Ջեմմա Սկուլմե

լատվիացի նկարչուհի

Ջեմմա Սկուլմե (լատիշ․՝ Džemma Lija Skulme, խորհրդային շրջանի փաստաթղթերում՝ Ջեմմա Օտտովնա Սկուլմե, սեպտեմբերի 20, 1925(1925-09-20)[1][2] կամ 1925[3], Ռիգա, Լատվիա[2] - նոյեմբերի 9, 2019(2019-11-09)[2], Ռիգա, Լատվիա), խորհրդային և լատվիացի նկարչուհի: Լատվիական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1976 թ.), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1984 թ.):

Ջեմմա Սկուլմե
գերմ.՝ Džemma Lija Skulme
MK balva 2009 (4108603553).jpg
Ծնվել էսեպտեմբերի 20, 1925(1925-09-20)[1][2] կամ 1925[3]
ԾննդավայրՌիգա, Լատվիա[2]
Վախճանվել էնոյեմբերի 9, 2019(2019-11-09)[2]
Մահվան վայրՌիգա, Լատվիա
ՔաղաքացիությունFlag of Latvia.svg Լատվիա և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԼատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունարվեստների գործիչ և նկարչուհի
Ոճմոդերն
Թեմաներգեղանկարչություն
ՊարգևներԵրեք աստղերի շքանշան և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԱմուսինԱրթուր Դիմիտերս և Օյարս Աբոլս
Džemma Skulme Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 20-ին Ռիգայում (Լատվիա): Ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը, Ի. Ե. Ռեպինի անվան Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի ասպիրանտուրան (արվեստագիտության թեկնածու): Երկար տարիներ ղեկավարել է Լատվիայի նկարիչների միությունը: Սկուլմեի անհատական ցուցահանդեսներ են անցկացվել Ռուսաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում: Ատմոդի ակտիվ մասնակիցներից է, Ժողովրդական ճակատի առաջին դեմքերից մեկը, հետագայում ստորագրել է Ժողովրդական Կուսակցության ստեղծման մանիֆեստը:

ԸնտանիքԽմբագրել

Ջեմման սերվել է նկարիչների տոհմից: Նրա հայրը՝Օտո Սկուլմեն (1889-1967 թվականներ, մինչև 1961 թվականը Լատվիայի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր), մայրը Մարթա Լիեպինյա-Սկուլմեն (1890-1962) է: Նկարիչներ էին նաև նրա հորեղբայրը, Ուգա (Ուգիս) Սկուլմեն և նրա որդին, Ջեմմայի զարմիկը` Յուրգիս Սկուլմեն: Վերջինը պատկերում էր լատիշների կյանքը Սիբիրում, որը կոչվում էր «զրպարտություն խորհրդային իշխանության դեմ»: Եվ Ջեմմա Սկուլմեի գլխավորությամբ Նկարիչների միությունը քվեարկեց նրան իր շարքերից հեռացնելու օգտին: 90- ամյա նկարիչը հետագայում խոստովանեց, որ «Դա պատմականորեն պայմանավորված դավաճանություն էր»[4]:

Առաջին ամուսինը եղել է դերասան Արթուր Դիմիտրեսը (1915-1986), և այդ ամուսնությունից ծնվել է որդին Յուրիս Դիմիտրեսը (1947), որը հետագայում դարձավ նկարիչ պլակատիստ:
Երկրորդ ամուսինը եղել է նկարիչ Օյարս Գուստավովիչ Աբոլսը (1922-1983), որից ունեցել է աղջկան Մարթա Սկուլմեին (1962):

Պարգևներ և կոչումներԽմբագրել

  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1984) - «Երգ» («Հարյուր տարի առաջ», «Կայծակը ճեղքում է երկինքը», «Երգ»), «Թելեր» և «Սերունդ» եռածալ նկարի համար
  • Լատվիական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1976)
  • Լատվիական ԳԱ Պատվավոր անդամ
  • Լատվիական Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր դոկտոր
  • Երեք աստղերի շքանշան (1995)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել