Վասիլի Պերով
Վասիլի Գրիգորևիչ Պերով (դեկտեմբերի 21 1833 (հունվարի 2 1834)[1], Տոբոլսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 29 (հունիսի 10), 1882[1], Կուզմինկի[1]), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամներից մեկը։
Վասիլի Պերով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 21 1833 (հունվարի 2 1834)[1] |
Ծննդավայր | Տոբոլսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 29 (հունիսի 10), 1882[1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Կուզմինկի[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն[2] և Կերպարվեստ[2] |
Ուսուցիչ | Սերգեյ Զարյանկո |
Աշակերտներ | Պավել Վլասով |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1853-1861 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1871-1882 թվականներին՝ դասատու)։ Գեղարվեստի ակադեմիայի կրթաթոշակառու (1862-1869, մինչև 1864 թվականը՝ Փարիզում)։ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամ։ 1860-ական թվականներին սկզբի ժանրային գործերում դեմ է հանդես եկել ճորտատիրությունը («Գյուղական խաչաթափորը զատկին», 1861, «Թեյըմպում Միտիշչիում», 1862)։
ՊատկերասրահԽմբագրել
Ալեքսանդր Օստրովսկի (1871)
Ֆեոդոր Դոստոևսկի (1872)
Եմելյան Պուգաչովի դատը (1879)
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 277)։ |