Կարլ Ֆեոդորովիչ Գուն (ռուս.՝ Карл Фёдорович Гун, Կարլ Թեոդոր Գուն (ռուս.՝ Карл Теодо́р Гунь), գերմ.՝ Karl Jacob Wilhelm Huhn, լատիշ․՝ Kārlis Hūns, 1 (13) նոյեմբերի, 1831[4][5], Զիսեգալ (գերմ.՝ Sissegal), Լիֆլյանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն — 16 (28) հունվարի, 1877, Դավոս, Գրաուբյունդեն կանտոն, Շվեյցարիա), ռուս պատմական գեղանկարիչ, կենցաղանկարիչ, դիմանկարիչ, ջրանկարիչ, ակադեմիկոս, պատմական գեղանկարչության պրոֆեսոր, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի խորհրդի անդամ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[6]։

Կարլ Գուն
գերմ.՝ Karl Jacob Wilhelm Huhn
Ծնվել էնոյեմբերի 13, 1831(1831-11-13)[1]
ԾննդավայրMadliena, Լատվիա
Վախճանվել էհունվարի 28, 1877(1877-01-28)[2] (45 տարեկան)
Մահվան վայրԴավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Carl Huns Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կարլ Գունը ծնվել է 1831 թվականի նոյեմբերի 1-ին (նոյեմբերի 13-ին) Բալթիկայում ապրող գերմանացիների ընտանիքում[7][8][9]։ Հայրը՝ Կարլ Ֆրիդրիխ Գունը (գերմ.՝ Karl Friedrich Huhn), եղել է եկեղեցական-թեմական դպրոցի ուսուցիչ[10][11], երգեհոնահար և դպիր[12], մայրը Լուիզա Դորոթեա Ֆոգելն է (գերմ.՝ Louise Dorothea Vogel)[4]:

 
«Բարդուղիմեոսյան գիշերվա նախօրյակին», (1868), կտավ, յուղաներկ, Ռուսական պետական թանգարան

Հիմնական կրթությունն ստացել է Ռիգայի եկեղեցական դպրոցում։ 1850 թվականին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որպես նկարիչ աշխատանքի ընդունվել վիմագրող Պապպեի մոտ և զուգահեռաբար հաճախել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայի երեկոյան դասերի։ Երկու տարի անց դարձել է ակադեմիայի աշակերտ. նրա ուսուցիչն է եղել Պյոտր Բասինը։ Ակադեմիայում սովորելու տարիներին նկարչության ու գեղանկարչության բնագավառում ունեցած հաջողությունների համար արժանացել է չորս արծաթե մեդալների, իսկ 1860 թվականին նկարած «Օլիմպիական խաղեր» մրցութային նկարի համար ստացել է փոքր ոսկե մեդալ։

1861 թվականին Կարլ Գունն ստացել է առաջին աստիճանի դասային նկարչի կոչում և մեծ ոսկե մեդալ «Մեծ իշխանուհի Սոֆյա Վիտովտովնան Վասիլի II-ի հարսանիքին» ծրագրի համար[13]։ Դրանից կարճ ժամանակ անց նա ուղարկվել է Ելաբուգա քաղաք՝ նկարելու տեղի Պոկրովյան եկեղեցու որմնանկարները։ Այդ սրբապատկերներից բացի նա այնտեղ ստեղծել է բազմաթիվ էտյուդներ ու ժողովրդի կենցաղը ներկայացնող նկարներ[14][15]։

Կարլ Գունը՝ որպես Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կրթաթոշակառու, 1863 թվականին մեկնել է արտասահման։ Եղել է Լայպցիգում, Դրեզդենում, Պրահայում և Մյունխենում, բնակություն հաստատել Փարիզում և սկզբնական շրջանում աշխատել է «Կարապավիզ Էդիտան Գաստինգսի ճակատամարտի դաշտում գտնում է իր սիրելիի՝ Հարոլդի դին» (ռուս.՝ «Эдита Лебяжья-шея находит на поле Гастингской битвы труп своего возлюбленного Гаральда») նկարի (մնացել է անավարտ), ինչպես նաև դիմանկարների (գրող Մարկևիչի դիմանկարը) և այլ նկարների վրա։ 1868 թվականին Փարիզի սալոնում ցուցադրվել է նրա «Բարդուղիմեոսյան գիշերվա նախօրյակին» (ռուս.՝ «Канун Варфоломеевской ночи») կտավը, որը մեծ ուշադրության է արժանացել։ Հետագայում նկարն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ այն ձեռք է բերել թագաժառանգ արքայազն Ալեքսանդրը։ Այդ նկարի համար Կարլ Գունին շնորհվել է ակադեմիկոսի կոչում։ Նկարի՝ ջրաներկով արված կրկնօրինակը պահվում է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի թանգարանում։

