Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան
Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան (լատիշ․՝ Latvijas Nacionālais mākslas muzejs), Ռիգայի ամենահին թանգարաններից մեկն է՝ հիմնադրված 1869 թվականին։
Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Լատվիա[1] |
Տեղագրություն | Ռիգա |
Վայր | Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանի շենք |
Ղեկավարության նստավայր | Կենտրոնական շրջան, Ռիգա, Լատվիա[2] և Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանի շենք, Կենտրոնական շրջան, Ռիգա, Լատվիա |
Հասցե | Jaņa Rozentāla laukums 1[3] |
Հիմնադրվել է | 1869 և 1905[3] |
Այցելուներ | 208 709 մարդ (2018)[4] |
Հավաքածուի չափս | 107 697[3] |
Կայք | lnmm.lv/en/lnmm/ և lnmm.lv |
Պատմություն
խմբագրելՄինչև 1869 թվականը թանգարանային պահպանման ենթակա արվեստի գործեր կարելի էր տեսնել Հիմզելի թանգարանի ցուցադրությունների Անատոմիական թատրոնի շենքում և քաղաքի Արվեստների կաբինետում՝ տեղակայված Ռիգայի նախկին մայր տաճարի արևելյան թևի վերևում[5]։
1869 թվականին Ռիգայի քաղաքապետարանի անդամ Ավգուստ Հենրիխ Հոլանդերի գլխավորած հանձնաժողովի ջանքերով քաղաքային ռեալական գիմնազիայի շենքում բացվել է Ռիգայի քաղաքային արվեստի պատկերասրահը։ 1872 թվականին արվեստի պատկերասրահը միավորվել է Ռիգայի արվեստների խթանման գերմանական ընկերության հետ։ Ստեղծվել է ընդհանուր ցուցահանդես, որը գտնվել է Ռիգայի պոլիտեխնիկի շենքում։ 1879 թվականին երկու հավաքածուն էլ տեղափոխվել է Ռիգայի քաղաքապետարանի անդամ Լյուդվիգ Վիլհելմ Կերկովիուսի առանձնատուն։
Թանգարանի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտություն է առաջացել ունենալու սեփական տարածք։ Քաղաքային խորհրդի որոշմամբ Էսպլանադայի շրջանում կառուցվել է Քաղաքային արվեստի թանգարանի (1903-1905) նեոբարոկկո ոճի շենքը։ Թանգարանի առաջին տնօրենն է դարձել նրա ճարտարապետը՝ գիտական շրջանակներում հայտնի և հարգված, արվեստաբան և պատմաբան Վիլհելմ Նեյմանը։
2010 թվականից թանգարանին են միացվել Արտասահմանյան արվեստի և Դիզայնի ու դեկորատիվ արվեստի թանգարանները[6]։
Թանգարանի պաշտոնական անվանումներ
խմբագրել- 1869 թվականից՝ Ռիգայի քաղաքային պատկերասրահ,
- 1905 թվականից՝ Ռիգայի քաղաքի գեղարվեստի թանգարան,
- 1940 թվականի հուլիսից՝ Լատվիական ԽՍՀ խորհրդային արվեստի թանգարան,
- 1941 թվականի հուլիսից՝ Գերմանական պետական թանգարան (գերմ.՝ Deusches Landes Museum),
- 1944 թվականի հոկտեմբերից՝ Լատվիական ԽՍՀ լատիշական և ռուսական արվեստի պետական թանգարան,
- 1964 թվականից՝ Լատվիական ԽՍՀ գեղարվեստի թանգարան[7],
- 1987 թվականից՝ Գեղարվեստի պետական թանգարան,
- 1995 թվականից՝ Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան։
Վերակառուցում
խմբագրելՃարտարապետական հուշարձանը առանց կապիտալ նորոգման ծառայել է ավելի քան 100 տարի։ 2010 թվականի մայիսի 25-ին Ռիգայի քաղաքային դումայի գույքի վարչությունը հայտարարել է շենքի վերակառուցման և ընդարձակման նախագծի մշակման միջազգային նախնական մրցույթ, որի համար ներկայացվել են 28 աշխատանքներ։ 2010 թվականի սեպտեմբերի 30-ին ժյուրին միաձայն քվեարկել է «VV 903» կարգախոսով մակետի օգտին, որը ներկայացվել է «Processoffice» ճարտարապետական բյուրոյի (Լիտվա) կողմից։ 2011 թվականի հունվարի 24-ին պայմանագիր է ստորագրվել շենքի վերակառուցման և ռեստավրացիայի շինարարական նախագծի մշակման և դրա ընդլայնման ու կցակառույցի կառուցման վերաբերյալ։ 2012 թվականի մայիսի 23-ին նախագիծը հաստատվել է Ռիգայի քաղաքային շինարարական վարչության կողմից։ Աշխատանքները սկսելու պայմանագիրը կնքվել է 2013 թվականի հունվարի 22-ին, իսկ շենքը շահագործման է հանձնվել 2015 թվականի դեկտեմբերի 1-ին։
