Ռիգայի տեխնիկական համալսարան

Ռիգայի տեխնիկական համալսարան (լատիշ․՝ Rīgas Tehniskā universitāte), Բալթյան երկրների ամենահին տեխնիկական համալսարանը։ Հիմնադրվել է 1862 թվականի հոկտեմբերի 14-ին։ Տեղակայված է Ռիգայում (նախկինում կոչվել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտ

Ռիգայի տեխնիկական համալսարան
լատիշ․՝ Rīgas Politehniskais institūts, լատիշ․՝ Rīgas Politehniskā augstskola, ռուս.՝ Рижский политехнический институт և ռուս.՝ Рижский технический университет
Rīgas Tehniskā universitāte 2002-10-02.jpg
ՀապավումՌՏՀ
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1862
ՏիպՀամալսարան
ԱնդամակցությունORCID[1] և Եվրոպայի համալսարանների միություն[2]
ԵրկիրFlag of Latvia.svg Լատվիա[3]
ՏեղագրությունԼատվիա, Ռիգա
Կայքwww.rtu.lv
##Ռիգայի տեխնիկական համալսարան (Լատվիա)
Red pog.png
Ռիգայի տեխնիկական համալսարան, Լատվիա
Commons-logo.svg Riga Technical University Վիքիպահեստում

Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտ, 1862–1918Խմբագրել

Ռիգայի պոլիտեխնիկ (Polytechnicum) ինստիտուտը հիմնադրվել է 1862 թվականին և եղել է Ռուսական կայսրության առաջին պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ունեցել է գյուղատնտեսագիտական, քիմիական, մեխանիկայի, առևտրի և ճարտարապետության, գերմաներենի ուսուցման բաժիններ։ 1896 թվականին այն վերանվանվեց Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտ, որպես ուսուցման լեզու ընդունվեց ռուսերենը։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համալսարանը տեղափոխվեց Մոսկվա և այնտեղ գործեց մինչև 1918 թվականը, որից հետո ֆակուլտետների մի մասը վերադարձվեց Լատվիա և միավորվեցին նոր հիմնադրված Լատվիայի համալսարանին։ Մյուս ֆակուլտետների ուսուցումը շարունակցվեց Ռուսաստանում։

Ռիգայի տեխնիկական համալսարան, 1958 թվականիցԽմբագրել

Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմավորվել է 1958 թվականին՝ Լատվիայի պետական համալսարանից տարանջատելով ճարտարագիտական բաժինը։ 1990 թվականին այն անվանվեց Ռիգայի տեխնիկական համալսարան, որն ունի 8 ֆակուլտետ՝

  • Ճարտարապետության և քաղաքաշինության պլանավորման ֆակուլտետ
  • Շինարարական և ճարտարագիտական ֆակուլտետ
  • Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ֆակուլտետ
  • Ճարտարագիտա-տնտեսական ֆակուլտետ
  • Նյութագիտության և կիրառական քիմիայի ֆակուլտետ
  • Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ
  • Տրանսպորտային և մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետ

Դասախոսներ, շրջանավարտներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  1. https://orcid.org/members/001G000001CAm9sIAD-riga-technical-university
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.