Բորիս Միխայլովիչ Կուստոդիև (ռուս.՝ Бори́с Миха́йлович Кусто́диев, փետրվարի 23 (մարտի 7), 1878[1][2][3][…], Աստրախան, Ռուսական կայսրություն - մայիսի 28, 1927(1927-05-28)[4], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային նկարիչ, Ռուս նկարիչների միության (1907), «Միր իսկուստվա»-ի, ԱԽՌՌ (1923) անդամ։ 1896-1903 թվականներին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1909 թվականից՝ ակադեմիկոս1906 թվականից հանդես է եկել գեղջկական տոնակատարություններ ու գավառային քաղաքի քաղքենիական-վաճառականական կենցաղը պատկերող վառվռուն, դեկորատիվ բնույթի նկարաշարերով («Տոնավաճառներ», «Բարեկենդաններ»)։ Կուստոդին ստեղծել է ռուս վաճառականների հավաքական կերպարներ («Վաճառականի կինը», 1915, Ռուսական թանգարան, Լենինգրադ1900-ական թվականների սկզբից մշակել է դիմանկարապատկերի ժանրը, մոդելը շաղկապելով ինտերիերին և բնանկարին։

Բորիս Կուստոդիև
ռուս.՝ Бори́с Миха́йлович Кусто́диев
Ծնվել էփետրվարի 23 (մարտի 7), 1878[1][2][3][…]
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 28, 1927(1927-05-28)[4] (49 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳեղարվեստի բարձրագույն դպրոց (1903) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
Ժանրդիմապատկեր, կենցաղային ժանր և գրքային գրաֆիկա
ՈւսուցիչՊավել Վլասով
 Boris Kustodiev Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Բորիս Կուստոդիևը ծնվել է Աստրախանում։ Նրա հայրը՝ Միխայիլ Լուկիչ Կուստոդիևը (1841-1879, Աստրախան[5]), եղել է փիլիսոփայության, գրականության պատմության պրոֆեսոր և տեղական աստվածաբանական ճեմարանում տրամաբանություն է դասավանդել։ Հայրը մահացել է, երբ ապագա նկարիչը դեռ երկու տարեկան չկար։ Մայրը օրվա հացը վաստակել է պատվերով ասեղնագործությամբ զբաղվելով և տեղական վաճառականների տներում տոներին դաշնամուր նվագելով[6]։ Բորիսը սովորել է ծխական դպրոցում, ապա՝ գիմնազիայում։ 15 տարեկանից նկարչության դասեր է ստացել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Պավել Վլասովի մոտ։

1896 թվականին ընդունվում է Գեղարվեստի Կայսերական ակադեմիայի Բարձրագույն արվեստի ուսումնարան։ Նա նախ սովորում է Վասիլի Սավինսկու արվեստանոցում, իսկ երկրորդ կուրսից` Իլյա Ռեպինի մոտ։ Նա մասնակցել է Ռեպինի «1901 թվականի մայիսի 7-ին Պետական խորհրդի հանդիսավոր նիստը» (1901-1903, Ռուսական թանգարան, Սանկտ Պետերբուրգ) կտավին ստեղծման աշխատանքներին։ Չնայած այն հանգամանքին, որ երիտասարդ նկարիչը լայն ճանաչում էր ձեռք բերել որպես դիմանկարիչ, նա իր մրցույթային աշխատանքի համար ընտրել էր ժանրային թեմա («Շուկայում») և 1900 թվականի աշնանը մեկնում է Կոստրոմայի նահանգ բնօրինակ որոնելու համար։ Այստեղ Կուստոդիևը հանդիպում է իր ապագա կնոջը՝ 20-ամյա Յուլիա Եվստաֆիևնա Պռոշինսկայային։ Հետագայում նկարիչը նկարում է իր սիրելի կնոջ մի քանի գեղատեսիլ դիմանկարներ։

1903 թվականի հոկտեմբերի 31-ին նա ավարտեց ուսուցման դասընթացը ոսկե մեդալով, ստացավ նկարչի կոչում «Շուկայում» կտավի համար[7] և մեկ տարով արտերկիր ու Ռուսաստան կրթաթոշակային ուղևորության մեկնելու իրավունք։ Դասընթացի ավարտից առաջ էլ նա մասնակցել է Սանկտ Պետերբուրգի և Մյունխենի միջազգային ցուցահանդեսներին (Միջազգային ասոցիացիայի մեծ ոսկե մեդալ)։