Շենքի վերակառուցման, ռեստավրացիայի և ընդլայնման համար միջոցները հատկացրել է Ռիգայի քաղաքային խորհուրդը (16,75 մլն եվրո), որը ներգրավել է ԵՄ ֆինանսավորումը (13,05 մլն) ERDF հիմնադրամից։ Պետությունը՝ ի դեմս մշակույթի նախարարության, ծրագրի համար հատկացրել է 346 հազար եվրո[8]։
Ընդունելության արարողության ժամանակ թանգարանի տնօրեն Մառա Լացեն հիշեցրել է, որ դեռ 1929 թվականին թանգարանի այն ժամանակվա տնօրեն նկարիչ Վիլհելմ Պուրվիտիս ը գրել է Ռիգայի դումային, որ թանգարանը պետք է ընդլայնվի։ Հետագայում նա երկրորդ անգամ է դիմել, և 1938 թվականին դուման մերժել է, քանի որ դա չափազանց բարդ նախագիծ է եղել[9]։ Եվ վերջապես, թանգարանի տարածքը կրկնապատկվել է[9]։ Վերակառուցման ընթացքում թանգարանը ընդլայնվել է, կառուցվել է ստորգետնյա հարկ՝ ապակե տանիքով «Էսպլանդա» այգու հետիոտնային արահետների մակարդակով։ Պատմական շենքում 585 մ² մակերեսով լրացուցիչ ցուցասրահներ են ստեղծվել ձեղնահարկի և գմբեթի տակ։
Նկուղի բազմանկյուն կարկառամասի հատվածում պատերն ու հատակի սալիկները նույնպես բետոնապատվել են, Գեղարվեստի ակադեմիայի կողմից 3-րդ հարկում կառուցվել է նոր առաստաղ, վերականգնվել էին 1-ին և 2-րդ հարկերի 144 պատուհանների շրջանակները։ Նախասրահի առաստաղները, պատերը և դռների ճակատամուտքերը մաքրվել են ներկի շերտերից և վերականգնվել։ Երկաթբետոնե գոտիները հենվել են Էլիզաբեթ փողոցի կողմից նոր տանիքի նոր մետաղական առասանների վրա։ Փոխվել են նաև ինժեներական կոմունիկացիաները։
2016 թվականի մայիսի 4-ին՝ Լատվիայի Հանրապետության անկախության վերականգնման օրը, տեղի է ունեցել թանգարանի հանդիսավոր բացումը[10], որին ներկա են գտնվել Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսը, մշակույթի նախարար Դեյս Մելբարդեն, Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովը, նկարչուհի Ջեմմա Սկուլմեն և այլ պատվավոր հյուրեր։ Այդ օրը թանգարան անվճար այցելել է 19 հազար մարդ[11], իսկ շահագործման առաջին 4 օրերին՝ 25 հազար։
2016 թվականի նոյեմբերի 3-ին Ռիգայի դումայի Սեփականության դեպարտամենտը Europa Nostra 2017 մրցանակի կազմակերպիչներից հաստատում է ստացել այն մասին, որ Լատվիայի արվեստի ազգային թանգարանի շենքը առաջադրվել է այդ մրցանակին «Պահպանություն» անվանակարգում։
Թանգարանի հավաքածու
խմբագրելԹանգարանի հավաքածուն բաղկացած է ավելի քան 52000 ցուցանմուշներից, որոնք բաժանված են երկու ընդարձակ հավաքածուի՝ լատվիական արվեստի հավաքածու և արտասահմանյան արվեստի հավաքածու։ Միևնույն ժամանակ, լատվիական արվեստի հավաքածուն ամենամեծն է աշխարհում և արտացոլում է Լատվիայում գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության զարգացման պատմությունը 18-րդ դարի կեսերից մինչև մեր օրերը։ Օտարերկրյա հեղինակների գործերը գտնվում են Ռիգայի ֆոնդային բորսայի շենքում տեղակայված Արտասահմանյան արվեստի թանգարանի հավաքածուում։
Հավաքածուն կազմակերպված է այնպես, որ ոչ միայն կարելի է հետևել Լատվիայի արվեստի զարգացմանը որպես ամբողջություն, այլ նաև առանձին հեղինակների ստեղծագործական ուղուն։ Դասականներ՝ Յուլի Ֆեդերսի, Կառլ Պետերսոնի, Կարլ Գունի, Յանիս Ռոզենթալի, Վիլհելմ Պուրվիտիսի, Յանիս Վալտերի աշխատանքները համարվում են թանգարանի առանձնահատուկ հպարտությունը։