 
«Բռնվեցիր», (ռուս.՝ «Попался!», 1875), կտավ, յուղաներկ - Տրետյակովյան պատկերասրահ

Վերադառնալով Փարիզ՝ Կարլ Գունը ստեղծում է «Երեխաները կատվի ձագերի հետ», «Հիվանդ երեխան», «Գնչուհին տամբուրինով որսում է իրեն նետված փողը» (ռուս.՝ «Цыганка ловит в тамбурин брошенную ей монету»), «Միջնադարյան ասպետի գլուխ» (ռուս.՝ «Голова средневекового рыцаря») և «Իտալուհին ծաղիկներով» կտավները։ Վերջին նկարի համար Գեղարվեստի ակադեմիան նկարչին շնորհել է պրոֆեսորի կոչում։

1872 թվականին Կարլ Գունը վերադառնում է Ռուսաստան, ընտրվում Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի անդամ և նշանակվում պրոֆեսոր-դասախոս ակադեմիայում։ Նույն թվականին ճանապարհորդել է երկրի ներսում։

Սանկտ Պետերբուրգում Կարլ Գուն ավարտում էդեռևս արտսահմանում սկսած մի շարք աշխատանքներ, ստեղծում ծովային ուսումնարանի նախկին տնօրեն Ռիմսկի-Կորսակովի (ուսումնարանի համար), տիկին Սոլդատենկովայի (ի ծնե ազգանունը՝ Ֆիլիպսոն) ու իշխանուհի Բարյատինսկայայի դիմանկարները, Անիչկովյան պալատի առաստաղի նկարազարդումը (Թռչող Գիշերն ու հայտնվող Ավրորան)[16], «Քարոզ լեռան վրա» և «Հարություն առած Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագդաղենացուն» նկարները ուղղափառ եկեղեցու համար, որ կոմս ֆոն Դերվիզը կառուցել էր Լուգանոյում, և այլն։

1874 թվականին Կարլ Գունի մոտ ախտորոշվում է թոքախտ, և բժիշկների խորհրդով նա մեկնում է Սանկտ Պետերբուրգից, որտեղի կլիման բարենպաստ չէր իր առողջության համար։ Սակայն հիվանդությունը հաղթարահել նկարիչը չի կարողանում։ Նա մահանում է 1977 թվականի հունվարի 16-ին (հունվարի 28) Դավոսում (Շվեյցարիա