1903 թվականի դեկտեմբերին նա կնոջ ու որդու հետ մեկնեց Փարիզ։ Իր ճանապարհորդության ընթացքում Կուստոդիևը այցելել է Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, ուսումնասիրել և ընդօրինակել հին վարպետների գործերը։ Այնուհետև ընդունվել է Ռենե Մենարի արվեստանոց։ Վեց ամիս անց Կուստոդիևը վերադարձել է Ռուսաստան և աշխատել Կոստրոմա նահանգում «Տոնավաճառներ» և «Գյուղական արձակուրդներ» նկարների շարքի վրա։

1904 թվականին դարձել է «Նկարիչների նոր ընկերության» հիմնադիր անդամ։ 1905-1907 թվականներին աշխատել է որպես ծաղրանկարիչ «Ժուպել» երգիծական ամսագրում (հայտնի նկարը` «Մուտք. Մոսկվա»), որի փակվելուց հետո՝ «Դժոխային փոստ» և «Իսկրա» ամսագրերում։ 1907 թվականից եղել է Ռուս նկարիչների միության անդամ։ 1909 թվականին Ռեպինի և այլ դասախոսների առաջարկով ընտրվել է Արվեստի ակադեմիայի անդամ։ Միևնույն ժամանակ, Կուստոդիևին առաջարկում են փոխարինել Վալենտին Սերովին` որպես Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի դիմանկարային ժանրի ուսուցիչ, բայց վախենալով, որ այդ գործունեությունը շատ ժամանակ կխլեր իր անձնական աշխատանքից, և չի ցանկացել տեղափոխվել Մոսկվա և հրաժարվել է այդ պաշտոնից։ Ռուսաստանի նկարիչների միության պառակտման արդյունքում, որը տեղի է ունեցել Ա. Բենուայի 1909-1910 ցուցահանդեսի մասին «Ռեչ» թերթում տպագրված հոդվածի արձագանքներից հետո, Կուստոդիևը, պետերբուրգցի մի շարք վարպետների հետ միասին 1910 թվականի հոկտեմբերի 7-ին դուրս է եկել «Միություն»-ից[8]։ 1910 թվականից դառրձել է «Արվեստի նորացված աշխարհ»-ի անդամ[9]։

1909 թվականին Կուստոդիևի մոտ ի հայտ են եկե ողնաշարի ուռուցքի առաջին նշանները։ Մի քանի վիրահատություններ միայն ժամանակավորապես մեղմել են հիվանդությունը. կյանքի վերջին տասնհինգ տարիներին նկարիչը գամված է եղել անվասայլակին։ Հիվանդության պատճառով նա ստիպված է եղել նկարել պառկած վիճակում։ Այնուամենայնիվ, հենց նրա կյանքի այս դժվար ժամանակահատվածում են հայտնվել ամենավառ, բուռն, կենսուրախ գործերը։ 1913 թվականին դասավանդել է Նոր գեղարվեստի արվեստանոցում (Սանկտ Պետերբուրգ)։

1911 թվականին Կուստոդիևը մեկնել է Շվեյցարիա, քանի որ մեջքի հիվանդության ծանր ախտանիշները ստիպել են նրան մի քանի ամիս անցկացնել լեռնային հանգստավայրի մասնավոր կլինիկայում։ Երբ 1915 թվականին Բորիս Միխայլովիչը վերադարձել է Մոսկվա՝ աշխատելու Մոսկվայի գեղարվեստական թատրոնում (Ի.Ս.Սուրգուչովի «Աշնանային ջութակներ» ֆիլմի դեկորացիայի վրա) նա արդեն ծանր հիվանդ է եղել։ Գիշերը նա ցավից ճչացել է, նրան տանջել է նույն մղձավանջը, սև կատուները իրենց սուր ճանկերը խրել են մեջքի մեջ և պատռել ողերը[10].: 1914 թվականին Կուստոդիևը Սանկտ Պետերբուրգի Եկատերինհոֆսկի պողոտայի 105 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում բնակարան է վարձակալել։ 1915 թվականից մինչև կյանքի վերջը Կուստոդիևն ապրել է Է. Միխայլովի բազմաբնակարան շենքում (Վվեդենսկայա փողոց, շենք 7, բն. 50):

