Օրեստ Կիպրենսկի
Օրեստ Ադամովիչ Կիպրենսկի (մարտի 13 (24), 1782[1], Nezhnovo, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 12 (24), 1836[2], Հռոմ, Պապական մարզ[3][1]), ռուս նկարիչ, ռոմանտիզմի ներկայացուցիչ։
Օրեստ Կիպրենսկի ռուս.՝ Орест Кипренский | |
---|---|
Ծնվել է | մարտի 13 (24), 1782[1] |
Ծննդավայր | Nezhnovo, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 12 (24), 1836[2] (54 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[3][1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1803) |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ռոմանտիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի դիմանկար |
Ներշնչվել է | Դիեգո Վելասկես[4], Անտոնիս վան Դեյք[4] և Տինտորետտո[4] |
Պարգևներ | |
Orest Kiprensky Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1788-1803 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1805 թվականին «Դմիտրի Դոնսկոյը Կուլիկովյան դաշտում» նկարի համար արժանացել է ոսկե մեդալի։ Հայտնի է որպես դիմանկարի վարպետ։ Աշխատել է Մոսկվայում, Տվերում, Պետերբուրգում, Իտալիայում։ Կիպրենսկու կերպարներն աչքի են ընկնում շեշտված անհատականությամբ և ռոմանտիկ հուզաշխարհով։ Հանրահայտ են «Ինքնանկար», Անդրեյ Չելիշչևի, Ալեքսանդր Պուշկինի, Եվգրաֆ Դավիդովի, Դ. Խվոստովայի և այլոց դիմանկարները։ Աշխատել է նաև գրաֆիկայի բնագավառում։ Նրա՝ Դմիտրի Ֆիլոսոֆովի դիմանկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Անդրեյ Չելիշչևի դիմանկարը
-
Եվգրաֆ Դավիդովի դիմանկարը
-
Վասիլի Ժուկովսկու դիմանկարը
-
Դ. Խվոստովայի դիմանկարը
-
Ալեքսանդր Պուշկինի դիմանկարը
-
Դ. Ն. Ֆիլոսոֆովի դիմանկարը Հայաստանի ազգային պատկերասրահում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 http://ebookiriran.ru/index.php?id=376§ion=9&view=article
- ↑ 3,0 3,1 3,2 Кипренский Орест Адамович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 http://artroots.com/ra/bio/kiprensky/kiprenskybio.html
- ↑ «Կիպրենսկի Օրեստ Ադամովիչ | Դ. Ն. Ֆիլոսոֆովի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրեստ Կիպրենսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 440)։ |