Դեռևս մինչև թանգարանի պաշտոնական բացումը ռուս մի քանի նշանավոր նկարիչներ (Հովհաննես Այվազովսկի, Ալեքսեյ Բոգոլյուբով) իրենց աշխատանքներից նվիրել են Ռիգա քաղաքին։ Այդ ժամանակից ռուսական գեղանկարչության հավաքածուն շարունակաբար համալրվել է։ Այսօր ռուսական գեղանկարչության դպրոցի հավաքածուն ներկայացված է Կառլ Բրյուլովի, Վասիլի Տրոպինինի, Օրեստ Կիպրենսկու, Իվան Շիշկինի, Ալեքսեյ Սավրասովի, Իսահակ Լևիտանի աշխատանքներով։ Թանգարանում պահվում են նաև պերեդվիժնիկ նկարիչներ՝ Վասիլի Սուրիկովի, Իլյա Ռեպինի, Վասիլի Պերովի, Վլադիմիր Մակովսկու աշխատանքները։
Քսաներորդ դարի սկզբի ստեղծագործական նկրտումները արտացոլվել են վարպետների աշխատանքներում, որոնք պատկանել են այնպիսի ստեղծագործական միավորումների, ինչպիսիք են «Արվեստի աշխարհը», «Կապույտ վարդը», «Ագուռի զինվորը»,ինչպես նաև Ալեքսանդր Բենուան, Բորիս Կուստոդիևը, Իլյա Մաշկովը և այլ նկարիչներ։ Հատկանշական է Նիկոլայ և Սվյատոսլավ Ռերիխների ստեղծագործությունների ժողովածուն[12]։
Ռուս նկարիչների աշխատանքները ներկայացված չեն մշտական ցուցադրությունում, սակայն պարբերաբար ցուցադրվում են թանգարանում անցկացվող թեմատիկ ցուցահանդեսներում։
Ընդհանուր առմամբ, թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 40 հազար աշխատանք, որոնցից մոտավորապես մեկ հարյուրերորդ մասը մշտական ցուցադրության է, ինչպես աշխարհի մյուս թանգարաններում։
Ցուցադրություններ
խմբագրելՑուցահանդեսի բացումը, որը թարմացվել է թանգարանի շենքի վերակառուցումից հետո, հակասական արձագանքների է արժանացել, քանի որ մշտական ցուցադրությունն այժմ ներկայացնում է միայն Լատվիայի և լատվիացի արվեստագետների ստեղծագործությունները, իսկ ռուս վարպետների աշխատանքները հասանելի չեն եղել այցելուներին։ Թանգարանը հաստատել է, որ 2010 թվականին արվեստի մի քանի թանգարանների միավորումից հետո նրանց հավաքածուները վերանայվել և կարգավորվել են, իսկ նկարներն այժմ բաշխված են իրենց տեղերում։ Թանգարանի հավաքածուների գծով փոխտնօրեն Իվետա Դերկուսովան պարզաբանել է, որ ռուս նկարիչների հավաքածուն կցուցադրվի Ռիգայի ֆոնդային բորսայում։
«Շատ արվեստագետներ այստեղ ներկայացված չեն, բայց կան նորարար նկարիչների գործեր, որոնք այս կամ այն ժամանակաշրջանում նպաստել են լատվիական արվեստի զարգացմանը։ Նկարիչներից շատերը մնացել են ետին պլանում, քանի որ անհերքելի արժանիների ցուցակն առնվազն երեք անգամ ավելի երկար է, քան մեր պատերը», ասել է Դերկուսովան[13]։
Ցուցադրություններում ներկայացված ռուս նկարիչների թվում են նրանք, ում կյանքն ու ստեղծագործությունները կապված են Լատվիայի հետ, մասնավորապես՝ Ալեքսանդրա Բելցովան և Վոլդեմար Մատվեյսը, որը Ռուսաստանում հայտնի է որպես Վլադիմիր Մարկով։
18-րդ դարի 2-րդ կեսից մինչև 19-րդ դարի վերջի բալթյան արվեստ
խմբագրելՑուցադրությունում ներկայացված է Բալթյան տարածաշրջանում պրոֆեսիոնալ արվեստի զարգացման բազմազգ պատկերը 18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի վերջը՝ լուսաբանելով այդ շրջանի գեղանկարչության հիմնական ոճական ուղղությունները՝ կլասիցիզմը, ռոմանտիզմը, բիդերմայերը և ակադեմիական ռեալիզմը։ Այստեղ ներկայացված են Բալթյան աշխարհագրական տարածքում ծնված արվեստագետների (Յոհան Հենրիխ Բաումանիս, Իվան Էգգինկ, Ավգուստ Հեյբել և այլն) և այն նկարիչների աշխատանքները, որոնց կյանքն ու ստեղծագործությունը կապված են եղել Բալթյան երկրների հետ։
19-դարի վերջից մինչև 20-դարի կեսերի լատվիական արվեստ
խմբագրել19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերի լատվիական արվեստի ցուցադրությունը պատկերացում է տալիս ազգային արվեստի դպրոցի ձևավորման և զարգացման պատմության մասին՝ ներկայացնելով որոշակի ժամանակաշրջանի ոճական ամենակարևոր ուղղությունները և լատվիացի ականավոր նկարիչների ստեղծագործությունները[14]։
1945-1985 թվականների Լատվիայի արվեստ։ Սոցիալիստական ռեալիզմ