Վիբորգի «Կոնկալա» առողջարանում նկարիչն անցկացրել է 1917 թվականի ամառը՝ երկրորդ վիրահատությունից հետո։ Այստեղ ստեղծվել են նկարչի ութ աշխատանքներ` Գրաբովսկայայի, Լոպատինայի, Սուվորինայի, Անիտա Բուդենհոֆի դիմանկարները, «Կամրջի վրա» նկարը և համանուն ուրվանկարը, ինչպես նաև «Կոնկոլա (Ֆինլանդիա)» և «Անտառային լիճ Կոնկոլայում» բնանկարները։ Արվեստագետ Ա. Մարտինովան 2018 թվականին հայտնաբերել է նկարչի մեկ այլ եզակի գործ՝ «Էտյուդ։ Կոնկոլա։ Բուդենհոֆի նախկին դաստակերտը», ինչպես նաև նկարչի Վիբորգյան ժամանակաշրջանին վերաբերվող «Ֆիննական ծաղկեփունջ» (1917), «Երեկոյան բնանկար» (1917) և «Բնանկար ծաղկեփնջով» (1917) նատյուրմորտները[10]։

 
Գերեզմանի լուսանկարը

Բորիս Կուստոդիևը թաղված է Ալեքսանդր Նևսկի մայրավանքի Նիկոլսկոե գերեզմանատանը։ 1948 թվականին նրա աճյունը և հուշարձանը տեղափոխել են Ալեքսանդր Նևսկի մայրավանքի Տիխվին գերեզմանատում։

Ընտանիք

խմբագրել
 
Բորիս Կուստոդիևը կնոջ՝ Յուլիայի հետ 1903 թվականին

Բորիս Կուստոդիևը կինը՝ Յուլիա Էվստաֆիևնա Պռոշինսկայան, ծնվել է 1880 թվականին։ 1900 թվականին նա ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ Կոստրոմա նահանգում, որտեղ ամռանը Բորիս Կուստոդիևը մեկնել էր ուրվանկարներ նկարելու։ Նա երիտասարդ նկարչի զգացմունքներին պատասխանել է փոխադարձ համակրանքով և դարձել նրա կինը 1900-ականների սկզբին՝ ընդունելով ամուսնու ազգանունը։ Ամուսնության ընթացքում ծնվել է որդին` Սիրիլը (1903-1971, որը նույնպես նկարիչ է դարձել) և դուստրը` Իրինան (1905-1981)։ Երրորդ երեխան՝ Իգորը, մահացել է մանկահասակ տարիքում։ Յուլիա Կուստոդիևան մահացել է 1942 թվականին։

Նկարազարդումներ և գրքային գեղանկարչություն

խմբագրել

1905-1907 թվականներին Բորիս Կուստոդիևն աշխատել է «Ժուպել» («Մուտք. Մոսկվա» հայտնի նկարը), «Դժոխային փոստ» և «Իսկրա» երգիծական հանդեսներում։ Նրբորեն զգալով գիծը` Կուստոդիևը կատարել է նկարազարդումների շարք դասական գործերի և իր ժամանակակիցների ստեղծագործությունների համար (Լեսկովի աշխատանքների նկարազարդումներ. «Գուլպա նորոգողը», 1922; «Մցենսկի գավառի լեդի Մակբեթ», 1923)։ Տիրապետելով կոշտ նրբագծին՝ փորագրման տեխնիկայով աշխատել է վիմագրության և լինոլեումի վրա։

