Արտասահմանյան արվեստի թանգարան (Ռիգա)

թանգարան Ռիգայում

Արտասահմանյան արվեստի թանգարան (լատիշ․՝ Ārzemju mākslas muzejs), Լատվիայի ամենախոշոր արվեստի թանգարաններից մեկը։ Համարվում է Ռիգայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Թանգարանին է պատկանում արևմտաեվրոպական, մերձավորարևելյան եգիպտական արվեստների ամենամեծ հավաքածուն Լատվիայում, սկսած մ. թ. ա. 5000 թվականից և համաշխարհային արվեստը՝ ներառյալ ժամանակակից արվեստը։ Բացվելու օրից՝ 1920 թվականից մինչև 2010 թվականը, թանգարանը գտնվում էր Ռիգայի ամրոցի հարավային թևում։ 2012 թվականին թանգարանը նորից բացվեց Ռիգայի բորսայի նախկին շենքում[2]։

Արտասահմանյան արվեստի թանգարան
Bolsa de Riga, Letonia, 2012-08-07, DD 01.JPG
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Latvia.svg Լատվիա
ՏեղագրությունՌիգա
ՀասցեDoma laukums 6, Rīga, LV-1050[1]
Հիմնադրված է1920[1]
Մակերես5727 քառակուսի մետր
Կայքlnmm.lv/lv/mmrb

Թանգարանային հավաքածուի պատմությունԽմբագրել

Թանգարանի հավաքածուի հիմքը դարձավ ռիգացի բժիշկ, ճանապարհորդ Նիկոլաուս ֆոն Հիմզելի (1729-1764) հավաքածուն։ Ռիգա քաղաքը 1866 թվականին ձեռք բերեց երկար տարիներ Ռիգայում ապրող, բայց Իտալիա մեկնել ցանկացող, իտալացի առևտրական Դոմենիկո դե Ռոբիանի (1793-1889) կերպարվեստի հավաքածուն։ Այդ հավաքածուում ներառված էին հոլանդացի, գերմանացի, ֆրանսիացի նկարիչների բազմաթիվ ստեղծագործություններ։ Այս երկու հավաքածուները միավորվեցին և Ռիգա քաղաքը որոշեց ստեղծել արվեստի թանգարան։ Տեղի բացակայության պատճառով նոր կազմավորված քաղաքային արվեստի պատկերասրահը 1879 թվականից մինչև 1905 թվականը տեղակայվեց քաղաքապետ Լյուդվիգ Կերկովիուսի (1831-1904) տանը։ Այդ ժամանակահատվածում հավաքածուն արագ աճեց բազմաթիվ նվիրատվությունների շնորհիվ։ Հավաքորդ և արվեստի հովանավոր Ռեյնհոլդ Շիլլինգը (1819-1888) թանգարանին հանձնեց 30 կտավ[3], քաղաքապետ Լյուդվիգ Կերկովիուսը՝ 26 կտավ, և այլն։ Գեղարվեստական առումով ամենամեծն ու կարևորը Ֆրիդրիխ Վիլհելմ Բրեդերլոյի (1779-1862) նվիրատվությունն էր, ով թանգարանին հանձնեց 201 նկար, այդ թվում՝ հին հոլանդացի վարպետների շուրջ 70 աշխատանք։

1905 թվականին քաղաքը կարողացավ բացել իր սեփական թանգարանը՝ շուրջ 500 նկարների հավաքածուով, ինչպես նաև փոքրիկ քանդակների հավաքածուով։ Հավաքածուն շարունակում էր աճել և 1930 թվականին այն համալրվեց գեղարվեստական առումով կարևոր 19-րդ դարի բելգիացի նկարիչների աշխատանքների հավաքածուով։ 1945 թվականից հետո հավաքածուն բաժանվեց Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանի և Արևմտաեվրոպական արվեստի թանգարանի միջև։ Սկսած 1952 թվականից Հին Արևելքի և Հեռավոր Արևելքի բաժինները զգալիորեն աճեցին։ 1965 թվականին թանգարանը ստացավ ներկայիս անվանումը` Արտասահմանյան արվեստի թանգարան։