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • 1999 թվականի դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Կարլ Գունի դիմանկարը, որ ստեղծել էր Իվան Կրամսկոյը (1878 թվական), տասնհինգ այլ կտավների հետ, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր մեկ միլիոն դոլար, գողացվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարանից[17]։ Հինգ օր անց Սանկտ Պետերբուրգի քրեական հետախուզության աշխատակիցները գտել են գողացված նկարները, իսկ գողերը ձերբակալվել են[18]։ Վնասված նկարների վերականգնման համար պահանջվել է մեկուկես տարի[19]։
  • Կեղծելով գերմանացի նկարիչ Կարլ Ադոլֆ Գուգելի (1820-1885) «Գնչուհին բարուրի հետ» նկարի ստորագրությունը՝ կեղծարարները նկարը 520 հազար դոլարով վաճառել են ռուսական բանկերից մեկի ներկայացուցչին՝ այն ներկայացնելով որպես Նիկոլայ Գունի աշխատանքը[20][21]։
  • Կարլ Գունի «Հարճը» (1875) նկարը Christie’s աճուրդում վաճառվել է ռեկորդային գումարով՝ 713747 ԱՄՆ դոլարով[22]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.studija.lv/?parent=1248
  2. https://www.degruyter.com/database/AKL/entry/_00086599/html
  3. Deutsche Nationalbibliothek Record #103615856X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 Edvarda Šmite. Карлу Гуну — 175(լատիշերեն) = Kārlim Hūnam - 175 // «Studija» : журнал. — Рига: «Neputns» Ltd, 2006. — № 1 (46).
  5. Մեծ Սովետական Հանրագիտարանում սխալմամբ որպես ծննդյան ամսաթիվ նշված է 1 (13) դեկտեմբերի, 1830 թվական։ Համաձայն Զիսեգալի եկեղեցական մատյանում արված գրառման, որ պահվում է Լատվիայի պետական արխիվում (LVA, 235. f., 3. apr., 172. l.), նկարիչը ծնվել է 1831 թվականի նոյեմբերի 1-ին (նոյեմբերի 13)։
  6. Гун Карлис Фридрихович // Большая Советская Энциклопедия (В 30 томах) / Главный редактор А. М. Прохоров. — 3-е издание. — М.: «Советская Энциклопедия», 1972. — Т. 7 «Гоголь — Дебит». — С. 449. — 608 с. — 630 000 экз.
  7. Neumann Wilhelm. Гун Карл Теодор. История художника(գերմ.) = HUHN Karl Theodor. Historienmaler // Ostdeutsche Biographie - Persönlichkeiten des historischen deutschen Ostens. — Bonn: Kulturstiftung der deutschen Vertriebenen, 1977.
  8. Ходько Ю. ГУН (Huhn) Карл Федорович(ռուս.) // Энциклопедия «Немцы России». — Общероссийская ассоциация общественных объединений российских немцев «Содружество». Архивировано из первоисточника 15 Մարտի 2012.
  9. Верещагин В. В. Из записной книжки // Повести. Очерки. Воспоминания / Сост. и примеч. В. А. Кошелева и А. В. Чернова. — М.: Советская Россия, 1990. — 352 с. — 100 000 экз. — ISBN 5-268-01021-2
  10. Латышский художник Карл Гун был одним из лучших живописцев русской школы(ռուս.) // Gorod.lv : Информационно-новостной портал г. Даугавпилса. —Даугавпилс, 2006. — В. от 22 ноября.
  11. Академик из Мадлиены(ռուս.) // D-Pils.lv : Информационно-развлекательный портал Даугавпилса. —Даугавпилс, 2008. — В. от 24 сентября.
  12. Ватолин Игорь. Карл Гун — великий художник Империи. Латвия продолжает отмечать 175-летие одного из выдающихся живописцев эпохи(ռուս.) // «ЧАС» : ежедневная газета Латвии. — Рига: Издательский дом «Петит», 2006. — В. от 14 ноября.
  13. Кондаков С. Н. Гунъ, Карлъ Федоровичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 56. — 454 с.
  14. Иванов А. Карл Гун — «всегда симпатичен и грациозен»(ռուս.) // «Вечер Елабуги» : Городская еженедельная газета. —Елабуга, 2005. — № 376(48) от 30.11.2005.
  15. Егорова Е. И. Верещагины, семья пермских иконописцев и живописцев.(ռուս.) // Энциклопедия «Пермский край». — Пермь: ПГОУБ. Архивировано из первоисточника 6 Մարտի 2016.
  16. Гунъ, Карлъ Ѳедоровичъ // Новый Энциклопедический Словарь = Новый Энциклопедическій Словарь / Под общей редакцией академика К. К. Арсеньева. — Санкт-Петербург: Ф. А. Брокгаузъ (Лейпцигъ), И. А. Ефронъ (С.—Петербургъ), 1913. — Т. XV «Гривна — Десмургiя». — С. 167-168. — 960 с.
  17. Бесик Пипия. Похищено 16 картин на 1 миллион долларов(ռուս.) // Независимая газета : газета. — М.: Издательство «Независимая Газета», 1999. — В. от 9 декабря.(չաշխատող հղում)
  18. «В Петербурге найдены все картины, похищенные несколько дней назад из музея Академии художеств (видео (ռուսերեն). Первый канал (Россия). 09 декабря 1999, Четверг, 19:55. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  19. Петербургские реставраторы восстановили четырнадцать полотен, которые были похищены из музея Академии художеств(ռուս.) // Yтро.ru : ежедневная электронная газета. — М.: ООО «Медиа Мир», 2001. — В. от 02 ноября.
  20. Новосельцев Артём. Уровень масла. Фальшивая подпись увеличивает стоимость картины в 100 раз(ռուս.) // «Наша Версия» : Еженедельная газета. — М.: ООО «Диалан», 2010. — В. от 20 октября.
  21. Ищук Игорь. Владелица латвийской галереи продала фальшивку за 520 000? Российские правоохранительные органы подозревают в мошенничестве председателя правления Латвийской ассоциации экспертов по искусству и антиквариату Ивонну Вейхерте.(ռուս.) // Kriminal.lv : Портал о безопасности. — Рига: АО «News Media Group», 2010. — В. от 01 октября.
  22. «Karl Fedorovich Gun (1830-1877) Odalisque» (անգլերեն). Fine arts auction house Christie's. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Գուն» հոդվածին։