Վլադիմիր Եգորովիչ Մակովսկի (ռուս.՝ Владимир Егорович Маковский, 1864, փետրվարի 7, Մոսկվա - 1920, փետրվարի 21, Պետրոգրադ), ռուս նկարիչ։ Ակադեմիկոս (1873), Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1893)։

Վլադիմիր Մակովսկի
ռուս.՝ Владимир Егорович Маковский
Makovsky Vladimir Egorovich, Self Portrait - 1905.jpg
Ի ծնեВладимир Маковский
Ծնվել էհունվարի 26 (փետրվարի 7), 1846
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էփետրվարի 21, 1920(1920-02-21)[1][2][3] (74 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ոճսոցիալիստական ռեալիզմ
Ժանրկենցաղային ժանր
Թեմաներգեղանկարչություն
Vladimir Makovsky Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1861-1866 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, 1882-1894 թվականներին՝ դասավանդել նույն ուսումնարանում, 1894-1918 թվականներին՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1895 թվականից՝ ռեկտոր)։ 1872 թվականից Պերեդվիժնիկների ընկերության անդամ։ Իր աշխատանքներում արտացոլել է քաղաքային կենցաղը («Այցելություն աղքատներին», 1874, «Բանկի սնանկացումը», 1881, «Զբոսայգում», 1886-1887), ստեղծել նաև սոցիալ-քննադատական բովանդակությամբ առանձնացող գործեր («Սպասում», 1875, «Դատապարտվածը», 1879), դիմանկարներ։ Մակովսկու հայացքներն առավել արտահայտվել են «Վոլգայի վրա» նկարաշարում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին արձագանքել է քաղաքական քաղաքական կարևոր իրադարձություններին («Կին հեղափոխականի հարցաքննությունը», 1904 և այլն)։ Հայտնի է նաև որպես գրաֆիկ։

Նկարչի «Գյուղացի երեխաներ» (1880), «Քաղաքագետներ» (1884) և այլ աշխատանքներ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Վլադիմիր Մակովսկու որդին է գեղանկարիչ Ալեքսանդր Մակովսկին:

ԳրականությունԽմբագրել

  • Друженкова Г. А. Владимир Маковский / Художник-оформитель А. Ф. Серебряков. — М.: Изд-во Академии художеств СССР, 1962. — 136 с. — 42 000 экз. (обл., суперобл.)
  • Журавлёва Е. В. Владимир Маковский. — М.: издательство Искусство, 1971. — 160 с. — 25 000 экз. (в пер., суперобл.)
  • Азаркович В., Гусарова А., Плотникова Евг. ГТГ: Рисунок. Акварель. М., 1966.
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 120. — 454 с.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Маковский Владимир Егорович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. RKDartists
  3. Энциклопедия Брокгауз (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 181