չին Պո (լիքոտ զինվորը) | Ջերի Տոնդո | Արման Մեժլումյան |
Զինվոր | - | Վահե Հակոբյան |
Տեղեկություն հայկական կրկնօրինակման մասին
խմբագրելՄուլտֆիլմը հայերեն հնչունավորվել է երկու անգամ, առաջին անգամ 2012 թվականին Շանթ ՀԸ կողմից, որպես նվեր Ամանորին։ Դերերը ձայնագրել են Լուսինե Հարությունյանը, Վահագն Հարությունյանը և Հովհաննես Դավթյանը։ Երկրորդ անգամ մուլտֆիլմը ստացել է պրոֆեսիոնալ կրկնօրինակում հայերեն «Արդինի» ստուդիայի կողմից «Հանրային Հեռուստաընկերության» պատվերով 2016 թվականին.
- Թարգմանիչ՝ Գայանե Մանուկյան
- Համընթաց տեքստի հեղինակ՝ Կարինե Եսայան
- Հնչյունային ռեժիսոր՝ Հմայակ Ռոստոմյան
- Հնչյունային օպերատոր՝ Տիգրան Հակոբյան
(2016)
Սաունդթրեք
խմբագրել# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Song: Honor to Us All» | 03:03 |
2. | «Song: Reflection» | 02:12 |
3. | «Song: I’ll Make a Man Out of You» | 03:22 |
4. | «Song: A Girl Worth Fighting For» | 02:26 |
5. | «Song: True to Your Heart» | 03:13 |
6. | «Attack At the Wall» | 02:16 |
7. | «Preparations» | 02:55 |
8. | «The Matchmaker» | 01:55 |
9. | «Short Hair» | 03:17 |
10. | «One Chance» | 01:23 |
11. | «The Master Plan» | 01:00 |
12. | «Shan Yu» | 01:01 |
13. | «Blossoms» | 03:05 |
14. | «Shoulders Back» | 01:57 |
15. | «Ping» | 00:59 |
16. | «The Real Work» | 01:49 |
17. | «Morning Assembly» | 01:11 |
18. | «Deserted Village» | 01:07 |
19. | «Bogus Letter» | 00:58 |
20. | «Letter Delivered» | 00:39 |
21. | «The Doll Survives» | 03:16 |
22. | «Save the Cannons» | 01:21 |
23. | «The Huns Attack» | 01:54 |
24. | «Avalanche» | 02:38 |
25. | «What’s Wrong with Ping?» | 02:45 |
26. | «Truth All Around» | 03:25 |
27. | «Imperial Palace» | 01:34 |
28. | «The Imperial Palace» | 00:44 |
29. | «Sword Snatcher» | 00:45 |
30. | «Boo» | 02:32 |
31. | «A Lucky Bug» | 02:41 |
32. | «Gratitude» | 01:15 |
33. | «The Pendant» | 00:46 |
34. | «The Sword» | 01:17 |
35. | «Song: Reflection (Pop Version)» | 03:34 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.filmaffinity.com/en/film890974.html
- ↑ http://stopklatka.pl/film/mulan-1998
- ↑ 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/mulan
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt0120762/
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 5,39 5,40 5,41 5,42 5,43 5,44 5,45 5,46 5,47 5,48 5,49 5,50 5,51 5,52 5,53 5,54 5,55 5,56 5,57 5,58 5,59 5,60 5,61 5,62 5,63 5,64 5,65 5,66 5,67 5,68 5,69 5,70 5,71 5,72 5,73 5,74 Mulan — 1998.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=7255
- ↑ 7,0 7,1 http://movieweb.com/movie/mulan/
- ↑ 8,0 8,1 https://www.siamzone.com/movie/m/2380
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 9,34 9,35 9,36 9,37 http://www.imdb.com/title/tt0120762/fullcredits
- ↑ http://www.imdb.com/title/tt0120762/fullcredits?ref_=tt_cl_sm#cast
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=mulan.htm
- ↑ http://www.the-numbers.com/movies/1998/MULAN.php
- ↑ http://www.imdb.com/title/tt0120762/business
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մուլանը» AllМoviе կայքում
- «Մուլանը» Big Cartoon DataBase կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլան (մուլտֆիլմ)» հոդվածին։ |