Գեղանկարչություն

խմբագրել
 
Շալյապինի դիմանկարը (1921), հեղինակ` Բորիս Կուստոդիև

Կուստոդիևն իր կարիերան սկսել է որպես դիմանկարիչ։ Ռեպինի «1901 թվականի մայիսի 7-ի Պետական խորհրդի հանդիսավոր նիստի» էտյուդների վրա աշխատելիս արդեն ուսանող Կուստոդիևը ցույց է տվել դիմանկարչի իր տաղանդը։ Այս բազմիմաստ կոմպոզիցիայի էսքիզների և դիմանկարների մեջ նա հաղթահարել է Ռեպինի ստեղծագործական ձևի հետ նմանություն ձեռք բերելու խնդիրը։ Բայց դիմանկարիչ Կուստոդիևն ավելի մոտ է եղել Սերովին։ Նկարչական կերտարվեստը, ազատ երկար վրձնախազվածքը, արտաքին տեսքի վառ առանձնահատկությունը, շեշտադրումը բնատիպարի արտիստիզմի վրա, հիմնականում սրանք էին ակադեմիայի գործընկերների և ուսուցիչների ստեղծած դիմանկարների առանձնահատկությունը` առանց Սերովյան հոգեբանության[11]։ Կուստոդիևը երիտասարդ նկարչի համար աներևակայելի արագ, բայց արժանիորեն նվաճել է դիմանկարչի համբավը մամուլի և պատվիրատուների շրջանում։ Սակայն, Ա. Բենուայի կարծիքով «... իսկական Կուստոդիևը դա ռուսական տոնավաճառ էր, խայտակտավ, «մեծ աչքերով» մաղեր, «գույների բարբարոսական պայքար », ռուսական արվարձան և ռուսական գյուղ ՝ իրենց հարմոնիկայով, քաղցրաբլիթներով, պճնազարդ աղջիկներով և խիզախ տղաներով ... Ես պնդում եմ, որ դա նրա իրական ոլորտն է, իր իսկական ուրախությունը ... Երբ նա նկարում է նորաձև տիկնանց և պատվավոր քաղաքացիների, դա բոլորովին այլ էր՝ ձանձրալի, դանդաղ, հաճախ նույնիսկ անճաշակ։ Եվ ինձ թվում է, որ դա սյուժեից չէ, այլ մոտեցումից»։

1900-ականների սկզբից Բորիս Միխայլովիչը մշակել է դիմանկարային յուրահատուկ ժանր, որում բնատիպարը կապվում է շրջապատող բնաշխարհի կամ ինտերիերի հետ։ Միևնույն ժամանակ, դա մարդու և նրա յուրահատուկ անհատականության ընդհանրացված պատկերն է, դրա բացահայտումը բնատիպարին շրջապատող աշխարհի միջոցով։ Իրենց ձևով այս դիմանկարները կապված են Կուստոդիևի ժանրային պատկերների հետ («Ինքնադիմանկար» (1912), Ա. Ի. Անիսիմովի (1915), Ֆեոդոր Շալյապինի (1922) դիմանկարները։ Բայց Կուստոդիևի հետաքրքրությունները դուրս են եկել դիմանկարի շրջանակներից և պատահական չէ, որ նա ավարտական աշխատանքների համար ընտրել է ժանրային նկար («Շուկայում» (1903), չի պահպանվել)։ 1900-ականների սկզբին, մի քանի տարի անընդմեջ, Կուստոդիևը Կոստրոմա նահանգում բնօրինակից կատարվող աշխատանքներ է իրականացրել։ 1906 թվականին Կուստոդիևը ներկայացրել է ստեղծագործություններ, որոնք նոր են եղել իրենց հայեցակարգում. կտավների շարք` վառ-տոնական գյուղացու և գավառական բուրժուական առևտրական կյանքի թեմաներով, որոնցում տեսանելի են մոդեռնի առանձնահատկությունները։ Տպավորիչ, դեկորատիվ աշխատանքները բացահայտում են ռուսական բնավորությունը առօրյա կյանքի ժանրի միջոցով։ Խորը իրատեսական հիմքի վրա Կուստոդիևը ստեղծեց բանաստեղծական երազանք ՝ հեքիաթ գավառական ռուսական կյանքի մասին։ Այս աշխատանքներում մեծ նշանակություն է տրվում գծին, նկարին, գունային բծին, ձևերն ընդհանրացվում և պարզեցվում  են, նկարիչը անդրադառնում է գուաշին  և տեմպերային։ Նկարչի աշխատանքներին բնորոշ է ոճավորումը. Նա ուսումնասիրում է 16-18-րդ դարերի ռուսական պարսունան, պրիմիտիվ նկարը, գավառական խանութների և կրպակների ցուցանակները, ժողովրդական արհեստները։

Հետագայում Կուստոդիևը հետզհետե ավելի ու ավելի է շարժվում դեպի ժողովրդական և, հատկապես, ռուս վաճառականների կյանքի հեգնական ոճավորումը, որն աչքի է ընկնում գույների խելահեղությամբ  («Գեղեցկուհին», «Ռուսական Վեներա»[12],«Վաճառականուհին թեյում է»

Հաշմանդամի  անվասայլակին գամված` Կուստոդիևը ստեղծում է իր ամենավառ աշխատանքները, որոնք լցված էին  կյանքի անվերջ սիրով, հույզերի հորձանքով[10]։