Ներկայումս թանգարանի հավաքածուում հաշվառված է շուրջ 1000 կտավ։

ՀավաքածուԽմբագրել

ԿտավներԽմբագրել

  • Լուի-Լեոպոլդ Բուալի, «Ֆրեդերիկ Վիլհելմ Բրեդերլոյի դիմանկարը», կտավ/ յուղաներկ
  • Անտո Կարտե, Idole (Révélation), կտավ/ յուղաներկ, տեմպերա, գուաշ, 1932.
  • Անտոնիս վան Դեյք, «Ուիլյամ II-ի դիմանկարը», կտավ/ յուղաներկ, 1632.
  • Մելխիոր դե Խոնդեկուտեր, «Աքլորակռիվ», կտավ/ յուղաներկ, 17-րդ դար
  • Յակոբ վան Լոո, «Գիտնականի դիմանկար», կտավ/ յուղաներկ, 1647
  • Կլոդ Մոնե, «Ձմեռային լանդշաֆտ» (Sandviken), կտավ/ յուղաներկ, 1895
  • Նիկոլո Ռենիերի , «Երաժիշտների հասարակություն», կտավ/ յուղաներկ, 17-րդ դար
  • Հյուբեր Ռոբեր, «Օկտավիանոս Օգոստոսի տաճարը Նիմում», կտավ/ յուղաներկ, 1783
  • Դանիել Զեգերս և Լուկաս վան Ուդեն, «Լանդշաֆտային ծաղկաշղթա», փայտ / յուղաներկ, 17-րդ դար
  • Բարտոլոմեուս Սպրանգեր, «Ադամն ու Եվան», կտավ/ տեմպերա, 1593-1595.
  • Անհայտ նկարիչ (Մայնի Ֆրանկֆուրտի դպրոցից), «Ռեմոնտանտ մեխակներով մարդը», փայտ/ յուղաներկ, տեմպերա, 16-րդ դարի սկիզբ

ՔանդակներԽմբագրել

  • Luigi Bienaimé, «Bacchante, մարմար, 1847.
  • Անտոնիո Կանովա, «Հեբե աստվածուհու կիսանդրին», մարմար, 1819
  • Ժան-Բատիստ Կարպո, «Բախանտեի կիսանդրին», բրոնզ, 19th century
  • Ներքին Հռենոսի դպրոց, «Սուրբ Կատրին», wood, 15th century
  • Ֆրանսուա Պոմպոն, «Արջ», փայլող կերամիկա
  • Օգյուստ Ռոդեն, «Համբույրը», բրոնզ, 1886
  • Պիետրո Տեներանի, «Հոգեբանություն», մարմար, 19-րդ դարի կեսեր
  • Վիկտոր Տիլգներ, «Հանս Մակարտի կիսանդրին», բրոնզ, 19-րդ դարի վերջ

ԻնստալյացիաԽմբագրել

  • Դմիտրի Գուստով, Gondola, 2012

Objets d'ArtԽմբագրել

  • Արիտա արվեստանոց, Plate, ճենապակի, արծնապակի և խճաքար, 18-րդ դար
  • Գուանչժոու, Puzzle Ball with Sticks, փղոսկր, 20-րդ դար
  • Ֆաբերժե, Bird Carafe, բյուրեղ և արծաթ, 19-րդ դար
  • Մեյսենի ճենապակու արվեստանոց, Ձնագնդերով զարդարված վազ, ճենապակի, մոտ. 1740
  • Էրնստ Ավգուստ Լյուտերից (Մեյսեն), Epergne, ճենապակի, ջնարակված կտավ, 1886
  • Սևրի ճենապակու արվեստանոց, The Reaper, bisque porcelain, 1757-1766
  • Վեդգվուդ արվեստանոց, Vase with Relief Decoration, կավ, 19-րդ դար
  • Հնդկաստան, «Փիղ», փորագրված փղոսկր, 19-րդ դար
  • Ինդոնեզիա, Վայանգի ստվերային թատրոն, փայտ, բատիկ, բամբակ, կաշի, 21-րդ դար

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portālsLatvijas Republikas Kultūras ministrija.
  2. «Музей Рижская биржа и открытие новых выставок»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-19-ին։ Վերցված է 2012-03-09 
  3. Valentīna Opalā Reinholda Filipa Šillinga kolekcja Ārzemju mākslas muzejā: katalogs 80p. Rīga DOMA 1999 ISBN 9984926273, ISBN 9789984926278 (լատիշերեն)

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Живопись Бельгии, Норвегии, Швеции, Финляндии, Польши, Венгрии XIX—XX веков. Каталог. Музей зарубежного искусства Латвийской ССР. Составители каталога — Качалова М. Л., Томашицкая А. Э.. Фотографии Тоше А. Ю.. 42 стр. 11 илл. Рига 1974
  • Западноевропейское искусство. Альбом. Музей зарубежного искусства Латвийской ССР (Рига). Л. : «Аврора», 183 стр. 1986
  • The Latvian Museum of Foreign Art, Riga : Western European art / text and selection by Ivars Runkovskis; translated from the Russian by Vladimir Visey; photographs by Vladimir Dorokhov Leningrad : Aurora Art Publishers, 182p 1986 ASIN B0012TCHWM