խմբագրելՑուցադրությունը պատկերացում է տալիս այդ ժամանակաշրջանի լատվիական արվեստի տարբեր փուլերի և ուղղությունների մասին։ Աշխատանքները հնարավորություն են տալիս կանոնական սոցիալիստական ռեալիզմից անցում կատարել այսպես կոչված «մռայլ ոճ» հետստալինյան դարաշրջանի արվեստին, որն իր մեջ կրում էր վառ անհատականության և նախապատերազմյան մոդեռնիզմի արվեստի հանդեպ մեծ հետաքրքրության գծեր։ 1970-ականներին նույնպես արձագանքեցին սոցիալական մոդեռնիզմին, ինչը հանգեցրեց ֆոտոռեալիզմի և վաղ պոստմոդեռն արվեստի փորձերի։
1985-2000 թվականների Լատվիայի արվեստ
խմբագրելԱյդ շրջանի արվեստը ներկայացված է նեոէքսպրեսիոնիստ նկարիչների գործերով, աբստրակտ և կոնցեպտուալ աշխատանքներով, ինչպես նաև 1990-ականների ոչ կոնֆորմիստ նկարիչների օբյեկտների, ասսամբլյաժների և ինստալյացիաների փորձերով։
Պատկերասրահ
խմբագրել-
Յանիս Ռոզենթալ, Ինքնադիմանկար, 1900
-
Յանիս Ռոզենթալ, Ցնծացող մանուկներ, 1913
-
Յանիս Ռոզենթալ, Արքայադուստրը և կապիկը, 1913։ Թանգարանի հավաքածուի երեք տարբերակներից մեկը
-
Արվեստի թանգարան (Ռիգա). Ինտերիեր. Հիմնական սանդուղք
-
Յանիս Ռոզենթալի ցուցահանդեսը Լատվիայի արվեստի ազգային թանգարանում, 2016
-
Յանիս Ռոզենթալս, Արկադիա
Մասնաճյուղեր
խմբագրել- Լատվիայի արվեստի ազգային թանգարանի Արսենալ ցուցասրահի
- Ռոման Սուտայի և Ալեքսանդրա Բելցովայի թանգարան (դասական մոդեռնիզմի դարաշրջանի լատվիացի վարպետների՝ Ռոման Սուտայի և Ալեքսանդրա Բելցովայի հուշահամալիր-բնակարան)
Գրականություն
խմբագրել- Художественный музей Латвийской ССР // Рига : Энциклопедия = Enciklopēdija Rīga / [пер. с латыш. ; гл. ред. П. П. Еран]. — Рига : Главная редакция энциклопедий, 1989. — С. 761-762. — ISBN 5-89960-002-0.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Latvijas Vēstnesis (լատիշ.) — Latvijas Vēstnesis, 1993.
- ↑ 3,0 3,1 3,2 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portāls — Latvijas Republikas Kultūras ministrija.
- ↑ Pērn apmeklētākais muzejs Latvijā bijis Turaidas muzejrezervāts — 2019.
- ↑ «Домский монастырь и собор». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Muzeja vēsture — par muzeju — Latvijas Nacionālais mākslas muzejs». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Художественный музей Латвийской ССР // Рига : Энциклопедия = Enciklopēdija Rīga / [пер. с латыш. ; гл. ред. П. П. Еран]. — Рига : Главная редакция энциклопедий, 1989. — С. 761-762. — ISBN 5-89960-002-0.
- ↑ DELFI (2014 թ․ փետրվարի 12). «Реконструкция художественного музея требует дополнительного времени и расходов». DELFI. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ 9,0 9,1 курс, The Baltic Course - Балтийский. «Отреставрированный Национальный художественный музей в Риге открыт для посетителей». Балтийский курс | новости и аналитика. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Торжественно открыто главное здание Латвийского Национального художественного музея - Riga.lv». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Вновь открытый Художественный музей посетили 19 тысяч человек, Mixnews.lv». Mixnews.lv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Балтик сервис Արխիվացված 2007-09-12 Wayback Machine.
- ↑ «Исчезновение картин русских художников из Национального художественного музея — концепция». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թանգարանի պաշտոնական կայքը Արխիվացված 2010-07-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան» հոդվածին։ |