«Ռուսական Վեներայի» համար Կուստոդիևը պատրաստի կտավ չի ունեցել։ Նկարիչը վերցրել է իր «Սանդղավանդի վրա» կտավը և նկարել դրա հակառակ կողմում։ Բորիս Միխայլովիչը շատ հիվանդ է եղել։ Նա միայն օրական երկու-երեք ժամից ոչ ավել է կարողացել նստել հատուկ սայլակի վրա՝ հաղթահարելով սարսափելի ցավն ամբողջ մարմնում։ Երբեմն չի կարողանցել վրձին վերցնել։ Այդ պահին նրա կյանքը սխրանք է եղել։ Այդ կտավը, կարծես, դարձել է նրա կյանքի արդյունքը. Մեկ տարի անց Կուստոդիևը մահացել է։ Նկարչի ընկերներից մեկը հիշում է.

  Նա գլորվեց դեպի իր կտավները և հեռացավ դրանցից, կարծես մարտահրավեր նետելով ... վերահաս մահին ...  
  Ես իմ կյանքում շատ հետաքրքիր, տաղանդավոր և լավ մարդկանց եմ ճանաչել, բայց եթե երբևէ մարդու մեջ իսկապես բարձր ոգի եմ տեսել, դա եղել է Կուստոդիևի մոտ...
- Ֆեդոր Իվանովիչ Շալյապին
 

1984 թվականին Գորկու արվեստի թանգարանի ջրածածկ լինելուց հետո (ջեռուցման խողովակները պայթել էին) նկարը լուրջ վնասվել է, ներկերի լուրջ հոսակերտեր են առաջացել, որոշ տեղերում ներկի շերտը լվացվել է։ Վերականգնող Պավել Բարանովը վերականգնել է կտավը մեկ տարվա ընթացքում, նա մեխանիկորեն հեռացրել է կեղտոտ լաքերը, ներկերի շերտը վերականգնել է  ռետուշացման եղանակով։ Վերականգնման արդյունքում թանգարանի այցելուները կարող են տեսնել ինչպես «Սանդղավանդի վրա», այնպես էլ «Ռուսական Վեներա» նկարները։

Թատերական աշխատանքներ

խմբագրել

Ինչպես դարասկզբի շատ նկարիչներ, Կուստոդիևը նույնպես աշխատել է թատրոնում[13]՝ ստեղծագործության իր տեսլականը տեղափոխելով բեմ։ Կուստոդիևի կատարած դեկորացիան գունեղ է, մոտ իր ժանրային նկարչությանը, բայց դա միշտ չէ, որ ընկալվել է որպես առաքինություն` ստեղծելով պայծառ ու համոզիչ աշխարհ, տարված լինելով նյութական գեղեցկությամբ, նկարչի կարծիքը երբեմն չի համընկել հեղինակի պիեսի ռեժիսորական ընթերցման մտադրությանը (Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի «Պազուխինի մահը» 1914, Մոսկվայի գեղարվեստական թատրոն, Օստրովսկու այդպես էլ երբեք լույս չտեսած «Ամպրոպը» 1918)։ Թատրոնի համար իր հետագա աշխատանքներում նա կամերային մեկնաբանությունից անցել է ավելի ընդհանրացվածի, փնտրել ավելի մեծ պարզություն, կառուցել բեմական տարածք՝ ռեժիսորին ազատություն տալով կառուցել միզանսցեններ։ Կուստոդիևը հաջողություն է ունեցել 1918-1920 թվականներին օպերային ներկայացումների ձևավորման աշխատանքներում (1920, «Ցարական հարսնացուն», «Ժողովրդական տան Մեծ օպերային թատրոն», 1918, «Ձյունանուշիկը», Մեծ թատրոն (չի բեմադրվել)), Ալեքսանդր Սերովի «Թշնամու ուժը» (Ակադեմիական (նախկին Մարիինյան) թատրոն, 1921) օպերայի բեմադրության ուրվանկարները։

Հաջողված են եղել նաև Եվգենի Զամյատինի «Լուերը» ներկայացման բեմադրությունները (1925, Մոսկվայի գեղարվեստական դրամատիկական թատրոն, 1926 թվական, Լենինգրադի Դրամատիկական Մեծ թատրոն)։ Ներկայացման ռեժիսոր Ալեքսեյ Դիկին հիշում է.

  Դա այնքան պայծառ էր, այնքան ճշգրիտ, որ իմ՝ որպես էսքիզներ ընդունող ռեժիսորի դերը հասցվեց զրոյի, ես ճշտելու կամ ժխտելու ոչ մի  պատճառ  չունեի։ Կարծես Կուստոդիևը, եղել էր իմ սրտում, լսել մտքերս,ինձ հետ միասին կարդացել էր Լեսկովի պատմվածքը և հավասարապես տեսել այն բեմական տեսքով։ ... Նկարչի հետ ես երբեք չեմ ունեցել այնպիսի ամբողջական, այնպիսի ոգեշնչող միակարծություն, ինչպիսին եղել է «Լուն» ներկայացման վրա աշխատելիս։ Ես իմացա այս համագործակցության ողջ իմաստը, երբ բեմում հայտնվեցին Կուստոդիևի պայծառ փայտաշեն դեկորացիաները, նրա ուրվագծերով պատրաստած բուտաֆորիաներն ու բեմական իրերը։ Նկարիչը իր վրա վերցրեց ամբողջ ներկայացման և նվագախմբի առաջին պարտիայի ղեկավարումը, ներդաշնակորեն և զգայունորեն կազմակերպելով այն[14]։  

1917 թվականից հետո նկարիչը իր վրա է վերցրել Հոկտեմբերյան հեղափոխության առաջին տարեդարձի հետ կապված Պետրոգրադի արտաքին ձևավորման աշխատանքները, նկարեց հեղափոխական թեմատիկայով պաստառներ, ժողովրդական արտատպված փորագրություններ և նկարներ հեղափոխական թեմատիկայով (Բոլշևիկ, 1919-1920, Տրետյակովյան պատկերասրահ, «Տոնակատարություններ Կոմինտերնի 2-րդ համագումարի պատվին Ուրիցկու հրապարակում», 1921, Ռուսական պետական թանգարան

Հիշատակ

խմբագրել
  • 1978 թվականին թողարկվել է փոստային նամականիշերի շարք և գեղարվեստական դրոշմակնիքով ծրար` նվիրված նկարչի ստեղծագործություններին։ 2003 թվականին թողարկվել է նաև Կուստոդիևի պատկերով գեղարվեստական ձևավորված ծրար (նկարիչ` Բ. Իլյուխին, տպաքանակ՝ 1.000.000 օրինակ)[15],
  • Աստրախանում` Պավել Դոգադինի անվան Աստրախանի նախկին պատկերասրահի հարևանությամբ (նախկինում՝ Կուստոդիևի անունով), տեղակայված է Կուստոդիևի հուշարձանը։ Աստրախանում է գտնվում Կուստոդիևի տուն-թանգարանը, Կալինինի փողոց, 26 / փ. Սվերդլովի փողոց, 68 հասցեում։
  • Կուստոդիևի անվան թանգարանը Կոստրոմայի մարզի Օստրովսկոե ավանում գտնվում է Սովետական 29 հասցեում[16],
  • Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանում գտնվող փողոցներից մեկը կոչվում է Կուստոդիևի անունով,
  • Կուստոդիևի անունով է կոչվում Աստրախանի Լենինյան շրջանի Կրիվայա Բոլդա գետի ափին գտնվող փողոցը,
  • Իվանովոյի մարզի Կինեշմա քաղաքում և Կոստրոմայի մարզի Օստրովսկոե ավանում գտնվող փողոցներն անվանակոչվել են Կուստոդիևի անունով,  
  • Կուստոդիևի անունով է կոչվում Մոսկվայի Նովոմոսկովսկի վարչական շրջանի Ոսկրեսենսկի բնակավայրի անցումը[17],
  • 2013 թվականից Բորիս Կուստոդիևի անունն է կրում «Աէրոֆլոտ»Boeing 737 (VP-BRH) ինքնաթիռը,
  • Բորիս Կուստոդիևի անունով փողոց կա նաև Գելենջիկ առողջարանային քաղաքում,
  • Բորիս Կուստոդիևի անունով է կոչվում Աստրախան քաղաքի օդանավակայանը։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Воинов В. Б. М. Кустодиев. — Л., 1925.
  • Князева В. П. Борис Михайлович Кустодиев: (1878—1927), каталог выставки / Государственный Русский музей; [авт. предисл.]. — Л.: Гос. Русский музей, 1959. — 117, [2] с., [18] л. ил., портр.
  • Мартынова А. Г. Выборг в жизни и творчестве русского художника Бориса Михайловича Кустодиева (1878 – 1927) // Вестник Томского государственного университета. Культурология и искусствоведение. – 2020. – №37. – С.146-164.
  • Эткинд М. Б. М. Кустодиев. — Л.-М., 1960.
  • Лебедева В. Е. Кустодиев: Живопись. Рисунок. Театр. Книга. Эстамп. — М.: Наука, 1966. — 244 с. — 10 000 экз. (в пер., суперобл.)
  • Савицкая Т. А. Б. М. Кустодиев. — М.: Искусство, 1966. — 148, [6] с. — 25 000 экз. (обл., суперобл.)
  • Эткинд М. Г. Борис Михайлович Кустодиев. — Л.: Художник РСФСР, 1968. — 64 с. — (Народная библиотечка по искусству). — 20 000 экз. (обл.)
  • Алексеева А. И. Солнце в день морозный: (Кустодиев) / Рисунки в тексте и на вкладке Б. Кустодиева; Обложка и шмуцтитулы художника Б. Ардова.. — М.: Молодая гвардия, 1978. — 176, [16] с. — (Пионер — значит первый. Вып. 60). — 100 000 экз. (в пер.)
  • Лебедева В. Е. Кустодиев: Время. Жизнь. Творчество. — М.: Детская литература, 1984. — 160 с. — 75 000 экз. (в пер.)
  • Турков А. М. Борис Михайлович Кустодиев. — М.: Искусство, 1986. — 160, [80] с. — (Жизнь в искусстве). — 100 000 экз.
  • Богданов-Березовский В. М. Кустодиев // Встречи. — М.: Искусство, 1967. — С. 159—190. — 280 с. — 25 000 экз.
  • Лазарев С. Е. Образ Степана Разина в изобразительном искусстве // Преподавание истории в школе. 2016. № 8. — С. 29-34.
  • С. Н. Кондаков. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 107. — 454 с.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. [1]
  6. Энциклопедия русской живописи / О.Ю. Николаева. — «ОЛМА Медиа Групп», 2010. — С. 230. — 496 с. — ISBN 978-5-373-02769-4
  7. Справочник Императорской Академии художеств, 1915, էջ 107
  8. Борис Михайлович Кустодиев. — Л.: Художник РСФСР, 1967. С. 25, 113
  9. Турков А. М. Кустодиев. — (Жизнь в искусстве). — С. 73.
  10. 10,0 10,1 10,2 Мартынова А. Г. Выборг в жизни и творчестве русского художника Бориса Михайловича Кустодиева (1878-1927) // Вестник Томского государственного университета. Культурология и искусствоведение.. — 2020. — № 37.
  11. Лебедева В. Кустодиев. Время. Жизнь. Творчество. — М.: Дет. лит., 1984. — с. 45—47.
  12. Моделью для этой картины послужила натурщица Елена Григорьевна Николаева (1903—1986), в замуж. Михайлова, поэтесса; в 1920—30-х гг. одна из самых востребованных ленинградских натурщиц. О ней см. Курдов В. И. Памятные дни и годы. Записки художника. — СПб.: Арсис, 1994. — С. 56-67.; «Experiment/Эксперимент: Журнал русской культуры». № 16: «Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда». В 2 ч. LA (USA), 2010. Ч. 2. С.по указ.; Шишмарёва Т. В. «…Написала о своих друзьях». Публикация, предисловие и примечания З. Курбатовой. // Журнал «Наше наследие», № 90-91, 2009. — С. 106—121.
  13. Кустодиев Б. М. // Театральная энциклопедия. Т. 3. Кетчер — Нежданова. / Гл. ред. Павел Александрович Марков. — М.: Советская энциклопедия, 1964.
  14. Виктория Ефимовна Лебедева Кустодиев. Время. Жизнь. Творчество. — М.: Детская литература, 1984. — С. 141.
  15. «Художественный маркированный конверт № 39К-2003. Русский живописец Б. М. Кустодиев». // Марка.
  16. «Музей имени Б. М. Кустодиева».
  17. «В ТиНАО появится бульвар Сервантеса и улица Веласкеса». // Проект «Большая Москва». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Կուստոդիև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 23